Գլուխ 3
Ընտրության ազատություն` հավերժական սկզբունք
«Կամքի ազատությունը տրվել է մեզ բոլորիս կարևոր ընտրություններ կատարելու համար, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա: Այդ որոշումներն ազդում են մեր երջանկության վրա հավերժության մեջ»:
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
Ագարակում ապրելն ու աշխատելը Էզրա Թաֆտ Բենսոնին սովորեցրեց լավ որոշումների հետևանքների մասին: Նա վերհիշում է. «Ես մեծացա՝ հավատալով, որ աշխատելու հոժարակամությունն ու ունակությունը բարեհաջող հողագործության հիմնական բաղադրամասն է: Բանալին, տքնաջան, խելամիտ աշխատանքն է: Օգտագործեք այն և հաջողության համար ձեր հնարավորությունները դրական կլինեն»:1 Երիտասարդ տարիքում Էզրան հասկացավ, որ նա և իր ընտանիքն ավելի շատ ուտելիք կունենան, եթե ընտրեն խնամել իրենց այգին: Նա սովորեց, որ եթե կամենում էր, որ ընտանիքը հաջողություն ունենար իրենց կաթնամթերքի արտադրության գործում, ապա պետք էր որոշել վաղ արթնանալ ամեն օր՝ կովերին կթելու համար:2 Նա տեսավ, որ երբ նա ընտրում էր տքնաջան աշխատել, տեղի ֆերմերները վարձում էին իրեն՝ նոսրացնելու բազուկի սածիլները և նետելու խոտի խրձերը մեքենայի մեջ:3 Նա տեսավ, որ փորձություններ գալիս են նաև հավատարիմներին, բայց նա նաև տեսավ, որ անհատներն ու ընտանիքները կարող էին որոշել արձագանքել փորձություններին մի ձևով, որը նրանց կօգնի երջանիկ և հաջողակ լինել:4
Երիտասարդ Էզրա Թաֆտ Բենսոնի համար լավ որոշումների որոշ հետևանքներ կարող էին չափվել դույլերով կաթի, խոտով բեռնված մեքենաների կամ մեկ օրվա տքնաջան աշխատանքի առատաձեռն վարձատրությամբ: Մյուսները դժվար էին չափել, բայց ավել հարատև էին: Օրինակ, երբ նա հետևում էր իր ծնողներին, նա տեսնում էր ուրախություն, խաղաղություն և ուժ, որը գալիս էր, երբ ընտանիքի անդամներն ընտրում էին հավատարիմ լինել միմյանց և Տիրոջը:5 Նա իմացավ, որ բերքահավաքի օրենքը—«ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» (Գաղատացիս Զ.7)—վերաբերում էր ինչպես հոգևոր ձգտումներին, այնպես էլ ֆիզիկական աշխատանքին:
Ունենալով այս փորձառությունը որպես հիմք` Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հաճախ էր հիշեցնում Վերջին Օրերի Սրբերին և ուրիշներին ՝ կամքի ազատության կարևորության՝ ազատության մասին «ընտրելու ուղին, որին իրենք պետք է հետևեն»:6 Նրա ուսմունքները կամքի ազատության սկզբունքի մասին՝ ներառում էին ավելի շատ բան, քան ուղղակի հիշեցում «ընտրելու ճշտի և սխալի միջև»:7 Նա խոսում էր կամքի ազատության մասին որպես ունակություն «կարևոր որոշումներ ընդունելու, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա» և այն «կազդի հավերժության մեջ մեր երջանկության վրա»:8 Նա խրախուսում էր Վերջին Օրերի Սրբերին օգտագործել իրենց կամքի ազատությունը «ինքնուրույն գործելու համար», առանց սպասելու բոլոր բաներում պատվիրվելուն:9 Կամքի ազատության սկզբունքը, – ասել է նա, – անցնում է ոսկյա ժապավենի պես Տիրոջ ավետարանի ծրագրի միջով` իր զավակների օրհնության համար»:10
Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները
1
Կամքի ազատությունը՝ ընտրության ազատությունը, Աստծո կողմից տրված հավերժական սկզբունք է:
Ես վկայում եմ, որ մենք սիրառատ Աստծո` մեր Երկնային Հոր, հոգևոր զավակներն ենք (տես Գործք ԺԷ.29, 1 Նեփի 17.36): Նա ունի փրկության մեծ ծրագիր, որի միջոցով Նրա զավակները կարող են կատարելագործվել՝ նմանվել Իրեն, և կկարողանան ունենալ ուրախության լիություն, ինչը որ Ինքն է վայելում (տես 1 Նեփի 10.18, 2 Նեփի 2.25, Ալմա 24.14, 34.9, 3 Նեփի 12.48, 28.10):
Ես վկայում եմ, որ մեր նախամահկանացու վիճակում մեր հոգիների Ավագ Եղբայրը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, դարձավ մեր նախասահմանված Փրկիչը Հոր փրկության ծրագրում (տես Մոսիա 4.6–7, Ալմա 34.9): Նա մեր փրկության զորավարն է և միակ միջոցը, որի շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ՝ ձեռք բերելու ուրախության այդ լիությունը (տես Եբր. Բ.10, Մոսիա 3.17, Ալմա 38.9):
Ես վկայում եմ, որ Լյուցիֆերը նույնպես այդ երկնային խորհրդում էր: Նա որոնում էր կործանել մարդու կամքի ազատությունը: Նա ապստամբեց: (Տես Մովսես 4.3): Երկնքում պատերազմ էր և զորքերի մեկ երրորդը գցվեցին երկրի վրա և զրկվեցին մարմին ունենալուց (տես Հայտ. ԺԲ.7–9, ՎևՈււ 29.36–37): Լյուցիֆերը բոլոր արդարության թշնամին է և ձգտում է ողջ մարդկության թշվառությունը (տես 2 Նեփի 2.18, 27, Մոսիա 4.14):11
Այդ նախաերկրային խորհրդում կենտրոնական հարցն էր. «Աստծո զավակները պետք է ունենան անսահմանափակ ազատ կամք ընտրելու ուղղությունը, որին պիտի հետևեն՝ լինի դա բարի թե չար, թե՞ նրանք պետք է հարկադրվեն և բռնադատվեն՝ հնազանդ լինելու: Քրիստոսը և բոլորը, ովքեր հետևում էին Նրան, պաշտապանում էին առաջին առաջարկը՝ ազատ ընտրությունը, սատանան պաշտպանում էր վերջինը՝ հարկադրանքն ու բռնադատումը12:
Սուրբ գրքերը հստակեցնում են, որ մեծ պատերազմ էր երկնքում, պայքար ազատության սկզբունքի՝ ընտրության իրավունքի համար (տես Մովսես 4.1–4, ՎևՈւ 29.36–38, 76.25–27, Հայտ. ԺԲ.7–9):13
Պատերազմը, որը սկսվեց երկնքում այս հարցի կապակցությամբ դեռ չի ավարտվել: Հակամարտությունը շարունակվում է մահկանացու կյանքի ճակատամարտի դաշտում:14
Ընտրության ազատությունը Աստծուց տրված հավերժական սկզբունք է: Ազատության մեծ ծրագիրը ավետարանի ծրագիրն է: Դրանում չկա հարկադրանք, չկա բռնություն, չկա ահաբեկչություն: Մարդն ազատ է ընդունել ավետարանը և կամ մերժել այն: Նա կարող է ընդունել այն, իսկ հետո մերժել դրանով ապրել, կամ նա կարող է ընդունել այն և լիովին ապրել դրանով: Բայց Աստված երբեք չի հարկադրի մեզ ապրել ավետարանով: Նա կօգտագործի համոզում Իր ծառաների միջոցով: Նա կկանչի մեզ և կուղղորդի մեզ և կխրախուսի մեզ և Նա կօրհնի մեզ, երբ մենք արձագանքենք, բայց Նա երբեք չի հարկադրի մարդկային մտքին (տես Hymns, 1985, no. 240):15
2
Այս կյանքը ստուգարքի ժամանակ է, որի ընթացքում մենք ազատ ենք ընտրելու բարու և չարի միջև:
Տերը Աբրահամին ցույց տվեց մեր Երկնային Հոր հոգևոր զավակներին՝ նախքան նրանց երկիր գալը: Նրան նաև ցույց տրվեց երկրի ստեղծումը և Տերն ասաց նրան. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25): Այդ աստվածային հայտարարության մեջ մարմնավորված է նաև ընտրության իրավունքը:16
Այս կյանքը փորձություն է՝ փորձություն, որի ընթացքում ի հայտ է գալիս մեր էությունը, մի ստուգում, որն ունի հավերժական հետևանքներ յուրաքանչյուրիս համար: Եվ այժմ մեր ժամանակն է ու եղանակը, ինչպես յուրաքանչյուր սերունդ ունեցել է իրենը՝ սովորելու մեր պարտականությունները և կատարելու դրանք:17
Ճշմարիտ է այն, որ ամբարշտությունը տհաճ է Տիրոջ համար: Ճշմարիտ է նաև այն, որ Նա չի ցանկանում, որ դա տեղի ունենա: Եվ ճշմարիտ է այն, որ Նա օգնական կլինի նրանց, ովքեր ընդդիմանում են ամբարշտությանը: Բայց այն, որ Նա չի խոչնդոտում, որ Իր զավակները ամբարշտություն գործեն այստեղ՝ մահկանացու կյանքում, հաստատում է, որ Նա տվել է նրանց ընտրելու ազատություն, միևնույն ժամանակ հիմք վերապահելով Իր համար՝ նրանց վերջնական դատաստանի համար:18
Չկա չարիք, որ [Հիսուս Քրիստոսը] չկարողանա վերացնել: Բոլոր բաները Նրա ձեռքում են: Այս երկիրը Նրա օրինական տիրապետության տակ է: Սակայն Նա հանդուրժում է չարիքը, որպեսզի մենք կարողանանք կատարել ընտրություն բարու և չարի միջև:19
Կյանքը ստուգման ժամանակաշրջան է մարդու հավերժական գոյության ընթացքում, որի ժամանակ նա տվել է… ճշտի և սխալի միջև ընտրելու իրավունքը… Այդ ընտրություններից մեծ հետևանքներ են կախված, ոչ միայն այս կյանքում, այլ նույնիսկ ավելի կարևորը գալիք կյանքում: Կան սահմաններ, որոնցից այն կողմ սատանան չի կարող գնալ: Այդ սահմանների ներսում, նրան ներկայումս թույլատրվում է առաջարկել մի անարդար տարբերակ Աստծո արդար սկզբունքների դեմ, այսպիսով թույլ տալով մարդկանց ընտրել բարու և չարի միջև և դրանով որոշել այն տեղը, որ նրանք կզբաղեցնեն հաջորդ կյանքում:20
3
Մենք օգտագործում ենք մեր կամքի ազատությունը՝ ընդունելու որոշումներ, որոնք կորոշեն մեր երջանկությունն այժմ և ողջ հավերժության ընթացքում:
Աստված սիրում է ձեզ, ինչպես Նա սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին և ամեն մեկին և Նրա ցանկությունն ու նպատակը և փառքը ձեզ Իր մոտ վերադարձնելն է՝ մաքուր և անարատ, ապացուցելուց հետո, որ դուք արժանի եք հավերժական ուրախության Նրա ներկայության մեջ:
Ձեր Երկնային Հայրը ձեր մասին տեղյակ է: Նա տվել է ձեզ պատվիրաններ՝ առաջնորդելու ձեզ, կարգավարժելու ձեզ: Նա տվել է ձեզ նաև կամքի ազատություն՝ ընտրության ազատություն, «տեսնելու թե [դուք] կանե՞ք բոլոր բաները, ինչ որ [Նա] պատվիրի ձեզ» (Աբր. 3.25): Նրա թագավորությունն այստեղ երկրի վրա լավ կազմակերպված է և ձեր ղեկավարները նվիրված են՝ ձեզ օգնելու գործին: Դուք կարող եք իմանալ, որ դուք ունեք մեր կայուն սերը, մեր հոգածությունն ու աղոթքները:
Սատանան ևս տեղյակ է ձեր մասին: Նա նվիրված է ձեր կործանման գործին: Նա ձեզ չի կարգավարժում պատվիրանների միջոցով, այլ ընդհակառակը նա առաջարկում է ազատություն «անելու ձեր սեփական բանը»… Սատանայի ծրագիրն է «այժմ զվարճացիր, հետո կվճարես»: Նա ձգտում է, որ բոլորը իր նման թշվառ լինեն [տես 2 Նեփի 2.27]: Տիրոջ ծրագիրը երջանկությունն է այժմ և ուրախությունը հավերժության մեջ՝ ավետարանով ապրելու միջոցով:21
Մենք ազատ ենք ընտրելու, բայց մենք ազատ չենք փոխելու այդ ընտրությունների հետևանքները:22
Հասկանալի է, որ կլիներ հավատքը բավականաչափ չէր փորձվի, եթե մենք անմիջապես ստանայինք մեր լրիվ պարգևը յուրաքանչյուր բարի գործի համար կամ անմիջապես հատուցում ստանայինք յուրաքանչյուր մեղքի համար: Բայց որ լինելու է վերջնական հաշվետվություն յուրաքանչյուրի համար, չկա ոչ մի կասկած:23
Չնայած մարդ կարող է ժամանակավոր հաճույք ստանալ մեղքից, վերջնական արդյունքը դժբախտությունն է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» Ալմա 41.10: Մեղքը ստեղծում է աններդաշնակություն Աստծո հետ և ճնշում է հոգին: Ուստի, մարդ լավ կանի քննի իրեն՝ տեսնելու, թե ինքը արդյոք ներդաշնակության մե՞ջ է Աստծո բոլոր օրենքների հետ: Յուրաքանչյուր պահվող օրենք բերում է որոշակի օրհնություն: Յուրաքանչյուր խախտված օրենք բերում է որոշակի վնաս: Նրանք, ովքեր ծանրաբեռնված են հուսահատությամբ, պետք է գան դեպի Տերը, քանզի Նրա լուծը քաղցր է, իսկ բեռը՝ թեթև (տես Մատթեոս ԺԱ.28–30):24
Յուրաքանչյուր կյանքի մեծագույն գործը որոշումներ կայացնելն է: Չնայած մարդուն տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը… ընտրության ազատությունն է, նա նաև մարդուն պատասխանատվություն է տվել այդ ընտրությունների համար… Մենք դնում ենք մեր սեփական կյանքը հաջողության կամ ձախողման ուղղությամբ: Մենք չենք կարող միայն ընտրել վերջնական նպատակները, բայց մենք կարող ենք նաև վճռել և որոշել մեզ համար շատ դեպքերում, այն միջոցները որոնցով մենք հասնում ենք այդ նպատակներին և մեր աշխատասիրության կամ դրա բացակայության պատճառով որոշում այն արագությունը, որի միջոցով մենք կարող ենք հասնել դրանց: Դա պահանջում է անձնական ջանքեր և եռանդ և չի լինի առանց հակադրության կամ պայքարի:25
Մարդկության և ողջ քաղաքակրթության ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք մարդ կօգտագործի իր… կամքի ազատությունը իրեն կառավարելու համար, թե կանտեսի հավերժական օրենքները ի վտանգ իրեն և կհնձի հետևանքները: Ուստի, այսօրվա իսկական հարցերը տնտեսական կամ քաղաքական չեն: Դրանք հոգևոր են, որը նշանակում է, որ մարդը պետք է սովորի համակերպվել այն օրենքներին, որոնք Աստված է տվել մարդկությանը:26
Կամքի ազատությունը տրվել է մեզ բոլորիս կարևոր ընտրություններ կատարելու համար, որոնք ազդեցություն կունենան մեր փրկության վրա: Այդ որոշումներն ազդում են մեր երջանկության վրա հավերժության մեջ:27
Մեր ընտրությունները դարձրել են մեզ այն, ինչ մենք կանք: Մեր հավերժական ճակատագիրը կորոշվի այն որոշումներով, որոնք մենք դեռ պետք է ընդունենք:28
4
Էական կարևորություն ունեցող որոշումները պահանջում են մեր աղոթքով լի ջանքերը:
Եթե մենք պետք է ընդունենք պատշաճ՝ Քրիստոսանման որոշումներ, մենք առաջին հերթին պետք է այնպես ապրենք, որ կարողանանք հասնել և լսել այն աներևույթ ուժին, առանց որի ոչ մի մարդ չի կարող որոշումներ ընդունելիս անել իր լավագույնը:
Այս դարի մեծագույն որոշումներից մեկը այն ժամանակ էր, երբ Ջոզեֆ Սմիթ պատանին որոշեց, որ հետևի Հակոբոսի հորդորին. «Բայց եթե մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան: Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած և տատանուած ալիքին» (Հակոբոս Ա.5–6):
Միլիոնավոր տղամարդկանց և կանանց բուն փրկությունը ժամանակների լրության այս տնտեսությունում կախված է այդ որոշումից: Մենք պետք է մտքում պահենք, որ անհատներն իսկապես նշանակություն ունեն, և որ որոշումները, որ նրանք ընդունում են, կարող է մեծապես ազդել ուրիշների կյանքին:29
Տերն ասել է. «Թակեք և ձեզ համար կբացվի» (3 Նեփի 14.7, Մատթէոս Է.7): Այլ խոսքով ասած, դա ջանք է պահանջում մեր կողմից:30
Սովորաբար, իմաստուն որոշումները գալիս են աշխատանքի, պայքարի և աղոթքով ջանքերի արդյունքում: Տիրոջ պատասխանը Օլիվեր Քաուդերիի անարդյունավետ ջանքին հստակեցնում է այս. «Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է» (ՎևՈւ 107.8):
Ուստի, եկեք սկսենք՝ ասելով, որ լրջորեն որոնելով մեր Երկնային Հորը, ունենալով հավատք, որ Նա կպատասխանի մեր աղոթքներին, մխիթարիչ հիմք է, որից կարելի է սկսել… Տերը չի վերցնի ջուր չոր ջրհորից. այնպես որ մենք պետք է անենք մեր բաժինը: Երբեմն, ճիշտ որոշում գտնելու փորձերը մեծ քանակությամբ եռանդ, ուսումնասիրություն և երկայնամտություն է պահանջում:31
Վճռական կարևորություն ունեցող որոշումներում աղոթքի հետ միավորված ծոմը կարող է բերել մեծ հոգևոր ներըմբռնում:32
5
Մենք մեր գործակալներն ենք և Տերը սպասում է, որ մենք լավ բաներ անենք մեր իսկ ազատ կամքով:
1831թվականին Տերն ասել է այս Իր Եկեղեցուն.
«Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ծույլ է և իմաստուն ծառա չէ. ուստի նա վարձք չի ստանում:
Ճշմարիտ ասում եմ. Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն.
Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը:
Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է» (ՎևՈւ 58.42–43):
Տիրոջ նպատակները՝ Նրա մեծ խնդիրները, շարունակում են նույնը լինել՝ Իր զավակների փրկությունն ու վեհացումը:
Սովորաբար, Տերը տալիս է իրականացնելու ընդհանուր խնդիրներ և որոշ ուղենիշներ հետևելու համար, բայց նա սպասում է, որ մենք մշակենք մանրամասների և մեթոդների մեծ մասը: Մեթոդներն ու ընթացակարգերը, սովորաբար, մշակվում են ուսումնասիրության և աղոթքի ու ապրելու միջոցով, որպեսզի մենք կարողանանք ձեռք բերել և հետևել Հոգու հուշումներին: Ավելի քիչ հոգևոր առաջընթաց ունեցող մարդիկ, ինչպես օրինակ Մովսեսի օրերում, պետք է պատվիրվեին շատ բաներում: Այսօր՝ նրանք, ովքեր հոգեպես զգոն են, նայում են խնդիրներին, ստուգում են ուղենիշները, որոնք դրվել են Տիրոջ և Նրա մարգարեների կողմից, իսկ հետո աղոթքով գործում՝ առանց պատվիրվելու «բոլոր բաներում»: Այս գործելակերպը մարդկանց նախապատրաստում է աստվածության: …
Երբեմն, Տերը հույսով լի սպասում է, որ իր զավակները գործեն ինքնուրույն, և երբ նրանք դա չեն անում, նրանք կորցնում են ավելի մեծ պարգևը և Տերը՝ կա՛մ մի կողմ է գցում ողջ հարցը և թողնում, որ նրանք տանեն հետևանքները, կա՛մ Նա ավելի մեծ մանրամասներով է այն բացատրում: Սովորաբար, ես վախենում եմ, որքան Նա ավելի շատ է բացատրում, այնքան ավելի փոքր է մեր պարգևը:33
Մենք պետք է «ջերմեռանդորեն ներգրավված լինենք» բարի գործերի մեջ և մեր ապրելով՝ աշխարհը ավելի լավը դարձնենք:34
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ ուղիներով եք տեսել, որ «այն պատերազմը, որ սկսվել էր երկնքում… դեռ չի ավարտվել» (տես բաժին 1): Ի՞նչ կարող ենք անել շարունակելու պաշտպանել կամքի ազատության սկզբունքը:
-
Մարդիկ հաճախ զարմանում են, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ չարը գոյություն ունենա աշխարհում: Ինչպե՞ս է Նախագահ Բենսոնի ուսմունքները բաժին 2 ում օգնում պատասխանել այդ հարցին:
-
Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին և պատանիներին հասկանալ բաժին 3 ի ճշմարտությունները: Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին և պատանիներին հասկանալ իրենց ընդունած որոշումների ազդեցությունը:
-
Մտածեք Նախագահ Բենսոնի խորհրդի մասին՝ ընդունելով «պատշաճ՝ Քրիստոսանման որոշումներ» (բաժին 4): Ի՞նչ սովորեցիք որոշումներ ընդունելիս աղոթքը եռանդուն ջանքերին զուգակցելու վերաբերյալ:
-
Ձեզ համար ի՞նչ է նշանակում լինել «ջերմեռանդորեն ներգրավված լինել բարի գործի մեջ»: Ինչպե՞ս է փոխվում ձեր կյանքը, երբ դուք ավելի շուտ բարի գործեր եք կատարում «[ձեր] իսկ ազատ կամքով», քան սպասելով պատվիրվելու (տես բաժին 5):
Առնչվող սուրբ գրություններ
Բ Օրինաց ԺԱ.26–28, Հեսու ԻԴ.15, 2 Նեփի 2.14–16, Ալմա 42.2–4, Հելաման 14.30–31, ՎևՈւ 29.39–45, 101.78
Օգնություն ուսուցչին
Փոքր խմբերով քննարկումները «մեծ թվով մարդկանց հնարավորություն են տալիս մասնակցել դասին: Այն անձինք, ովքեր սովորաբար տատանվում են մասնակցել, կարողանում են կիսվել մտքերով փոքր խմբերում, որը նրանք չէին արտահայտի ողջ խմբի առջև» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 161):