Գլուխ 9
Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը
«Չկա՞ արդյոք մի բան մեր սրտի խորքում, որ ցանկանում է ավելի մոտենալ Աստծուն… Եթե այդպես է, ապա Մորմոնի Գիրքը կօգնի մեզ ավելի լավ անել դա, ավելի լավ, քան որևէ այլ գիրք»:
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
1986 թվականի հունվարի 5-ին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նախագահում էր ցցի համաժողովում Անանդեյլում՝ Վիրջինիա նահանգ,որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին ցցի համաժողովում: Ներկա գտնվող Վերջին Օրերի Սրբերը «ակնհայտորեն հուզվեցին», երբ նրանք լսում էին նրան խոսելիս: Իր քարոզում «նա վկայություն բերեց կյանքեր փոխելու և ժողովրդին դեպի Քրիստոս բերելու Մորմոնի Գրքի զորության մասին»: Նա «հոգևոր մարտահրավեր [հղեց]՝ ուսումնասիրելու այդ սուրբ գիրքը»:1
Այդ ուղերձը նոր չէր Նախագահ Բենսոնի ծառայությունում: Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, նա հաճախ էր խրախուսել Վերջին Օրերի Սրբերին ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և հետևել դրա ուսմունքներին:2 Բայց որպես Եկեղեցու Նախագահ՝ նա ոգեշնչվել էր էլ ավելի շատ շեշտադրել այդ ուղերձը: Նա ասել է. «Տերը ոգեշնչել էր Իր ծառա Լորենզո Սնոուին կրկին շեշտադրում անել տասանորդի սկզբունքի վրա՝ Եկեղեցին ֆինանսական գերությունից փրկագնելու համար… Այժմ՝ մեր օրերում, Տերը հայտնել է Մորմոնի Գրքի վրա կրկին շեշտադրում անելու կարիքը»3 Նախագահ Բենսոնը վկայում էր Մորմոնի Գրքի մասին որտեղ էլ որ գնում էր՝ միսիոներական ժողովներում, ցցի և տարածքային համաժողովներում և Բարձրագույն Իշխանավորների ժողովներում:4
Իր առաջին գերագույն համաժողովի ելույթում որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Բենսոնը կիսվեց այս ուղերձի հրատապության վերաբերյալ մի պատճառով: Մինչև մենք չկարդանք Մորմոնի Գիրքը և ուշադրություն չդարձնենք դրա վարդապետություններին, – նախազգուշացրեց նա, – Տերն ասել է Վարդապետություն և Ուխտերի 84 բաժնում, որ ամբողջ Եկեղեցին դատապարտության տակ է. «Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա»[ՎևՈւ 84.56]: Տերը շարունակում է. «Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ գործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ» [ՎևՈւ 84.57]:5
Հետևյալ մեջբերումները, բոլորը Նախագահ Բենսոնի քարոզներից, որոնք նա հաղորդել է որպես Եկեղեցու Նախագահ, տալիս են նրա նախազգուշացումների և խոստումների մի ընտրանի են.
«Այժմ մենք ոչ միայն պետք է ասենք ավելի շատ Մորմոնի Գրքի մասին, այլ պետք է անենք ավելի շատ բան անենք դրա հետ: Ինչո՞ւ: Տերը պատասխանում է. «Որ նրանք կարողանան իրենց Հոր արքայությանը վայել պտուղներ առաջ բերել. այլապես, մնում է խարազան և դատաստան թափվի Սիոնի զավակների վրա» [ՎևՈւ 84.58]: Մենք զգացել ենք այդ խարազանըև դատաստանը:
… Մորմոնի Գիրքը դեռևս կենտրոնական դեր չունի մեր անձնական ուսումնասիրման, մեր ընտանեկան ուսուցման, քարոզելու և միսիոներական աշխատանքի մեջ: Դրա համար մենք պետք է ապաշխարենք»:6
«Մենք չենք օգտագործում Մորմոնի Գիրքն ինչպես հարկն է: Մեր տներն այդքան ուժեղ չեն լինի մինչև մենք այն չօգտագործենք, որպեսզի Քրիստոսի մոտ բերենք մեր երեխաներին: Մեր ընտանիքները կարող են փչանալ աշխարհիկ միտումներից և ուսմունքներից, մինչև մենք չիմանանք թե ինչպես օգտագործենք գիրքը՝ մերկացնելու և մաքառելու կեղծիքների դեմ… Մեր միսիոներներն այդքան էլ արդյունավետ չեն լինի, մինչև նրանք [չսովորեցնեն] դրանով: Հասարակական, էթնիկական, մշակութային, կամ կրթական նորադարձները չեն գոյատևի օրվա տապին, մինչև որ իրենց հիմնական արմատները չխորանան ավետարանի լրիվության մեջ, որը պարունակում է Մորմոնի Գիրքը: Մեր Եկեղեցու դասերն այնպես Հոգով լցված չեն լինի, եթե բարձր չպահենք այն որպես ուղեկից դրոշ»:7
«Ես օրհնում եմ ձեզ Մորմոնի Գրքի աճող իմացությամբ: Ես խոստանում եմ ձեզ, որ այս պահից ի վեր, եթե մենք ամեն օր սնվենք դրա էջերով և հետևենք նրա սկզբունքներին, Աստված դուրս կթափի Սիոնի յուրաքանչյուր զավակի և Եկեղեցու վրա մինչև այժմ չիմացված մի օրհնություն և մենք կաղերսենք Տիրոջը, որ Նա սկսի բարձրացնել դատապարտությունը՝ խարազանը և դատաստանը: Սրա մասին ես բերում եմ հանդիսավոր վկայություն»:8
«Ես չգիտեմ լիովին, թե ինչու է Աստված պահպանել իմ կյանքը մինչև այս տարիքը, բայց ես իսկապես գիտեմ հետևյալը. Որ ներկա ժամին Նա հայտնել է ինձ բացարձակ անհրաժեշտություն՝ առաջ մղել Մորմոնի Գիրքն այժմ մի սքանչելի ձևով: Դուք պետք է օգնեք տանել այդ բեռը և այդ օրհնությունը, որը Նա դրել է ողջ Եկեղեցու վրա, այսինքն՝ Սիոնի բոլոր զավակների վրա:
Մովսեսը երբեք չմտավ խոստացված երկիր, Ջոզեֆ Սմիթը երբեք չտեսավ փրկագնված Սիոնը: Մեզանից ոմանք գուցե չապրեն բավականաչափ երկար՝ տեսնելու այն օրը, երբ Մորմոնի Գիրքը կհեղեղի աշխարհը և երբ Տերը կվերացնի Իր դատապարտությունը (տես ՎևՈւ 84.54–58): Բայց եթե Աստված կամենա, ես մտադիր եմ անցկացնել բոլոր իմ մնացած օրերն այդ փառահեղ ջանքում»:9
Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները
1
Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:
Որքա՞ն կարևոր է Մորմոնի Գիրքը: Ջոզեֆ Սմիթը կոչել է այն «մեր կրոնի պորտաքար» (History of the Church, 4:461): «Վերցրեք Մորմոնի Գիրքը և հայտնությունները, – ասել է նա, – և ո՞ւր է մեր կրոնը»: Մենք չունենք ոչինչ» (History of the Church, 2:52).10
Պորտաքարը կենտրոնական քարն է կամարի: Այն տեղում է պահում բոլոր մյուս քարերը և եթե հեռացվի, կամարը կփլուզվի:
…. Ճիշտ ինչպես կամարն է փլուզվում, եթե պորտաքարը հեռացվում է, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգուն կմնա կամ անկում կապրի Մորմոնի Գրքի ճշմարտացիության հետ: Եկեղեցու թշնամիները դա հստակորեն հասկանում են: Այդ պատճառով նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում՝ փորձելով վարկաբեկել Մորմոնի Գիրքը, քանի որ գիրքը արժեքազրկելով կվարկաբեկվի նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Դրանով կպախարակվեն նաև քահանյության բանալիների, հայտնության և վերականգված Եկեղեցու մասին մեր պնդումները: Բայց նմանապես, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, – և միլիոնավոր մարդիկ այսօր վկայում են, որ Հոգու հաստատում են ստացել, որ այն իսկապես ճշմարիտ է, – հետևաբար, մարդ պետք է ընդունի Վերականգման մասին բոլոր պնդումները և դրան ուղեկցող հայտարարությունները»:11
Հավանաբար, ոչ մի բան չկա, որ ավելի հստակորեն վկայի այս սուրբ գրքի կարևորության մասին, քան այն, ինչ Տերն Ինքն է ասել դրա մասին:
Իր բերանով Նա վկայություն է բերել, (1) որ այն ճշմարիտ է (ՎևՈւ 17.6), (2) որ այն պարունակում է ճշմարտությունը և Իր խոսքերը (ՎևՈւ 19.26), (3) որ այն թարգմանվել է ի վերուստ ստացած զորությամբ (ՎևՈւ 20.8), (4) որ այն պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը (ՎևՈւ 20.9; 42.12), (5) և որ այն տրվել է ոգեշնչմամբ և հաստատվել է հրեշտակների սպասավորությամբ (ՎևՈւ 20.10), (6) որ այն ապացույց է սուրբ գրությունների ճշմարտության մասին (ՎևՈւ 20.11), և (7) որ նրանք, ովքեր ընդունում են այն հավատքով, կստանան հավերժական կյանք (ՎևՈւ 20.14):12
2
Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և մեզ ավելի է մոտեցնում Աստծուն:
Մորմոնի Գրքի հիմնական առաքելությունը, ինչպես գրված է գրքի տիտղոսաթերթում, համոզելն է «հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:
Ճշմարտության անկեղծ որոնողը կարող է վկայություն ստանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, եթե աղոթքով խորհի Մորմոնի Գրքի ոգեշնչված խոսքերի շուրջ»:13
Արդյոք մենք հիշո՞ւմ ենք նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը: Աստվածաշնչում մենք ունենք Հին Կտակարանը և Նոր Կտակարանը: Կտակարան բառը կարող է թարգմանվել նաև որպես վկայություն կամ ուխտ: Արդյոք Տերը դա՞ նկատի ուներ, երբ Նա կոչեց Մորմոնի Գիրքը «նոր ուխտ»: Այն իսկապես ևս մեկ ուխտ կամ վկայություն է Հիսուսի մասին: Սա պատճառներից մեկն է, թե ինչու մենք վերջերս ավելացրեցինք «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» խոսքերը Մորմոնի Գրքի վերնագրին: …
Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, որն Ինքը` այն ամենի անկյունաքարն է, ինչ մենք անում ենք: Այն վկայություն է բերում Նրա իրականության մասին` զորությամբ և պարզությամբ: Ի տարբերություն Աստվածաշնչի, որը սերունդներ շարունակ անցել է կրկնօրինակողների, թարգմանիչների և արատավոր կրոնավորների ձեռքերով, որոնք խառնել են գրվածքը, Մորմոնի Գիրքը մեզ տրվել է գրողից ընթերցողին` ոգեշնչված թարգմանության միայն մեկ քայլով: Հետևաբար, Վարդապետի մասին դրա վկայությունը մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ: Սակայն այն ավելին է: Այսօր Քրիստոնյա աշխարհի մեծ մասը մերժում է Փրկչի աստվածային բնույթը: Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշափառ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառահեղ Հարության իրականությունը: Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ արտահայտություններով մեզ ուսուցանում է բոլոր բաների ճշմարտությունը: Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: Իսկապես, աստվածայնորեն ոգեշնչված այդ գիրքը պորտաքար է` աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու գործում:14
Մարգարե Ջոզեֆ Սմիթն… ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» [History of the Church, 4:461]: Միթե՞ մեր սրտի խորքերում չկա ինչ-որ բան, որը փափագում է ավելի մոտենալ Աստծուն, ավելի նմանվել Նրան մեր ամենօրյա գործերում, զգալ Նրա ներկայությունը մեզ հետ անընդհատ: Եթե այդպես է, ապա Մորմոնի Գիրքը կօգնի մեզ այդ հարցում ավելի շատ, քան որևէ այլ գիրք: …
Մեր սիրելի եղբայր Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին… ով անձամբ ծանոթ է այն զորությանը, որն ունի այս գիրքը, վկայել է այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ նրանց կյանք, ովքեր կկարդան և կուսումնասիրեն Մորմոնի Գիրքը. Նա ասել է.
«Ես հաստատ զգում եմ, որ եթե մեր տներում ծնողները կարդան Մորմոնի Գրքից աղոթքով և կանոնավորապես, ինչպես ինքուրույն, այնպես էլ իրենց երեխաների հետ, այդ մեծ գրքի ոգին կգա և կներթափանցի մեր տները և բոլոր նրանց մեջ, ովքեր բնակվում են այնտեղ: Ակնածանքի ոգին կառատանա, փոխադարձ հարգանքն ու միմյանց հանդեպ ուշադրությունը կմեծանա: Հակառակության ոգին կհեռանա: Ծնողները կխորհրդակցեն իրենց երեխաների հետ ավելի մեծ սիրով և իմաստությամբ: Երեխաներն ավելի լավ կարձագանքեն ու կենթարկվեն իրենց ծնողների խորհրդին: Արդարակեցությունը կառատանա: Հավատքը, հույսը և գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը, կաճի մեր տներում և կյանքում, բերելով իրենց հետ խաղաղություն, ուրախություն և երջանկություն» (Ensign, May 1980, p. 67):
Այդ խոստումները` ավելի մեծ սերը և ներդաշնակությունը տանը, ավելի մեծ հարգանքը ծնողի և երեխայի միջև, հոգևորության և արդարակեցության ավելացումը, դատարկ խոստումներ չեն, այլ հենց այն, ինչ ի նկատի ուներ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ ասում էր, որ Մորմոնի Գիրքը կօգնի մեզ ավելի շատ մոտենալ Աստծուն:15
3
Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն, կործանում է կեղծ վարդապետությունները և դիմակազերծում է Քրիստոսի թշնամիներին:
Տերն Ինքն է հայտարարել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈւ 20.9): Դա չի նշանակում, որ այն պարունակում է ամեն մի ուսմունք, ամեն մի վարդապետություն, որը երբևէ հայտնվել է: Ավելի շուտ, դա նշանակում է, որ Մորմոնի Գրքում մենք կգտնենք մեր փրկության համար անհրաժեշտ վարդապետությունների լրիվությունը: Եվ դրանք ուսուցանված են պարզ և հասարակ ձևով, որպեսզի անգամ երեխան կարողանա սովորել փրկության և վեհացման ճանապարհները: Մորմոնի Գիրքն այնքան շատ բան է առաջարկում, որ ընդարձակում է փրկության վարդապետությունների մեր հասկացողությունը: Առանց սրա հազիվ թե մյուս սուրբ գրություններում ուսուցանվող բաների մեծ մասը լիներ այնքան պարզ և արժեքավոր:16
Որքանով որ ավետարանի քարոզմանն է վերաբերում Մորմոնի Գիրքը պարունակում է ամենապարզ, ամենահակիրճ և լիարժեք բացատրությունը: Չկա դրա հետ համեմատելի մեկ այլ հիշատակարան: Ո՞ր հիշատակարանում դուք կարող եք գտնել այնպիսի լիարժեք հասկացողություն Անկման, ֆիզիկական և հոգևոր մահի բնույթի, Քավության վարդապետության , արդարադատության և ողորմածության վարդապետության վերաբերյալ` ինչ վերաբերում է Քավությանը և ավետարանի սկզբունքներին և արարողություններին: Մորմոնի Գիրքը պարունակում է այդ հիմնարար վարդապետությունների ամենաբազմակողմանի շարադրանքը:17
Մորմոնի Գիրքը… հաստատում է և պարզաբանում Աստվածաշունչը: Այն հեռացնում է գայթակղության քարերը, այն վերականգնում է շատ պարզ և արժեքավոր բաներ: Մենք վկայում ենք, որ երբ օգտագործվում են միասին, Աստվածշունչն ու Մորոմոնի Գիրքը կործանում են կեղծ վարդապետությունները, տապալում հակառակությունները և հաստատում խաղաղություն (տես 2 Նեփի 3.12):18
Մենք պետք է իմանանք Մորմոնի Գիրքն ավելի լավ, քան որևէ այլ գիրք: Ոչ միայն մենք պետք է իմանանք, թե ինչ հիշատակարան և հավատք ներշնչող պատմություններ է այն պարունակում, այլ պետք է հասկանանք գրքի ուսմունքները: Եթե մենք իսկապես կատարենք մեր տնային աշխատանքը և մոտենանք Մորմոնի Գրքին վարդապետորեն, մենք կարող ենք բացահայտել ներկայիս կեղծ շատ տեսությունների և փիլիսոփայությունների սխալները և գտնել ճշմարտություններ՝ դրանց դեմ պայքարելու համար:
Ես նկատել եմ Եկեղեցու ներսում խորաթափանցության, ներըմբռնման, համոզմունքի և տրամադրվածության տարբերություն նրանց միջև, ովքեր գիտեն և սիրում են Մորմոնի Գիրքը և նրանց միջև, ովքեր չգիտեն: Այդ գիրքը մեծ մաղ է:19
Մորմոնի Գիրքը բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն կործանումէ կեղծ վարդապետությունները և տապալում հակառակությունները (տես 2 Նեփի 3.12): Այն ամրացնում է մեր օրերում Քրիստոսի խոնարհ հետևորդներին չարի ծրագրերի, ռազմավարության և դևի վարդապետությունների դեմ: Մորմոնի Գրքի ուրացողները նման են այն տիպին, որը մենք ունենք այսօր: Աստված Իր անսահման կանխագիտությամբ այնպես է ձևավորել Մորմոնի Գիրքը, որ մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ թե ինչպես պայքարել մեր օրերի կեղծ կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական տեսակետների դեմ:20
4
Վարդապետություն և Ուխտերը կապող օղակ է Մորմոնի Գրքի և Վերականգման շարունակվող հայտնության միջև:
Ես կկամենայի խոսել մասնավորապես Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտերի մասին: Այս երկու վերջին օրերի սուրբ գրությունների մեծ գրքերը միմյանց հետ կապված են որպես հայտնություններ Իսրայելի Աստծո կողմից՝ Իր ժողովրդին հավաքելու և նախապատրաստելու նպատակով: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերն ասել է. «Բայց այս սերունդն իմ խոսքը կունենա քո միջոցով» (ՎևՈւ 5.10): Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն այդ խոստման իրականացման մասն են կազմում: Միասին սուրբ գրքյան այս երկու մեծ գործերը մեծ օրհնություններ են բերում այս սերնդին: …
Վերջին օրերի այս երկու հիանալի սուրբ գրություններից յուրաքանչյուրը հզոր և պերճախոս վկայություն են բերում Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Փաստորեն, ինչպես Վարդապետություն և Ուխտերի, այնպես էլ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջն ուսուցանում է Տիրոջ մասին՝ Իր զավակների հանդեպ Նրա մեծ սիրո մասին և Նրա քավող զոհաբերության մասին և ուսուցանում է մեզ, թե ինչպես ապրենք, որպեսզի կարողանանք վերադառնալ Նրա և Երկնային Հոր մոտ:
Այս վերջին օրերի երկու հիանալի սուրբ գրությունների գրքերը պարունակում են գիտություն և զորություն՝ օգնելու մեզ ապրել ավելի լավ կյանքով մեծ ամբարշտության և չարիքի ժամանակաշրջանում: Նրանք, ովքեր խնամքով և աղոթքով հետազոտում են այս գրքերի էջերը, կգտնեն մխիթարություն, խորհուրդ, առաջնորդություն և իրենց կյանքը բարեփոխելու խաղաղ զորություն:21
Վարդապետություն և Ուխտերը Մորմոնի Գրքի և Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդողների շարունակվող Վերականգման աշխատանքի միջև կապող օղակ է:
Վարդապետություն և Ուխտերում մենք իմանում ենք տաճարային աշխատանքի, հավերժական ընտանիքների, փառքի աստիճանների, Եկեղեցու կազմակերպության և Վերկանգման ուրիշ շատ մեծ ճշմարտությունների մասին: …
Մորմոնի Գիրքը մեր կրոնի «պորտաքարն» է, իսկ Վարդապետություն և Ուխտերը գագաթի քարը՝ վերջին օրերի շարունակվող հայտնությամբ: Տերը դրել է Իր հավանության կնիքն ինչպես պորտաքարի, այնպես էլ գագաթի քարի վրա:22
Վարդապետություն և Ուխտերը մեր սերնդին ուղղակիորեն տրված մի փառահեղ սուրբ գրության գիրք է: Այն պարունակում է Տիրոջ կամքը մեզ համար այս վերջին օրերում, որոնք նախորդում են Քրիստոսի Երկրորդ գալստին: Այն պարունակում է շատ ճշմարտություններ և վարդապետություններ, որոնք լիովին չեն հայտնի դարձվել այլ սուրբ գրքերում: Մորմոնի Գրքի նման այն կզորացնի նրանց, ովքեր խնամքով և աղոթքով սովորում են դրանց էջերից:
Արդյոք մենք՝ որպես Սրբեր Ամենաբարձրյալ Աստծո, գանձո՞ւմ ենք այն խոսքը, որ Նա պահպանել է մեզ համար այդպիսի մեծ գնով: Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք այս վերջին օրերի հայտնության գրքերը՝ օրհնելու մեր կյանքը և դիմադրելու այն չար մեկի զորություններին: Սա է այն նպատակը, որի համար դրանք տրվել են: Ինչպե՞ս կարող ենք դատապարտված չկանգնել Տիրոջ առջև, եթե մենք վերաբերվենք դրանց թեթևամտորեն, թույլ տալով, որ դրանք այլևս ոչինչ չանեն, բացի մեր դարակների վրա փոշի հավաքելուց:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ այս գրքերը պարունակում են Տիրոջ միտքն ու կամքը մեզ համար փորձությունների և չարչարանքների այս օրերում: Դրանք կանգնած են Աստվածաշնչի հետ վկայություն տալու Տիրոջ և Նրա աշխատանքի մասին: Այս գրքերը պարունակում են Տիրոջ ձայնը մեզ համար այս վերջին օրերում: Թող որ մենք շրջվենք դեպի նրանց սրտի ողջ անկեղծությամբ և օգտագործենք դրանք այն ուղով, ինչպես որ Տերն է կամենում, որ մենք օգտագործենք:23
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ կարդում եք Նախագահ Բենսոնի ուսմունքը Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարը լինելու մասին (տես բաժին 1), մտածեք ձեր կյանքում եղած նրա տեղի մասին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Մորմոնի Գիրքն ավելի կենտրոնական տեղ ունենա ավետարանով ապրելու մեր ջանքերում:
-
Նախագահ Բենսոնն ասել է, որ Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ավելի է մեզ մոտեցնում Աստծուն (տես բաժին 2): Որո՞նք են այն բաները, որոնք դուք սովորել եք Փրկչի մասին, երբ ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը: Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ձեզ և ձեր ընտանիքին ավելի շատ մոտեցրել Աստծուն:
-
Ինչո՞ւ մենք «պետք է Մորմոնի Գիրքն ավելի լավ իմանանք, քան որևէ ուրիշ գիրք»: Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի վարդապետություններն ամրացրել ձեզ «դևի վարդապետությունների դեմ մեր օրերում» (տես բաժին 3):
-
Ի՞նչ ուղիներով են Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը միասին աշխատում մեզ զորացնելու համար (տես բաժին 4):
Առնչվող սուրբ գրություններ
Եսայիա ԻԹ.9–18, 1 Նեփի 13.35–41, 2 Նեփի 25.23, 26, 29.6–9, ՎևՈւ 1.17–29
Օգնություն ուսուցչին
«Ձեռնարկների դասերի մեծ մասը տալիս են հարցեր քննարկումներ առաջացնելու և դրանք շարունակելու համար: Դուք կարող եք օգտագործել այդ հարցերը և պատրաստել ձեր սեփականը: Տվեք հարցեր, որոնք խրախուսում են խելամիտ մեկնաբանություններ և օգնեք մարդկանց ավետարանի շուրջ իսկապես խորհրադածել» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 63):