«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ուսումնասիրել հավերժական ընտանիքի վարդապետությունը», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 1․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 1․ Դասարանի նախապատրատական նյութ
Ուսումնասիրել հավերժական ընտանիքի վարդապետությունը
Բարի գալուստ հավերժական ընտանիքի դասընթաց: Այն ճշմարտությունները, որոնք դուք կսովորեք այս դասընթացում և գործելով ըստ ձեր զգացած հուշումների, կարող են օգնել ձեզ և ձեր ընտանիքին մոտենալ Աստծուն և ստանալ բոլոր օրհնությունները, որոնք նա ցանկանում է ձեզ համար: Դուք նաև ավելի ունակ կլինեք օգնել մյուսներին նույնն անել։
Ուսումնասիրելով 1-ին դասի հետևյալ նախապատրաստական նյութը, մտածեք այն օրհնությունների ու ուրախության մասին, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր երեխաները ճաշակեն, և նրա մասին, թե ինչպես է դա կապված ընտանիքների հետ:
Նշում․ Այս նախապատրաստական նյութը ձեզ հիմք կապահովի ձեր դասի փորձառության համար։ Ուսումնասիրելով նախապատրաստական նյութը յուրաքանչյուր դասից առաջ, դուք ավելի խորը, ավելի իմաստալից ուսումնառության փորձառություն կունենաք, երբ մասնակցեք դասին:
Բաժին 1
Ապավինելով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրուն և իմաստությանը,ինչպե՞ս կարող է փոխել իմ անձնական և ընտանեկան կյանքը:
Մենք շրջապատված ենք ընտանեկան թեմային առնչվող տարբեր կարծիքներով և տեղեկություններով: Երբեմն ընտանիքի վերաբերյալ հասարակության կողմից ընդունված հեռանկարը ուղղակիորեն հակադրվում է Երկնային Հոր ծրագրին։ Որքան ավելի շատ մենք իմանանք և հասկանանք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և նրանց բնավորությունը, այնքան ավելի շատ կարող ենք ապավինել նրանց ուսմունքներին և խորհրդին, ներառյալ՝ ընտանեկան հարցերում: Երբ մենք այդ անենք, կարող ենք սովորել տեսնել իրեր այնպես, ինչպես Նրանք են տեսնում դրանք` հավերժական հեռանկարից:
Մտածեք այն մասին, թե ինչպես սուրբ գրությունների այս հատվածներում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նկարագրությունները կարող են ազդել, թե ինչպես եք վերաբերվում ընտանիքին վերաբերող զգայուն խնդիրներին ու հարցերին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.
Որպես ձեր Հայր`Նրա նպատակը ձեր հավերժական երջանկությունն է, ձեր շարունակական զարգացումը, ձեր մեծացող կարողունակությունը: Նրա ցանկությունն է կիսվել ձեզ հետ այն ամենով, ինչ Նա ունի: (“Obtaining Help from the Lord,” Ensign, Nov. 1991, 86)
Բաժին 2
Ինչպե՞ս կարող ենք հաստատել անվտանգ միջավայր`զգայուն հարցեր քննարկելու համար:
Մտածեք ձեր ընտանիքի իրավիճակի, դինամիկայի և մարտահրավերների մասին: Ինչպե՞ս է ձեր ընտանիքը տարբերվում ձեր իմացած մյուս ընտանիքներից։ Մեր որոշ ամենաուժեղ զգացմունքները կապված են մեր ընտանիքների հետ: Երբ քննարկում ենք ընտանիքի մասին վարդապետությունը, մենք պետք է հիշենք, որ ուրիշների ընտանեկան իրավիճակներն ու փորձառությունները կարող են տարբեր լինել, քան մեր անձնականը: Այդ հիշելը կարող է օգնել մեզ ավելի սիրալիր, ավելի զգայուն և ավելի հարգալից լինել, թե ինչ ձևով ենք քննարկում վարդապետությունը ընտանիքի մասին: Այդ անելով մենք ավելի լավ ենք պատրաստվում, որ Սուրբ Հոգին ավելի խորը սովորեցնի մեզ ընտանիքների և մեր Երկնային Հոր նպատակների մասին:
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք ձգտում ենք ավելի նմանվել Նրան` այն բոլոր բաներում, ինչ մենք ասում ենք և անում: Պրակտիկա է պահանջվում` լսելու ուրիշներին և սովորելու և կիսվելու ճշմարտությամբ՝ սիրալիր, զգայուն և հարգալից ուղիներով: Երբ գթությամբ ենք մոտենում ընտանիքի հետ կապված թեմաների վերաբերյալ զգայուն խոսակցություններին, մենք նմանվում ենք Փրկիչին: Եթե մենք կամենանք, Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ մեր դերը` ճշմարտությունը սովորելու համար սիրո, հարգանքի և ներգրավող դասարանային միջավայր հաստատելու և պահպանելու գործում:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Բայց իմ աղերսն այսօր հարյուր հազարավոր երեխաների, երիտասարդների և երիտասարդ չափահասների համար է, ովքեր այդպիսի ընտանիքներից չեն, «կատարյալ ընտանիքի» բացակայության պատճառով: Ես խոսում եմ ոչ միայն այն երիտասարդների մասին, ովքեր ականատես են եղել իրենց ծնողների մահվանը, ամուսնալուծությանը կամ հավատքի նվազմանը, այլև տասնյակ հազարավոր պատանիների ու աղջիկների մասին ամբողջ աշխարհից, ովքեր ընդունել են ավետարանը առանց մոր կամ հոր, որոնք իրենց հետ միասին Եկեղեցի կգային:
Այս Վերջին օրերի երիտասարդ սրբերը Եկեղեցի են մտնում մեծ հավատքով: Նրանք հույս ունեն ստեղծել կատարյալ ընտանիք իրենց կյանքում ապագա մի օր: Ճիշտ ժամանակին, նրանք կազմում են մեր միսիոներական ուժերի կարևոր մասը, մեր արդարակյաց երիտասարդ չափահասները և նրանք, ովքեր ծնկի են գալիս խորանի մոտ` սկզբնավորելու իրենց սեփական ընտանիքները:
Մենք կշարունակենք ուսուցանել ընտանիքների վերաբերյալ Տիրոջ չափանիշը, բայց այժմ, Եկեղեցում միլիոնավոր անդամներ և այդ տարբերությունն ունենալու պարագայում, մենք պետք է ավելի ուշադիր ու զգայուն լինենք: …
…Եկեք մտածենք նրանց մասին, ողջունենք նրանց, գրկենք և անենք ինչ որ կարող ենք, ամրապնդելու նրանց սերը Փրկիչի հանդեպ: («Ով որ նրանց ընդունի, ինձ է ընդունում», Լիահոնա, մայիս 2016, 49–50, 52)