«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Մարգարեների դերը հավերժական ընտանիքի վարդապետությունը հռչակելիս», Հավերժական ընտանիք ուսուցչի նյութ (2022)
«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ
Մարգարեների դերը հավերժական ընտանիքի վարդապետությունը հռչակելիս
Մենք օրհնված ենք ապրելու այն օրերում, երբ Տերը կրկին ապրող մարգարեներ է կանչել` մեզ առաջնորդելու և պաշտպանելու համար: Ինչպե՞ս են Տիրոջ մարգարեներն օգնել ձեզ հասկանալ հավերժական ընտանիքի վարդապետությունը: Երբ ուսումնասիրեք այս նյութը, խորհեք, թե ինչպես կարող եք ավելի մեծ վկայություն ձեռք բերել ապրող մարգարեների վերաբերյալ և ավելի լիովին ապավինել նրանց խոսքերին ձեր կյանքում:
Բաժին 1
Ինչպե՞ս է Աստծո սերը դրսևորվումմարգարեների խորհուրդներում:
Երբ Տերը կանչեց Եզեկիելին մարգարե լինելու, Նա Եզեկիելի նոր դերը համեմատեց դետի հետ: Հին դարերում դետը կանգնում էր պատերի վրա կամ աշտարակներում՝ օգնելու պահպանել քաղաքները, խաղողի այգիները կամ դաշտերը (տես «Դետ աշտարակի վրա», Ensign, Apr. 2016, 28): Նրանց բարձրդիրքը հնարավորություն էր տալիս տեսնել բաներ, որոնք ուրիշները չէին կարող տեսնել և ճիշտ ժամանակին զգուշացնել մոտեցող վտանգների մասին:
Մարգարեներն օգնում են մեզ տեսնել բաներ Աստծո հավերժական հեռանկարից: Նա օրհնում է նրանց` որպես տեսանողների, հոգևոր տեսողության աստվածային օժտումով: Նրանք կարողանում են «գիտենալ այն բաները, որոնք անցյալում են, և նաև այն բաները, որոնք պիտի գան, և նրանց միջոցով պիտի բոլոր բաները հայտնի դառնան» (Մոսիա 8.17, տես նաև հատվածներ 15–16): Տերը նրանց դրել է այդտեղ պաշտպանելու մեզ հոգևոր և ֆիզիկական վտանգից:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է հետևյալը` Տիրոջ դետերի դրդապատճառների և պատասխանատվության մասին:
Տիրոջ առաքյալներից յուրաքանչյուրը նշանակված է նկատել և զգալ այն սերը, որ Երկնային հայրն ունի Իր զավակների հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր մաքառումների մեջ են: …
Երբեմն մենք որպես Եկեղեցու ղեկավարներ քննադատվում ենք Աստծո օրենքներից ամուր բռնվելու համար, պաշտպանելով Փրկիչի վարդապետությունը և դիմադրելով մեր օրերի հասարակական ճնշումներին: Բայց մեր պարտավորությունն է՝ որպես ձեռնադրված առաքյալներ «գնալ աշխարհով մեկ և քարոզել [Նրա] ավետարանն ամեն արարածի» [Վարդապետություն և Ուխտեր 18.28]: Դա նշանակում է, որ մեզ պատվիրված է ուսուցանել ճշմարտությունը։
Այդ անելիս, երբեմն մեզ մեղադրում են անհոգատար լինելու մեջ, երբ մենք ուսուցանում ենք Հոր պահանջները սելեստիալ արքայությունում վեհացման համար: Բայց մենք շատ ավելի անհոգատար չէինք լինի արդյո՞ք, եթե չասեինք ճշմարտությունը` չուսուցանելով այն, ինչ Աստված է բացահայտել մեզ:
Հենց այս պատճառով է, որ մենք իսկապես խորապես հոգ ենք տանում Աստծո բոլոր զավակների համար, որ մենք հռչակում ենք Նրա ճշմարտությունը: Մենք միշտ չէ, որ կարող ենք ասել մարդկանց այն, ինչ նրանք կամենում են լսել: Մարգարեները հազվադեպ են ժողովրդականություն վայելում: Բայց մենք միշտ պետք է ուսուցանենք ճշմարտությունը: («Աստծո սերն ու օրենքները» [ելույթ` տրված Բրիգամ Յանգի համալսարանում հոգևոր հավաքի ժամանակ, սեպ. 17, 2019], 3, speeches.byu.edu)
Բաժին 2
Ինչպե՞ս է ընտանիքի մասին հռչակագիրը վկայում, որ Տիրոջ մարգարեները գործում են որպես դետեր այսօր:
1995 թվականի սեպտեմբերի 23-ին Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ, Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ներկայացրեց «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին» հռչակագիրը: Մինչև այդ անելը, նա բացատրեց, թե ինչու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը անհրաժեշտ համարեցին հրատարակել այս հռչակագիրը:
«Մեծ ծավալով մոլորեցնող փաստարկների հետ մեկտեղ, որոնք մատուցվում են որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ խաբեության, աշխարհի խավար կողմը բռնելու գրավչության և գայթակղության պայմաններում, մենք անհրաժեշտ ենք համարել զգուշացնել և նախապատրաստել ձեզ: Այս առիթով մենք՝ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, այսօր հրապարակում ենք հայտարարություն՝ ուղղված Եկեղեցուն և աշխարհին` որպես հռչակագիր և վերահաստատում ընտանիքին վերաբերող չափանիշները, վարդապետությունները և սովորույթները, որոնք պատմության ընթացքում շարունակ սահմանվել են մարգարեների, տեսանողների և հայտնողների կողմից»: (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100)
Նախագահ Նելսոնի կենսագրությունից հետևյալ հատվածը նկարագրում է այն, ինչ Տերը հնարավորություն տվեց տեսնել Իր Առաքյալներին, ինչը հանգեցրեց ընտանեկան հռչակագրի ստեղծմանը:
1994թ․ մի օր Տասներկու Առաքյալների Քվորումը մի օր անցկացրեց Սոլթ Լեյք Սիթի տաճարի իրենց խորհրդակցությունների սենյակում՝ քննարկելով ընտանիքներին վերաբերող խնդիրները։ Նրանք քննարկեցին ամեն բան՝ սկսած պոռնոգրաֆիայի համատարած զարգացող բնույթից մինչև հակաընտանեկան տարբեր օրենքների հաստատումը։ Սա նոր քննարկում չէր, սակայն այդ օրը ամբողջ օրակարգը ներառում էր այդ կարևորագույն թեմային վերաբերող հարցեր։
Տասներկուսի անդամները վերանայեցին թե՛ վարդապետությունը, և թե՛ քաղաքականությունը, խորհելով բաների մասին, որոնք չեն կարող փոխվել՝ վարդապետությունը, և այն բաների մասին, որոնք հնարավոր է, որ կարող են փոխվել՝ քաղաքականությունը։ Նրանք քննարկեցին խնդիրներ, որոնց մոտալուտ վտանգը տեսնում էին, ներառելով ակտիվացող հասարակական հուզմունքը միասեռ ամուսնությունների և տրանսգենդերների իրավունքների շուրջ։ «Սակայն դա ամենը չէր, որ մենք տեսնում էինք»,- բացատրել է Երեց Նելսոնը։ «Մենք կարողանում էինք տեսնել տարբեր համայնքների ջանքերը՝ սեռական գործունեության բոլոր չափանիշները և սահմանափակումները վերացնելու համար։ Մենք տեսնում էինք սեռի հետ կապված շփոթությունները։ Մենք կարողանում էինք տեսնել այդ ամենի հետ կապված մոտալուտ վտանգը»։
Այս ծավալուն քննարկումը, ինչպես նաև դրան հաջորդած այլ քննարկումներ հանգեցրին այն որոշմանը, որ Տասներկուսի անդամները պետք է պատրաստեն մի փաստաթուղթ, նույնիսկ հայտարարություն, որտեղ կշեշտվի Եկեղեցու դիրքորոշումը կապված ընտանիքի հետ, որը կներկայացվի առաջին նախագահությանը քննարկման համար։ (Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson [2019], 208)
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ ստանալ և հավատարմորեն արձագանքել Տիրոջ մարգարեների խոսքերին:
Իր հայրենի քաղաք Նազարեթում Փրկիչը մերժվեց, երբ Նա հայտարարեց, որ Նա խոստացված Մեսիան էր: Ի պատասխան բազում կասկածների, Փրկիչը նշեց. «Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը» (Ղուկաս 4.24):
Նմանապես, մեր օրերում որոշ մարդիկ ընտրում են չընդունել Տիրոջ մարգարեներին։ Ժամանակ առ ժամանակ, նույնիսկ դուք կդժվարանաք հասկանալ կամ հետևել ժամանակակից մարգարեների խորհուրդներին կամ ուսմունքներին:
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորման օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Տիրոջից, որտեղ պատվիրան և խոստումներ էր տրվում Իր Եկեղեցու անդամներին։
Մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում մարգարեների միջոցով ընդունել Տիրոջ խոսքերը «ողջ համբերությամբ ու հավատքով» (հատված 5): Մտածեք նաև այն օրհնությունների մասին, որոնք խոստացվել են դրա համար: Սուրբ գրությունները պարունակում են բազմաթիվ պատմություններ այն մարդկանց մասին, ովքերհամբերություն և հավատ են գործադրում մարգարեների խոսքերի հանդեպ: Ուսումնասիրելու համար ընտրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը.
-
1 Նեփի 2.11–16 (Նեփին թողնում է Երուսաղեմը՝ ուղղորդվելով մարգարե Լեքիի կողմից)
-
Գ Թագավորաց 17.8-24 հատվածներ (Սարեփթացի այրի կինը պատասխանում է մարգարե Եղիայի խնդրանքին սովի ժամանակ)
-
Դ Թագավորաց 5.9–14 (Ասորի Նէեմանը ձգտում է բժշկվել բորոտությունից մարգարե Եղիսեյի միջոցով)
Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական ծառայելիս Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին նշել է հետևյալը.
Ըստ աշխարհի չափանիշների՝ մարգարեին հետևելը կարող է համարվել համբավ չվայելող, քաղաքականապես սխալ և սոցիալապես անընդունելի: Սակայն մարգարեին հետևելը միշտ ճիշտ է: («Ապրեք մարգարեների խոսքերի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր 2014, 78)
Մենք կարող ենք վստահ լինել Տիրոջ մարգարեներին հետևելու հարցում: