Ինստիտուտ
Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ. Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից


«Դաս 6. Դասարանի նախապատրաստական նյութ. Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ

հարսն ու փեսան դուրս են գալիս տաճարից

Դաս 6․ Դասարանի նախապատրաստական նյութ

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից

Ընտանիքի հռչակագիրը սկսվում է հանդիսավոր հայտարարությամբ, որ «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից» («Ընտանիք. հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մարգարեները, առաքյալները և մյուս Եկեղեցու ղեկավարները անընդհատ ուսուցանում են այս ճշմարտությունը։ Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք թե ինչպես հավատք գործադրելը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է օգնել ձեզ ամուսնության հանդեպ ձեր մոտեցմանը:

Բաժին 1

Ինչպե՞ս է ամուսնության վերաբերյալ Երկնային Հոր հեռանկարն օգնում ինձ հասկանալ Նրա ծրագիրն ինձ համար:

Վերջին տարիներին ամուսնության վերաբերյալ տեսակետները շատ հասարակություններում փոխվել են: Ի՞նչ կարծիքներ եք լսել վերջերս:

Եկեղեցին կազմավորվելուց ոչ շատ անց Լեման Քոփլին, ցանկանում էր, որ միսիոներներն ավետարանը քարոզեին իր նախկին կրոնական խմբի անդամներին` շեյքերներին: Շեյքերները մերժում էին ամուսնությունը և փոխարենը` հավատում ամբողջ կյանքում ամուրի մնալուն: Մարգարե Ջոզեֆ Սմիթը որոշեց հարցնել Տիրոջը, այդ մասին, և մյուս հավատքների վերաբերյալ և հայտնություն ստացավ:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49.15–16 հատվածները, փնտրելով, թե ինչ է Տերն ասել ամուսնության մասին:

Ինչպես օգտագործվել է հատված 15-ում, կարգել բառը նշանակում է ձեռնադրել, հաստատել, կամ նշանակել վերադաս իշխանության ուժով (տես Merriam-Webster.com Dictionary, “ordain”, կարող եք նշում կատարել այս սահմանման վերաբերյալ ձեր սուրբ գրություններում): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը շեշտադրել է տղամարդու և կնոջ միջև ամուսնութան կարևորությունը, երբ ուսուցանել է.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար․ երեխաների ծննդի համար, ովքեր գալիս են Աստծո մոտից մաքուր ու անմեղ վիճակում, և սովորելու ու նախապատրաստվելու համար միջավայրի կարիք կունենան հաջողակ մահկանացու կյանքի և գալիք աշխարհում հավերժական կյանքի համար։ …

… [Աստված] էր, որ սկզբում ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով, արու և էգ, և միացրեց նրանց որպես ամուսին և կին: … Յուրաքանչյուր անհատ ունի աստվածային տեսք, սակայն ամուսնու և կնոջ ամուսնական միության մեջ է, երբ նրանք մեկ են դառնում, որ մենք թերևս ձեռք ենք բերում Աստծո պատկերով՝ արու և էգ, ստեղծված լինելու ամենալիարժեք իմաստը։ Ոչ մենք, ոչ էլ որևէ մահկանացու էակ չի կարող վերափոխել ամուսնության այս աստվածային կարգը։ Դա մարդու կողմից հորինված կարգ չէ։ Այսպիսի ամուսնությունը իսկապես «վերից, Աստծուց» է տրված [տես Dietrich Bonhoeffer, Letters and Papers from Prison, ed. Eberhard Bethge (1953), 42–43] և երջանկության ծրագրի մաս է հանդիսանում, ճիշտ ինչպես Անկումը և Քավությունը։ (« «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52)

Ամուսնությունը համաձայն Աստծո օրենքի ամենասրբազան հարաբերությունն է, որը կարող է գոյություն ունենալ տղամարդու և կնոջ միջև: Նախագահ Հովարդ Վ. Հանթերը բացատրել է.

Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Տղամարդն ամբողջական չէ առանց կնոջ: Ոչ էլ կարող են լրացնել իրենց ստեղծման չափը առանց մեկը մյուսի [տես Ա Կորնթացիս 11.11, Մովսես 3.18]: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից [տես Վարդապետություն և Ուխտեր 49․15–17]։ Միայն ամուսնության նոր և հավիտենական ուխտի միջոցով նրանք կարող են իրականացնել հավերժական օրհնությունների լրիվությունը [տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4, Վարդապետություն և Ուխտեր 132.15–19]: (“Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 49)

Այն անձինք, ովքեր պահում են ամուսնության նոր և հավիտենական ուխտը, կստանան փառքի ամենաբարձր աստիճանը սելեստիալ արքայությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1–4): Սա է այն տեղը, որտեղ մենք «իրականացնում ենք հավերժական օրհնությունների լրիվությունը», որը հայտնի է նաև, որպես վեհացում կամ հավերժական կյանք: (Դուք ավելի շատ բան կսովորեք ամուսնության նոր և հավերժական ուխտի մասին դաս 10-ում:)

հարսն ու փեսան բռնել են միմյանց ձեռքը

Վերհիշեք, թե ինչ եք սովորել նախորդ դասի ժամանակ` հավերժական կյանքի բնույթի վերաբերյալ: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Հոր ծրագիրը մեզ համար ուղի է բացում ժառանգելու հավերժական կյանքը, կյանք, որով մեր երկնային ծնողներն են ապրում: Ծրագրում «ոչ կինն է առանց մարդի, եւ [ոչ] մարդն առանց կնկայ, Տէրումը» [Ա Կորնթացիս 11.11]։ Հավերժական կյանքի բուն էությունը կայանում է տղամարդու և կնոջ հավերժական ամուսնության մեջ, որը էական դեր ունի մեր երկնային ծնողներին նման դառնալու համար: («Փրկության ծրագիրը՝ մեզ առաջնորդող գիտելիքի սուրբ գանձ», Ensign, հոկտեմբեր 2015, 29)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կբացատրեք, թե ինչու է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև հաստատվել Աստծո կողմից և ինչու է ամենակարևորն Աստծո ծրագրում:

Բաժին 2

Ի՞նչ կլինի, եթե ես չամուսնանամ այս կյանքում կամ ամուսնությունս ավարտվի:

Տարբեր հանգամանքների բերումով, որոշ մարդիկ երբեք չեն ամուսնանում այս կյանքում, չնայած իրենց արդար ցանկություններին: Ոմանք, ովքեր ամուսնանում են, նրանց ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ: Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը անդրադարձել է այդ հանգամանքներին, երբ նա ուսուցանել է.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Ոմանք, ովքեր լսում են այս ուղերձը հավանաբար ասում են. «Իսկ ի՞նչ է լինելու ինձ հետ»: Մենք գիտենք, որ շատ արժանի և հրաշալի Վերջին Օրերի Սրբերի մոտ ներկայումս բացակայում է կատարյալ հնարավորությունները և հիմնական պայմանները՝ անհրաժեշտ նրանց առաջընթացի համար: Մենակությունը, զավակ չունենալը, մահը և ամուսնալուծությունը խորտակում են իդեալները և հետաձգում են խոստացված օրհնությունները: ․․․ Բայց այդ հուսախաբությունները միայն ժամանակավոր են։ Տերը խոստացել է, որ հավերժության մեջ ոչ մի օրհնություն չի մերժվի՝ իր պատվիրանները պահող, իրենց ուխտերին հավատարիմ և ճշմարտությանը ձգտող իր որդիների ու դուստրերի համար: (“The Great Plan of Happiness,” Ensign, Nov. 1993, 75)

Չնայած որոշ հավերժական օրհնություններ գուցե լիովին չճաշակվեն այս կյանքում, երջանկությունը և կայացումը չեն հետաձգվում նրանց համար, ովքեր ամուսնացած չեն: (Այս թեման կքննարկվի հետագա դասի ընթացքում:) Բոլորը կարող են զգալ հարատև ուրախություն և իմաստալից աճ և կատարել անհրաժեշտ ներդրումներ այժմ՝ որպես լիովին ակտիվ մասնակիցներ Աստծո ծրագրում և թագավորությունում:

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչո՞վ կկիսվեիք նրանց հետ, ովքեր այնպես են զգում, կարծես կորցրել են երջանկության և հավերժական կյանքի համար իրենց հնարավորությունները, որովհետև նրանք ամուսնացած չեն:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ հավատք գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հաղթահարելով վախը և ուրախություն զգալով ամուսնության մեջ:

Մտածեք հարցերի և մտահոգությունների մասին, որոնք դուք կամ ձեր շրջապատում գտնվողներն ունեն ամուսնության վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքն անդրադարձել է մի բանի, որի պատճառով մարդիկ հետաձգում են ամուսնանալու իրենց ջանքերը։

Երեց Քվենթին Լ. Քուք

Ոմանք հետաձգում են ամուսնությունը մինչև ուսումն ավարտելը և աշխատանք գտնելը: Մինչդեռ սա մեծապես ընդունված է աշխարհում, այս պատճառաբանությունը հավատք չի ցուցաբերում, չի համապատասխանում ժամանակակից մարգարեների խորհրդին և համահունչ չէ վարդապետության հետ: («Ընտրեք իմաստությամբ», Լիահոնա,նոյեմբեր 2014, 47)։

երիտասարդը մտախոհ նայում է արևամուտին

Հակառակորդը հաճախ ուժեղացնում է վախերը, մահկանացու պատճառաբանությունները, կամ շեղումները, որոնք կարող են հետ պահել մարդկանց ամուսնության ձգտելուց: Որոշ մարդիկ վախ են զգում նախքան ամուսնությունը կամ ամուսնության ընթացքում, որովհետև նրանք ականատես են եղել դժվարությունների, որոնք գալիս են ամուսնալուծությունից: (Եկող դասերի ընթացքում, դուք կսովորեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ամրապնդել ձեր ամուսնությունը և կանխարգելել ամուսնալուծությունը:)

Ի՞նչը կարող է օգնել ձեզ վստահությամբ մոտենալ ամուսնությանը:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Առակաց 3.5–6, Բ Տիմոթեոս 1.7, և Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածները: Խորհեք, թե այս ուսմունքներն ինչպես կարող են ազդել նրա վրա, թե ինչպես եք մոտենում ամուսնությանը։

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը՝ Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Երբեմն մենք վախենում ենք վստահել, քանի որ չենք հասկանում Աստծո կատարյալ սերը և մեզ օգնելու ցանկությունը։ Սակայն, երբ մենք ուսումնասիրում ենք Երկնային Հոր ծրագիրը և Հիսուս Քրիստոսի առաքելությունը, հասկանում ենք, որ Նրանց միակ նպատակը մեր հավիտենական երջանկությունն է և առաջընթացը [տես Մովսես 1.39] («Որ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)։

Երբ մարդիկ ամուսնանում են և երկու կողակիցներն էլ հավատք են գործադրում, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը շարունակում են առաջնորդել և օրհնել նրանց: Երեց Հյու Վ. Փիննոքն ուսուցանել է, երբ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ. «Աստված կենսականորեն ներգրավված էր [Ադամի և Եվայի] ամուսնության մեջ, և նա նույնքան մտահոգ է և պետք է նույնքան ներգրավված լինի այսօր` յուրաքանչյուր ամուսնության մեջ» (“Making a Marriage Work,” Ensign, Sept. 1981, 37): Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օգնել ձեզ հաջողության հասնել հավերժական ամուսնություն կառուցելիս:

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Նախագահ Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի. Ինչպե՞ս եմ կենտրոնացած մնում և չեմ վստահում իմ սեփական հասկացողությանը»: Ինչպե՞ս եմ ճանաչում և հետևում Փրկիչի ձայնին, երբ աշխարհի ձայներն այդքան պարտադրողական են: Ինչպե՞ս եմ զարգացնում վստահություն Փրկիչի հանդեպ: (Բոննի Հ․ Քորդոն, «Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր», Լիահոնա, մայիս 2017, 6): Գրանցեք ձեր մտքերը Նախագահ Քորդոնի հարցերի մասին, որոնք վերաբերում են ամուսնությանը: Նաև մտածեք՝ արդյոք կա՞ որևէ բան, որը ձեզ ետ է պահում հավերժական ամուսնության ձգտելուց (կամ ավելի ակտիվորեն ձգտելուց):