Ինստիտուտ
Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար


Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ. Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

ընտանիքը նայում է տաճարին

Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ինչպես միավորել ընտանիքները հավերժության համար

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է. «Տաճարում ձեր երկրպագությունը և ձեր ծառայությունը ձեր նախնիների համար կօրհնեն ձեզ ավելի մեծ անձնական հայտնությամբ և խաղաղությամբ և կամրապնդեն ուխտի ճանապարհին մնալու ձեր հանձնառությունը» («Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապր. 2018, 7): Այս դասը ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ձեզ համար այս օրհնությունները լիարժեք իրականացնելու համար, և թե ինչպես կարող եք օգնել միավորել Աստծո հավերժական ընտանիքը՝ կատարելով տաճարային արարողություններ ձեր մահացած նախնիների անունից:

Բաժին 1

Ինչպե՞ս են քահանայության արարողություններն ու ուխտերը ամրացնում ինձ

Ճշմարտությունը, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի [Երկնային Հոր] ծրագրում», ունի մի քանի խորքային ենթատեքստեր («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ուսուցանել է այդ ենթատեքստերից մեկի մասին.

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Պետք է որ կապակցող օղակ լինի ծնողների ու երեխաների, և երեխաների ու ծնողների միջև, մինչև որ Աստծո ամբողջ ընտանիքը կմիավորվի մեկ շղթայի մեջ, և նրանք բոլորը կդառնան Աստծո և Նրա Քրիստոսի ընտանիքը: (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (2011), 411)

Վերջին օրերի մարգարեները հայտարարել են, թե ինչպես կարող է տեղի ունենալ առանձին ընտանիքների և, ի վերջո, Աստծո ընտանիքի այս «կապակցումը». «Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»):

Քահանայության այս սրբազան արարողություններն ու ուխտերն ավելին են, քան պարզապես ավարտելու առաջադրանքներ: Այս արարողությունների և ուխտերի միջոցով Աստված ցանկանում է զորացնել մեզ, որպեսզի ավելի շատ նմանվենք Իրեն (տես Վարդապետություն և Ուխտեր 84.19–22) և արժանի լինենք հավերժական կյանքին՝ Նրա և մեր ընտանիքների հետ

Պանամա Սիթի Պանամա տաճար

Պանամա Սիթի Պանամա տաճար

Տաճարային արարողությունների և ուխտերի զորության վերաբերյալ Նախագահ Նելսոնը ուսուցանել է.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, Տիրոջ տանը զորությամբ օժտվելն է, ընտանիքներով կնքվելը, տաճարում կապած ուխտերին հավատարիմ մնալը, ինչը մեզ արժանի կդարձնի Աստծո մեծագույն պարգևին, որն է՝ հավերժական կյանքը։ Տաճարային արարողությունները և այնտեղ կապած ձեր ուխտերը կարևորագույն հիմք են՝ ձեր կյանքը, ձեր ամուսնությունն ու ընտանիքը ամրացնելու և հակառակորդի հարձակումներին դիմակայելու ձեր ունակության համար։ («Միասին առաջ ընթանալով», 7)

Նա հետագայում կիսվել է.

Նրանք, ովքեր օժտված են Տիրոջ տանը, իրենց ուխտի առաքինության շնորհիվ ստանում են Աստծո քահանայության զորության պարգևը, ինչպես նաև գիտելիքի պարգևը՝ իմանալով, թե ինչպես օգտագործել այդ զորությունը։ …

Ամեն անգամ տաճարում արժանիորեն ծառայելիս կամ երկրպագելիս դուք հեռանում եք տաճարից՝ զինված Աստծո զորությամբ, և Նրա հրեշտակները «պահպանում են» ձեզ [Վարդապետություն և Ուխտեր 109.22]: (“Հոգևոր գանձեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 78)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Քահանայության արարողություններն ու ուխտերը ինչպե՞ս են զորացրել կամ ամրապնդել ձեզ և ձեր ընտանիքին:

Բաժին 2

Իմ կյանքի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտանեկան պատմության աշխատանքի և իմ մահացած նախնիների անունից տաճարային արարողությունների կատարումը

Տերը խոստացավ Եղիա մարգարեին ուղարկել վերջին օրերին՝ վերականգնելու իշխանությունը, որն անհրաժեշտ է, որ ընտանիքները հավերժ միավորված լինեն:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մաղաքիա 4.5–6-ը, և նկատեք, թե ինչ ազդեցություն կունենա Եղիայի գալուստը աշխարհի վրա:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ դարձնէ բառը, ինչպես օգտագործված է հատված 6-ում, պետք է թարգմանվի կապել կամ կնքել» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 472): Այս հատվածներում արձանագրված Մաղաքիայի մարգարեությունը մասամբ կատարվեց Կիրթլենդի տաճարում 1836 թվականի ապրիլի 3-ին: Այդ օրը Եղիա մարգարեն եկավ Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի մոտ և նրանց հանձնեց Մելքիսեդեկյան Քահանայության կնքման բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 110.13–16): Այս իշխանության շնորհիվ երկրի վրա կատարված արարողությունները կարող են պահպանվել մահվան դեպքում և «ուժի մեջ մտնել Աստծո սելեստիալ արքայությունում» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 219):

Ընտանիքը զբոսնում է տաճարի շուրջը

Մտածեք, թե ինչպես եք օրհնվել կնքման բանալիների վերականգնմամբ: Այս բանալիներով ամուսիններն ու կանայք, ինչպես նաև ծնողներն ու երեխաները կարող են հավերժ միավորվել: Այս բանալիները նաև հրաշքով բացում են դռները, որպեսզի տաճարային ծառայություն կատարենք մեր մահացած նախնիների համար:

Տերը Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու վաղ անդամներին ուսուցանեց տաճարում իրենց մահացած նախնիների համար արարողություններ կատարելու կարևորության մասին:

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.15-ը և փնտրեք, թե մեր փրկությունն ինչպես է միահյուսված մեր նախնիների փրկության հետ:

Բացահայտելով մեր մահացած նախնիներին և կատարելով տաճարային արարողություններ նրանց անունից՝ մենք ավելի շատ ենք նմանվում Փրկիչին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, թե մենք ինչպես ենք նմանվում փրկիչների՝ ընտանիքի այդ անդամների համար.

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Ճիշտ, ինչպես մեր Քավիչը տվեց Իր կյանքը որպես զոհաբերություն ողջ մարդկության համար, և դա անելով, դարձավ մեր Փրկիչը, նույնպես և մենք, փոքր չափով, երբ տաճարում ներգրավվում ենք փոխարինող աշխատանքում, դառնում ենք փրկիչներ նրանց համար, ովքեր գտնվում են վարագույրի մյուս կողմում, ովքեր չունեն զարգանալու ոչ մի միջոց, եթե այստեղ՝ երկրի վրա գտնվողները նրանց փոխարեն չանեն ինչ-որ բան: (“Closing Remarks,” Ensign or Liahona, Nov. 2004, 105)

Մտածեք, թե որքան ժամանակ ու ջանքեր եք ներդնում, երբ մասնակցում եք ընտանեկան պատմության աշխատանքին և տաճարային ծառայությանը:

Տերը մեզ խոստանում է կարևոր օրհնություններ, եթե ընտրենք մասնակցել այս սուրբ աշխատանքին: Դիտեք տեսանյութը՝ «Ընտանեկան պատմության աշխատանքի խոստացված օրհնությունները» (3:24), և գտեք մեկ կամ մի քանի օրհնություններ, որոնք ցանկանում եք կատարված տեսնել ձեր սեփական կյանքում:

3:23
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով, մեր նախնիների փրկությունն ինչո՞ւ է անհրաժեշտ մեր իսկ փրկության և կատարելության համար: Տաճարային և ընտանեկան պատմության ծառայության հետ կապված ո՞ր օրհնություններն են ձեզ ամենից շատ անհրաժեշտ հենց հիմա:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ միավորել իմ ընտանիքը և օգնել Երկնային Հորը՝ տաճարային արարողությունների միջոցով Նրա ընտանիքը միավորելու գործում

չափահաս երիտասարդը պապիկի հետ քննարկում է ընտանեկան պատմությունը

Մեր Երկնային Հայրը անհամբերությամբ ցանկանում է օգնել ձեզ տաճարային արարողությունների միջոցով միավորել ձեր ընտանիքը և Իր ամբողջ ընտանիքը: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խոսել է մի պարգևի մասին, որը Երկնային Հայրը տալիս է՝ աջակցելով մեզ այդ սրբազան գործում.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երեց Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, որ Եղիայի Ոգին «Սուրբ Հոգու դրսևորումն է, որ վկայում է ընտանիքի աստվածային էության մասին» (‘A New Harvest Time,’ Ensign, May 1998, 34)։ Սուրբ Հոգու այս հատկանշական ազդեցությունը մղում է մարդկանց ճանաչել, փաստագրել և փայփայել իրենց նախնիներին և ընտանիքի անդամներին՝ մահացածներին և ապրողներին:

Եղիայի Ոգին ներգործում է Եկեղեցում և Եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց վրա: («Զավակների սրտերը կդառնան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 25)

Դիտեք «Gathering God’s Family» (3:33) տեսանյութը և մտածեք այն մասին, թե ուրիշ ինչ կարող եք անել՝ տաճարային և ընտանեկան պատմության ծառայությանը մասնակցելու համար:

3:33
պատկերակ, գործել

Գործեք

FamilySearch.org կայքը և FamilySearch Family Tree հավելվածը հիանալի աղբյուրներ են՝ ձեր մահացած նախնիներին «բացահայտելու, փաստաթղթավորելու և փայփայելու» համար (Դեյվյդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», 25): (FamilySearch Family Tree հավելվածը կարելի է գտնել ձեր էլեկտրոնային սարքի հավելվածների պահոցում): Որոշ ժամանակ ծախսեք այս աղբյուրներից մեկի հետ ծանոթանալու կամ օգտագործելու համար: Դուք կարող եք կառուցել ձեր տոհմածառը, ավելացնել հիշողություններ և ընտանիքի անդամների լուսանկարներ, բացահայտել ավետարանի արարողությունները, որոնք պետք է ստանան մահացած նախնիները, ցանկավորել գրառումները, որպեսզի մյուսները կարողանան բացահայտել իրենց նախնիներին և այլն: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր ծխի կամ ճյուղի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուին՝ ձեզ օգնելու համար: