Օգնություն նախագահություններին
Գնահատել ճամբարը


Գնահատել ճամբարը

«Որ ամեն մարդ կարողանա ինձ հաշիվ տալ իր տնտեսության վերաբերյալ, որը նշանակված է իրեն» (Վարդապետություն և Ուխտեր 104․12

Երբ դուք հանդիպեք ճամբարը գնահատելու համար, կառաջնորդվեք Հոգով, որպեսզի կատարելագործվեք և սովորեք ձեր փորձառություններից։ Ե՛վ չափահասների, և՛ երիտասարդների ճամբարի ղեկավարները պետք է հանդիպեն ամեն օր և ճամբարի ավարտին, որպեսզի գնահատեն ճամբարի միջոցառումները։ Ամենօրյա գնահատումները պետք է կարճ տևեն և օգնեն բարելավել փորձառության որակը։

Մինչ դուք կգնահատեք ձեր ճամբարի փորձառությունը, խորհեք հետևյալ հարցերի շուրջ․

  • Արդյո՞ք մեր միջոցառումներն անցկացվում են ըստ պլանավորվածի։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչը կարող էր այս օրն ավելի լավը դարձնել։

  • Ի՞նչը լավ ստացվեց։

  • Ի՞նչ սկզբունքներ մենք ուսուցանեցինք, և ի՞նչ դասեր սովորեցին երիտասարդ կանայք։

  • Կա՞ն խնդիրներ, որոնց մենք պետք է լուծում տանք։

  • Արդյո՞ք երիտասարդ կանայք այսօր զգացին Հոգին։ Եթե ոչ, ապա ի՞նչը մենք կարող ենք փոխել վաղը։

Ձեր հետճամբարային գնահատման ժողովի ընթացքում տվեք հետևյալ և այլ հարցեր, որպեսզի որոշեք, թե ինչը լավ ստացվեց և ինչպես կարող եք կատարելագործվել հաջորդ տարի․

  • Արդյո՞ք մենք հասանք մեր նպատակներին։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Արդյո՞ք մենք լավ էինք պատրաստված հոգևոր առումով։

  • Արդյո՞ք մենք լավ էինք խորհրդակցում միասին։

  • Ի՞նչ սովորեցին երիտասարդ կանայք միմյանց ծառայելու մասին։

  • Ինչպե՞ս էին երիտասարդների ճամբարի ղեկավարներն իրականացնում իրենց պարտականությունները։

  • Ինչպե՞ս ամրացվեցին երիտասարդ կանանց ընտանիքները։

  • Որտե՞ղ և ե՞րբ երիտասարդ կանայք ճամբարում զգացին Հոգին։

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երիտասարդ կանանց շարունակել զգալ և հետևել Հոգուն:

  • Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ մեր երիտասարդ կանանց կյանքում։

  • Ի՞նչ մտքեր ունենք Երիտասարդ Կանանց մեր հաջորդ ճամբարի համար։

Նկար
աղջիկները ճամբարում

Ճամբարի ձեր փորձառությունները կշարունակեն բարելավվել, եթե դուք մանրամասն գրառումներ կատարեք։ Այդ գրառումները պետք է ներառեն միջոցառումների համառոտ շարադրանքը, բյուջեի զեկույցը, տրանսպորտի և հյուրանոցների հետ կապված տեղեկությունները, ճաշացանկերը, մասնակիցների թիվը, նկարներ և, եթե հնարավոր է, վկայություններ։ Այս գրառումները արժեքավոր աղբյուր են նրանց համար, ովքեր ճամբար են ծրագրում հաջորդ տարիների համար։

Հրավիրեք երիտասարդ կանանց անդրադառնալ ճամբարի իրենց փորձառություններին: Հորդորեք նրանց կիսվել իրենց սովորածով իրենց ընտանիքի և ընկերների հետ։ Միասնական միջոցառումների միջոցով դուք կարող եք շարունակել նոր հմտություններ ավելացնել ճամբարում երիտասարդ կանանց սովորածին։ Կիրակնօրյա դասերի ժամանակ դուք կարող եք նաև քննարկել ճամբարում ուսուցանված վարդապետությունները։ Եթե ձեր միջոցառումները հաջողության են հասել, խորհեք դրանցով ուրիշների հետ կիսվելու մասին։

Տպել