Օգնություն նախագահություններին
Երիտասարդ Կանանց ճամբարի նախաբանը


Երիտասարդ Կանանց ճամբարի նախաբանը

«Այո, եկեք դեպի Քրիստոսը և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32):

«Մաքուր ջրի մի աղբյուր» և «փոքր ծառերի մի ծմակ» (Մոսիա 18․5)․ Մորմոնն օգտագործում է այդ բառերը, որպեսզի նկարագրի վայրը, որտեղ Ալման թաքնվում էր Նոյ թագավորից փախչելուց հետո։ Այդ ծառերը և այդ ջուրը դարձան «գեղեցիկ աչքում» այն մարդկանց, ովքեր այնտեղ միացան Ալմային։ Ինչո՞ւ: Որովհետև այդ վայրում Ալման և նրա մարդիկ «եկան իրենց Քավիչի իմացությանը» (Մոսիա 18․30

Ձեր Երիտասարդ Կանանց ճամբարի վայրը, լինի դա անտառում, պուրակում, լճափում կամ հավաքատանը, կարող է գեղեցիկ լինել բոլոր նրանց աչքում, ովքեր հավաքվում են այնտեղ։ Ինչպես Ալմային և նրա մարդկանց, երիտասարդ կանանց ևս պետք է մի վայր, որտեղ նրանք կարող են միասին հավաքվել, հեռու լինել աշխարհիկ ազդեցություններից, զգալ Տիրոջ Հոգին, աճել միության ու սիրո մեջ և ամրացնել իրենց հավատն ու վկայությունները առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։

Նկար
աղջիկները ճամբարում ծիծաղում են

Եկեղեցին հորդորում է ճամբար կազմակերպել երիտասարդ կանանց համար: Քահանայության ղեկավարների ղեկավարությամբ, և հաշվի առնելով ընտանիքների կարիքները, ծխի և ցցի Երիտասարդ Կանանց նախագահությունները որոշում են ճամբարի ծրագրի հաճախականությունը և տևողությունը։ Բազմօրյա ճամբարը հիմնականում անցկացվում է ամեն տարի ծխի կամ ցցի մակարդակով։ Այլ մեկօրյա կամ գիշերային ճամբարներ կարող են անցկացվել քահանայության ղեկավարների հայեցողությամբ` տեղական կարիքների և հետաքրքրությունների համաձայն: Այս գրքի սկզբունքները պետք է կիրառվեն բոլոր ծրագրերում։

Ճամբարը նախատեսված է բոլոր երիտասարդ կանանց համար, ովքեր արժանի են մասնակցելու Երիտասարդ կանանց ծրագրին։ Ոչ անդամները, ովքեր պատրաստ են պահել Եկեղեցու չափանիշները, նույնպես կարող են ընդգրկվել։ Ղեկավարները պետք է որոշեն, թե որ երիտասարդ կանանց տարիքը կհամապատասխանի տարիքային ուղեցույցին՝ ճամբարի համար նախատեսված ժամանակահատվածում և հրավիրեն նրանց մասնակցելու։ Ծնողները և ղեկավարները կարող են միասին խորհրդակցել ցանկացած բացառության վերաբերյալ՝ կապված տարիքային ուղեցույցի հետ, հաշվի առնելով հասունությունը և հասակակիցների հետ ունեցած հարաբերությունները։ (Տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 11.2.1.3, ChurchofJesusChrist.org։)

Տարիքային պահանջներ․ Ծնողների համաձայնության դեպքում երիտասարդ կանայք, ովքեր տվյալ տարվա ընթացքում կդառնան 12 տարեկան, սկսած տվյալ տարվա հունվարից, կարող են մասնակցել Երիտասարդ կանանց գիշերային ճամբարներին։

Ճամբարներ ծրագրելու և կազմակերպելու համար Երիտասարդ Կանանց նախագահությունները, ճամբարի ղեկավարները և երիտասարդների ճամբարի ղեկավարները պետք է օգտագործեն այս ուղեցույցի սկզբունքները։ Այդ սկզբունքները կօգնեն չափահասների և երիտասարդների ճամբարների ղեկավարներին ծրագրել ճամբարային փորձառություն երիտասարդ կանանց համար Եկեղեցու յուրաքանչյուր միավորում՝ անկախ վայրից և հանգամանքներից։ Ճամբարը, որը ծրագրված և կազմակերպված է համաձայն այդ ոգեշնչված սկզբունքների, կօգնի երիտասարդ կանանց զարգանալ Հիսուս Քրիստոսի ավետարանում, ձեռք բերել ընկերներ և դառնալ ավելի ինքնավստահ և հմուտ։

Նկար
ճամբարի նկարներ

Ալման և նրա ժողովուրդը չմնացին Մորմոնի ջրերի մոտ, սակայն Մորմոնի ջրերի մոտ նրանց ունեցած փորձառությունները մնացին նրանց հետ։ Նմանապես, երբ երիտասարդ կանայք վերադառնան տուն, ճամբարում ունեցած նրանց փորձառությունները կմնան իրենց հետ և կամրացնեն նրանց, քանի որ նրանք ձեռք են բերել իրենց Քավիչի վերաբերյալ ավելի մեծ իմացություն։

Տպել