Մտքեր ճամբարի ծառայության և միջոցառումների համար
Ստորև տրվում է հնարավոր հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և ինտելեկտուալ միջոցառումների գաղափարների ցանկը, որի շուրջ պետք է խորհել, մինչ դուք ծրագրում եք ճամբարը։
Նախապատրաստական միջոցառումներ
Ճամբարի միջոցառումները կարող են սկսվել նախքան ճամբար մեկնելը և շարունակվել ճամբարի ավարտից հետո։ Խորհեք միջոցառումներ ծրագրելու մասին, որոնք կմեծացնեն պատրաստվածությունը, կբարելավեն ուսումնառությունը և կառաջացնեն ակնկալիքներ ճամբարի հետ կապված։
-
Կազմակերպեք նախապատրաստական միջոցառումներ երիտասարդ կանանց և նրանց ընտանիքների համար։ Կիսվեք ճամբարի թեմայով և մանրամասներով։
-
Անցկացրեք պլանավորման միջոցառում, որտեղ դուք կկազմեք հանձնարարությունների օրակարգը։ Այդ հանձնարարություններից մի քանիսը կարող են ներառել՝ ուտելիքի պատրաստում, մաքրություն, աթոռների դասավորում և աղբահանություն։
-
Կազմեք ճամբարի ճաշացանկ՝ սննդարար բաղադրատոմսերով։
-
Սովորեք շրջակա միջավայրի պահպանման ձևերը, օրինակ՝ ինչպես խուսափել թափոններից, մաքուր պահել ջուրը և վերականգնել բնության այն տարածքները, որոնք վնասվել են։
-
Վարժվեք ճամբարային հարմարանքներն օգտագործելու և դրսում ուտելիք պատրաստելու գործում։
-
Սկսեք սովորել բնության մեջ գոյատևելու հմտությունները։
-
Կազմեք ֆիզիկական պատրաստվածության ծրագիր և մասնակցեք արշավների, հեծանվավազքի կամ այլ միջոցառումների, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել ճամբարին:
Հոգևոր աճ
-
Նախատեսեք ժամանակ ամեն օր անհատապես սուրբ գրություններն ուսումնասիրելու, օրագրում գրառումներ կատարելու, աղոթելու և խորհելու համար։ Դուք կարող եք կենտրոնանալ այն սուրբ գրությունների վրա, որոնք կապված են ճամբարի թեմայի հետ:
-
Ծրագրեք ամենօրյա ճամբարային հոգևոր հավաքներ։
-
Գնացեք բնության գրկում զբոսնելու կամ գանձեր որոնելու։
-
Նախապատրաստեք և տվեք դասեր կամ անցկացրեք հոգևոր հավաքներ, որոնց ժամանակ կկիսվեք ավետարանի սկզբունքներով և չափանիշներով։ Հյուր խոսնակների վերաբերյալ հրահանգների համար տեսGeneral Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, բաժին 38.8.20։
-
Անցկացրեք վկայության ժողովներ և օգնեք երիտասարդ կանանց հասկանալ ճշմարիտ վկայության էությունը (տես Հավատքին Հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 178–80, Ավետարանի թեմաներ, «Վկայություն», topics.ChurchofJesusChrist.org and M. Russell Ballard, “Pure Testimony,” Liahona, Nov. 2004, 40-43)։
-
Սերտեք սուրբ գրության հատված, բանաստեղծություն, օրհներգ, «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» (Լիահոնա, ապրիլ 2000, 2-3) կամ «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» (Լիահոնա, նոյ․ 2010, 129), կամ “The Restoration of the Fulness of the Gospel of Jesus Christ: A Bicentennial Proclamation to the World,” ChurchofJesusChrist.org։
-
Նախապատրաստվեք միսիայի այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսիք են միսիոներական ուսուցումը կամ միսիոներական բեմականացումները։
-
Մասնակցեք ընտանեկան պատմության աշխատանքներին՝ կիսվելով պատմություններով, պատրաստելով ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ կամ ալբոմներ պատրաստելով։
-
Նախապատրաստվեք տաճարային արարողություններ ստանալուն այնպիսի միջոցառումների միջոցով, ինչպիսիք են հավատքով քայլելը կամ չափանիշների վերաբերյալ խաղերը։
-
Անցկացրեք հոգևոր երաժշտության երեկոներ։
-
Խաղացեք խաղ, պատրաստեք ներկայացում կամ հումորային համար, որն ուսուցանում է սուրբ գրություն կամ ավետարանի սկզբունք։
Ֆիզիկական վարժություններ և առողջություն
Երբ դուք ընտրեք այս ցուցակից կամ ընտրեք այլ միջոցառումներ, հիշեք, որ բոլոր ֆիզիկական վարժությունները պետք է համապատասխանեն մասնակիցների տարիքին և ֆիզիկական ու մտավոր կարողություններին։ Հատուկ միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են արագահոս գետում նավարկելը կամ ժայռեր մագլցելը, ներգրավեք պատշաճ վերապատրաստում անցած մասնագետների կամ որակավորում ունեցող ուղեկցողների։ Միջոցառումների ժամանակ պահպանեք անվտանգության բոլոր կանոնները և օգտագործվող շինությունների ապահովության կարգավորումները:
-
Ծրագրեք սպորտային կամ ֆիզիկական վարժություններ՝ համաձայն ճամբար այցելող երիտասարդ կանանց հետաքրքրության։
-
Խաղացեք խմբակային սպորտաձևեր, ինչպես օրինակ՝ ֆուտբոլ, վոլեյբոլ կամ բասկետբոլ։
-
Ծրագրեք և մասնակցեք երկարատև կամ շուրջօրյա ուսապարկով զբոսաշրջության։
-
Մասնակցեք էքսկուրսիայի, հեծանվավազքի կամ բնության գրկում զբոսանքների։
-
Գնացեք նավարկելու արագահոս գետում։*
-
Մասնակցեք ջրային միջոցառումների, ինչպես օրինակ լողը, սուզալողը,* ջրասուզակային լողը,* մակույկավարումը,* առագաստանավային սպորտը* և այլն։
-
Մագլցեք ժայռերը* և վայրէջք կատարեք պարանի օգնությամբ։*
-
Հրավիրեք որևէ մասնագետի ուսուցանել անձնական անվտանգության և ինքնապաշտպանության մասին։*
-
Կազմեք առողջ ապրելակերպի ծրագիր և փորձարկեք ու զարգացրեք ճիշտ մարզվելու և ուտելու սովորություններ։
-
Ուսումնասիրեք Իմաստության Խոսքը և սովորեք սննդագիտության մասին։ Ուսումնասիրեք այն վարքագիծն ու հատկանիշները, որոնք կարող են հանգեցնել անառողջ սովորությունների, այդ թվում՝ ստամոքսի խանգարումների։
-
Հրավիրեք մասնագետ, ով կսովորեցնի մտավոր առողջության, զգացմունքային առողջության և հաղթահարելու հմտությունների մասին։
-
Սովորեք համացանցի և պոռնոգրաֆիայի վտանգների մասին և սովորեք, թե ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին։
Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն և գոյատևման հմտություններ
-
Հրավիրեք վերապատրաստված մասնագետների, որպեսզի ուսուցանեն հիմնական առաջին օգնության կամ արտակարգ իրավիճակներում արձագանքելու, ինչպես նաև կյանքին սպառնացող իրավիճակներում գործելու, վերքեր կապելու և վիրավորներին փրկելու մասին։
-
Սովորեք, թե ինչպես պատրաստել և կիրառել առաջին օգնության պարագաները։
-
Սովորեք և կիրառեք կրակ ստանալու և այն ապահով պահպանելու տեխնիկան։
-
Հրավիրեք վերապատրաստված կամ փորձառու որևէ մեկի ուսուցանել ձեզ հնարավոր բնական աղետների, ռեսուրսների պակասի և աղտոտման մասին, որոնք հատուկ են ձեր համայնքին։
-
Սովորեք, թե ինչպես կողմնորոշվել անծանոթ տեղանքում, օգտագործելով կողմնացույց, տարբեր տեսակի քարտեզներ և արևի, լուսնի և աստղերի դիրքերը։
-
Սովորեք ամպագոյացությունների մասին։
-
Սովորեք բնության մեջ գոյատևելու հիմնական ունակությունները։
-
Կառուցեք շտապ օգնության ապաստարաններ։
-
Սովորեք, թե ինչպես գտնել և մաքրել ջուրը։
-
Հրավիրեք մասնագետի, ով կսովորեցնի ձեզ, թե ինչպես զանազանել վայրի բնությունը, միջատները և բույսերը։ Նաև սովորեք, թե ինչպես զանազանել բույսերը և կենդանիները, որոնք կարելի է օգտագործել սննդի մեջ։
-
Ճամբարի ընթացքում կիրառեք շրջակա միջավայրի բարելավման ուղիները։ Սովորեք ճամբար կառուցել։
-
Սովորեք և կիրառեք տարբեր տեսակի հանգույցներ ստանալու և դրանք միմյանց ամրացնելու հմտություններ։
-
Փորձեք դրսում ուտելիք պատրաստելու տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ՝ ռեֆլեկտորային վառարաններ, հոլանդական վառարաններ կամ կիրառեք ճամբարային խարույկ։
-
Սովորեք, թե ինչպես պահել սնունդը և ջուրը։
-
Սովորեք դանակն օգտագործելու հմտություններ և անվտանգություն։
Ընկերակցելու և ղեկավարելու հմտություններ
-
Ճամբար այցելող յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ կունենա «գաղտնի քույր», ում նա պետք է ծառայի ճամբարում գտնվելիս։ Նա կարող է ծառայել բարեմաղթանքներ պարունակող բացիկներ գրելով կամ համոզվելով, որ «գաղտնի քույրը» ներգրավված է բոլոր միջոցառումներում։
-
Հրավիրեք Եկեղեցու ղեկավարների, որպեսզի ուսուցանեն վստահություն ձեռք բերելու և կոնֆլիկտները հարթելու մասին։
-
Ծրագրեք տաղանդների շոու, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ աղջիկ կարող է մասնակցել։
-
Մասնակցեք մարդասիրական կամ բնապահպանման ծառայությունների։
-
Երախտագիտություն ցուցաբերեք ճամբարում ձեր չափահաս ղեկավարների հանդեպ։
-
Կազմակերպեք պարզ մրցանակաբաշխություն, որի ժամանակ կնշվեն ճամբարի յուրաքանչյուր մասնակցի նվաճումները և ներդրումները։
-
Կազմակերպեք և անցկացրեք երեկոյան ճամբարային խարույկի ծրագրեր։
Տաղանդների և հմտությունների զարգացում
Այս գաղափարները ավանդական բացօթյա ճամբարի միջոցառումներ չեն, բայց կարող են օգնել ձեզ բավարարել ձեր երիտասարդ կանանց կարիքները:
-
Սովորեք և զարգացրեք երաժշտական տաղանդներ, ինչպես օրինակ՝ երգելը կամ գործիքներ նվագելը։
-
Փորձեք հմտանալ արվեստի և արհեստի տարբեր ճյուղերում, ինչպես օրինակ՝ զամբյուղ գործել, նկարել, քանդակել կամ շյուղերով գործել։
-
Սովորեք խմբավարել երաժշտությունը։
-
Հրավիրեք մասնագետի, ով կսովորեցնի ձեզ պարզ ատաղձագործական, վերանորոգման կամ տուն կառուցելու այլ հմտություններ։ Օգտագործեք այդ հմտությունները ուրիշներին ծառայելու համար։
-
Սովորեք ծախսերը պլանավորելու և միջոցների կառավարման հիմունքները։
-
Հրավիրեք փոքր երեխաներ ունեցող մորը սովորեցնել երեխայի խնամքի հիմունքները։
-
Սովորեք, թե ինչպես աճեցնել և պահածոյացնել ձեր իսկ մթերքը։ Սա կարող է ներառել, թե ինչպես տնկել և մշակել այգի։
-
Սովորեք կարելու հիմունքները՝ հագուստի մի պարզ նմուշ կարելով։ Դուք կարող եք նաև սովորել, թե ինչպես կարկատել հագուստը։
-
Սովորեք, թե ինչպես ճանաչել և բացահայտել տարբեր համաստեղությունները, մոլորակները և գիշերային երկնքի այլ առանձնահատկությունները։
-
Նախապատրաստեք և ներկայացրեք կարճ բեմադրություն կամ հումորային համար ճամբարի համար։
-
Փորձեք գրել և ելույթներ ունենալ հաղորդության ժողովի համար։ Կիսվեք ձեր ելույթով ուրիշների հետ:
-
Շրջեք տեղի կրթական կամ մասնագիտական ուսուցման հաստատություններում։ Ծրագիր մշակեք ձեր կրթությունը շարունակելու համար: Սովորեք Եկեղեցու Կրթության մշտական ֆոնդի մասին։
-
Սովորեք, թե ինչպես վերամշակել և կրկին կիրառել առարկաները։
* Այս միջոցառումները չափազանց վտանգավոր են, ուստի պահանջվում է պատշաճ ուսուցում կամ որակավորում ունեցող մասնագետների օգնությունը։