Օգնություն նախագահություններին
Երիտասարդ Կանանց ճամբարի ուղեցույց


Ճամբարի ղեկավարման սկզբունքները

«Եղիր խոնարհ. և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (Վարդապետություն և Ուխտեր 112.10

Երիտասարդները և չափահասները կարող են դառնալ ճամբարի հաջողակ ղեկավարներ, եթե նրանք հետևեն ղեկավարման սկզբունքներին, որոնք գտնվում են Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում․ պատրաստվեն հոգևորապես, մասնակցեն խորհուրդներին, ծառայեն ուրիշներին և ուսուցանեն Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Ընդհանուր ձեռնարկ, 4.2 և դասարանի նախագահության ղեկավարման դասերը, որ գտնվում են Օգնություն նախագահություններին էջում)։

Նկար
ղեկավարն աղոթում է

Ձեր հոգևոր նախապատրաստվածությունը կառաջնորդի ձեր ջանքերը, երբ դուք ծրագրեք և պատրաստվեք ճամբարին։

Պատրաստվել հոգևորապես

Որպես ղեկավար, դուք կարող եք ոգեշնչում ստանալ աղոթելիս, սուրբ գրություններն ուսումնասիրելիս և ծոմ պահելիս, մինչ կխորհեք երիտասարդ կանանց մասին։ Խորհեք տաճար գնալու մասին, երբ հնարավոր է։ Ձեր հոգևոր նախապատրաստվածությունը կառաջնորդի ձեր ջանքերը, երբ դուք ծրագրեք և պատրաստվեք ճամբարին։

Մասնակցել խորհուրդներին

Երիտասարդ Կանանց նախագահությունները, չափահասների ճամբարի ղեկավարները և երիտասարդների ճամբարի ղեկավարները հանդիպում են, որպեսզի միասին խորհրդակցեն ճամբարի վերաբերյալ։ Նման կերպ միասին խորհրդակցելով, ոգեշնչում կստանաք Սուրբ Հոգուց, որը կօգնի ձեզ գտնել արդյունավետ եղանակներ, որպեսզի ճամբարի միջոցով բավարարեք երիտասարդ կանանց և նրանց ընտանիքների կարիքները։ Այս խորհուրդներին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է զգա, որ իր մեկնաբանությունները և գաղափարները գնահատվում են (տես Վարդապետություն և Ուխտեր 88․122, Ընդհանուր ձեռնարկ, 4.2.5

Քահանայության ղեկավարներ

Ծխի և ցցի քահանայության ղեկավարները հիմնական պատասխանատվություն են կրում երիտասարդ կանանց համար և պետք է հաստատեն ճամբարի բոլոր ծրագրերը: Երիտասարդ Կանանց նախագահությունները պետք է լրացնեն Միջոցառումների և գործողությունների ծրագիրը, ապա խորհրդակցեն և առաջնորդություն ստանան քահանայության ղեկավարներից ճամբարի նպատակի, վայրի, միջոցառումների մանրամասների և օրակարգի վերաբերյալ։ Քահանայության ղեկավարները պետք է նաև հաստատեն բյուջետային ուղեցույցները և ճամբարի անվտանգության և ապահովության պլանները, որոնք ներառում են՝ ընտրել համապատասխան ուղեկցողներ և որոշել ճամբարի վարքի ու հագուստի չափանիշները:

Քահանայության ղեկավարները կարող են կանչել կանանց ծխից և ցցից, որպեսզի օգնեն ծրագրել և սպասավորել ճամբարում (եթե ճամբարում ընդգրկված են միայն ծխի երիտասարդ կանայք, ապա չափահաս ղեկավարները պետք է կանչվեն այդ ծխից, ոչ թե ցցից)։ Նրանք պետք է նաև նախատեսեն, որ բավարար քանակությամբ քահանայության ղեկավարներ մասնակցեն և այցելեն ճամբար։ Մելքիսեդեկյան քահանայություն կրող երկու կամ ավելի եղբայրներ պետք է միշտ ներկա լինեն ճամբարում աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու համար (տես Ընդհանուր ձեռնարկ, 20.5.5)։ Շուրջօրյա միջոցառումների ժամանակ քահանայության այդ եղբայրները պետք է մնան երիտասարդ կանանցից և չափահաս կին ղեկավարներից առանձին վայրերում։ Քահանայության ղեկավարները պետք է խուսափեն որևէ կին ղեկավարի կամ երիտասարդ կնոջ հետ մենակ լինելուց, եթե պարզ չեն երևում մյուսների տեսադաշտում:

Երիտասարդ Կանանց ճամբարի ղեկավարները

Ծխի կամ ցցի կանայք պետք է կանչվեն իրենց քահանայության ղեկավարների կողմից՝ որպես Երիտասարդ Կանանց ճամբարի ղեկավարներ։ Ճամբարի այս ղեկավարներն աշխատում են երիտասարդների ճամբարի ղեկավարների հետ, որպեսզի կազմակերպեն և անցկացնեն ճամբարը Երիտասարդ Կանանց նախագահության ղեկավարման ներքո։

Նկար
կոշիկներ

Երիտասարդների ճամբարի ղեկավարները

Ճամբարը հնարավորություն է երիտասարդ կանանց համար, որպեսզի զարգացնեն և կիրառեն ղեկավարելու հմտությունները, մինչ նրանք ծրագրեր կկազմեն և կղեկավարեն ճամբարում։ 16 և 17 տարեկան երիտասարդ կանայք կարող են կանչվել որպես երիտասարդների ճամբարի ղեկավարներ։ Երիտասարդների ճամբարի այս ղեկավարները հիմնականում պատասխանատու պետք է լինեն ճամբարը պլանավորելու, ղեկավարելու և գնահատելու համար։ Նրանք խորհրդակցում են Երիտասարդ Կանանց նախագահության, ծխի և ցցի ճամբարի ղեկավարների և քահանայության ղեկավարների հետ։ Եթե ծուխը կամ ցիցը չունի այդ տարիքի երիտասարդ կանայք, այլ տարիքի երիտասարդ կանայք կարող են կատարել այդ դերերը։ Դասարանի նախագահությունները նույնպես կարող են ղեկավարման պարտականություններ ունենալ ճամբարում։ Որպեսզի օգնեք երիտասարդ կանանց պատրաստվել այդ ղեկավար դերերին, տես Ընդհանուր ձեռնարկի բաժին 4.2 և դասարանի նախագահության ղեկավարման դասերը, որոնք գտնվում են Օգնություն նախագահություններին էջում։

Երիտասարդների ճամբարի ղեկավարի պարտականությունները ներառում են՝ պլանավորման հանդիպումների անցկացում, միջոցառումների ընտրություն և պլանավորում, որոշակի գործողությունների ուղղորդում և անցկացում, ինչպես նաև՝ ճամբարի գնահատում:

Նկար
աղջիկները ճամբարում

Սպասավորել ուրիշներին

«Եվ նրանք սովորեցնում էին և ծառայում մեկը մյուսին» (3 Նեփի 26․19

Երբ մենք սպասավորում ենք, մենք ծառայում և սովորեցնում ենք ուրիշներին։ Սպասավորության միջոցով բոլոր ղեկավարները հնարավորություն են ունենում ճամբարում ամրացնել հարաբերությունները և վստահություն ձեռք բերել երիտասարդ կանանց շրջանում։ Սպասավորությունը պահանջում է սեր, անկեղծ ընկերություն և ուրիշներին ամրացնելու ցանկություն։ Ճամբարն ապահովում է այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք կարող են ավելի նմանվել Փրկիչին, մինչ նրանք սովորում են սպասավորել միմյանց։ Որպես ղեկավար, դուք կարող եք սպասավորելու օրինակ հանդիսանալ, մինչ կբարձրացնեք ուրիշներին, վստահություն ձեռք կբերեք խոսքերի և գործերի միջոցով, կընտրեք լինել համբերատար, կգործեք որպես խաղարարար, զերծ կմնաք բողոքելուց, կկիսվեք վկայությամբ և ձեռք կմեկնեք բոլորին ներգրավելու համար։

Եթե դուք երիտասարդների ճամբարի ղեկավար եք, ավելի մեծ հնարավորություն կունենաք ճամբարում սպասավորելու երիտասարդ կանանց, քանի որ դուք ավելի մոտիկից ներգրավված կլինեք նրանց փորձառություններում։ Որպես երիտասարդների ճամբարի ղեկավար, դուք կարող եք ճամբարում սպասավորել երիտասարդ կանանց հետևյալ կերպ․

  • Հանդիպեք յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հետ անհատապես։ Փորձեք ճանաչել նրան և օգնեք նրան հասկանալ, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ ճամբարում։

  • Անուն առ անուն աղոթեք երիտասարդ կանանց համար՝ ճամբարից առաջ և ճամբարի ընթացքում ամեն օր։ Համոզվեք, որ յուրաքանչյուր երիտասարդ կին ներգրավված է և սիրված է զգում։

  • Կատարեք բարության և ծառայության հասարակ գործողություններ։

  • Երիտասարդ կանանց սովորեցրեք սպասավորության մասին։ Հրավիրեք նրանց սպասավորել միմյանց։ Յուրաքանչյուր օրվա վերջում միմյանց հետ կիսվեք ձեր փորձառություններով։

Նկար
աղջիկները ճամբարում

Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը

Ճամբարի բոլոր ղեկավարներն ուսուցիչներ են իրենց օրինակով և վկայությամբ։ Ճամբարը պետք է հարուստ լինի թե՛ հոգևոր, և թե՛ աշխարհիկ ուսուցմամբ։ Երբ դուք ծրագրեք, թե ինչ պետք է ուսուցանեք ճամբարում, աղոթեք և խորհեք յուրաքանչյուր երիտասարդ կնոջ մասին։ Յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հնարավորություն տվեք զգալու Հոգին։ Օգնեք նրան կիրառել ավետարանի վարդապետություններն ամենօրյա փորձառությունների ժամանակ։ Սովորեցրեք նրան հմտություններ, որոնք կնախապատրաստեն նրան ապագայի համար և կպաշտպանեն նրան և նրա ընտանիքին դժվար իրավիճակներում։ Ինչ սկզբունք էլ որ ընտրեք սովորեցնել, հիշեք, որ այն ամենը, ինչ դուք անում եք ճամբարում, պետք է օգնի յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հասնել հետևյալ արդյունքներին (տես նաև Ընդհանուր ձեռնարկ, 11.1.1

  • Ամրացնել նրա հավատը և վկայությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Հասկանալ իր ինքնությունը՝ որպես Աստծո դուստր:

  • Ապրել արժանավայել կյանքով, մինչ նա կհնազանդվի պատվիրաններին և կապրի ավետարանի չափանիշներով։

  • Ստանալ, ճանաչել և ապավինել Սուրբ Հոգու հուշումներին:

  • Պատրաստվել իր աստվածային դերերին՝ որպես ղեկավար, կին և մայր։

  • Հասկանալ և պահել ուխտերը, որոնք նա կապել է։

  • Ձեռք բերել ընկերներ և կենսուրախ լինել։

Տպել