Սուրբ գրություններ
Մոսիա 23


Պատմությունը Ալմայի և Տիրոջ ժողովրդի, ովքեր թագավոր Նոյի ժողովրդի կողմից քշվել էին անապատ:

Ընդգրկելով 23 և 24 գլուխները:

Գլուխ 23

Ալման հրաժարվում է թագավոր լինել – Նա ծառայում է որպես քահանայապետ – Տերը պատժում է իր ժողովրդին, և Լամանացիները նվաճում են Էլամի երկիրը – Ամուղոնը՝ Թագավոր Նոյի ամբարիշտ քահանաների առաջնորդը, կառավարում է՝ լինելով Լամանացի միապետի հպատակը: Մոտ 145–121թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ, Ալման, նախազգուշացված լինելով Տիրոջից, որ թագավոր Նոյի զորքերը գալու են իրենց վրա, և դա հայտնի դարձրած լինելով իր ժողովրդին, հետևաբար, նրանք ի մի հավաքեցին իրենց հոտերը և վերցրեցին իրենց հատիկը, և հեռացան անապատ թագավոր Նոյի զորքերից առաջ:

2 Եվ Տերն ուժեղացրեց նրանց, որ թագավոր Նոյի ժողովուրդը չկարողանա հասնի նրանց և կործանի նրանց:

3 Եվ անապատում նրանք ութ օրվա ճանապարհ անցան:

4 Եվ նրանք հասան մի երկիր, այո, նույնիսկ մի շատ գեղեցիկ և հաճելի երկիր, մաքուր ջրի մի երկիր:

5 Եվ նրանք իրենց վրանները խփեցին, և սկսեցին մշակել հողը, և սկսեցին շենքեր կառուցել. այո, նրանք աշխատասեր էին, և տքնում էին չափից դուրս:

6 Եվ ժողովուրդն ուզում էր, որ Ալման լինի իրենց թագավոր, քանզի նա սիրված էր իր ժողովրդի կողմից:

7 Բայց նա ասաց նրանց. Ահա, հարկավոր չէ, որ մենք թագավոր ունենանք. քանզի, այսպես է ասում Տերը. Դուք մի մարմին չպիտի բարձր համարեք մեկ ուրիշից, կամ մարդ չպիտի իրեն բարձր համարի մեկ ուրիշից. հետևաբար, ես ասում եմ ձեզ՝ հարկավոր չէ, որ դուք թագավոր ունենաք:

8 Այնուամենայնիվ, եթե հնարավոր լիներ, որ դուք կարողանայիք միշտ ունենալ արդար մարդիկ՝ լինելու ձեզ թագավորներ, ձեզ համար լավ կլիներ ունենալ թագավոր:

9 Բայց հիշե՛ք թագավոր Նոյի և նրա քահանաների անօրինությունը. և ես՝ ինքս էի ծուղակն ընկել և շատ բաներ արեցի, որոնք պիղծ էին Տիրոջ աչքում, որոնք դառն ապաշխարության պատճառ դարձան.

10 Այնուամենայնիվ, շատ նեղություններից հետո, Տերը լսեց իմ աղաղակներն ու պատասխանեց իմ աղոթքներին, և ինձ՝ իր ձեռքում, մի գործիք է դարձրել՝ բերելով ձեզանից այսքան շատերին իր ճշմարտության մի իմացության:

11 Սակայն սրանով ես չեմ պարծենում, քանզի ես անարժան եմ ինձանով պարծենալ:

12 Եվ արդ, ես ասում եմ ձեզ, դուք ճնշվել եք թագավոր Նոյի կողմից և եղել եք ճորտության մեջ նրանից ու նրա քահանաներից, և բերվել եք անօրինության՝ նրանց կողմից. այդ պատճառով, դուք կապված էիք անօրինության կապանքներով:

13 Եվ արդ, այնպես ինչպես Աստծո զորությամբ դուք ազատվել եք այս կապանքներից. այո, այսինքն՝ թագավոր Նոյի ու նրա ժողովրդի ձեռքից, և նաև անօրինության կապանքներից, ճիշտ նույնպես ես ուզում եմ, որ դուք հաստատուն կանգնեք այս ազատության մեջ, որով դուք ազատ եք դարձվել, և որ դուք ոչ մի մարդու չվստահեք՝ թագավոր լինելու ձեզ վրա:

14 Եվ նաև մի՛ վստահեք ոչ մեկին՝ ձեր ուսուցիչը լինելու, ոչ էլ ձեր սպասավորը, եթե նա Աստծո մարդ չէ՝ նրա ուղիներում քայլող ու նրա պատվիրանները պահող:

15 Այսպես էր Ալման սովորեցնում իր ժողովրդին, որ ամեն մարդ պետք է սիրի իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, որ չպետք է նրանց մեջ հակառակություն լինի:

16 Եվ արդ, Ալման նրանց քահանայապետն էր, ինքը՝ լինելով իրենց եկեղեցու հիմնադիրը:

17 Եվ եղավ այնպես, որ ոչ ոք քարոզելու կամ սովորեցնելու իրավունք չէր ստանում, եթե դա չլիներ նրա միջոցով՝ Աստծո կողմից: Հետևաբար, նա նվիրաբերեց բոլոր իրենց քահանաներին և բոլոր իրենց ուսուցիչներին. և ոչ ոքի չէին նվիրաբերում, մինչև նրանք չլինեին արդար մարդիկ:

18 Հետևաբար, նրանք հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով:

19 Եվ եղավ այնպես, որ նրանք սկսեցին չափազանց բարգավաճել երկրում. և նրանք երկիրը կոչեցին Էլամ:

20 Եվ եղավ այնպես, որ նրանք Էլամի երկրում բազմացան ու չափազանց բարգավաճեցին. և նրանք կառուցեցին մի քաղաք, որը նրանք կոչեցին Էլամի քաղաք:

21 Այնուամենայնիվ, Տերը հարմար է գտնում խրատել իր ժողովրդին. այո, նա փորձում է նրանց համբերությունն ու նրանց հավատքը:

22 Սակայն ով որ իր վստահությունը դնում է նրա վրա, նույնը պիտի բարձրացվի վերջին օրը: Այո, և այսպես դա եղավ այս ժողովրդի հետ:

23 Քանզի ահա, ես ցույց կտամ ձեզ, որ նրանք ճորտության բերվեցին, և ոչ մեկն ի զորու չեղավ նրանց ազատել, բացի Տիրոջից՝ իրենց Աստծուց, այո՛, հենց Աբրահամի և Իսահակի և Հակոբի Աստծուց:

24 Եվ եղավ այնպես, որ նա ազատեց նրանց, և նա նրանց ցույց տվեց իր հզոր զորությունը, և նրանց ցնծությունը մեծ էր:

25 Քանզի ահա, եղավ այնպես, որ մինչ նրանք Էլամի երկրում էին, այո, Էլամի քաղաքում, մինչ մշակում էին շրջակա հողը, ահա, Լամանացիների մի զորք երկրի սահմանների ներսում էր:

26 Արդ եղավ այնպես, որ Ալմայի եղբայրները փախան իրենց դաշտերից, և ի մի հավաքվեցին Էլամի քաղաքում. և նրանք ահաբեկված էին Լամանացիների հայտնվելու պատճառով:

27 Բայց Ալման առաջ գնաց ու կանգնեց նրանց մեջ, և հորդորեց նրանց, որ նրանք չպետք է վախենան, այլ որ նրանք պետք է հիշեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նա կազատի նրանց:

28 Հետևաբար, նրանք զսպեցին իրենց վախը և սկսեցին աղաղակել առ Տերը, որ նա փափկացնի Լամանացիների սրտերը, որ նրանք խնայեն իրենց և իրենց կանանց և իրենց երեխաներին:

29 Եվ եղավ այնպես, որ Տերը փափկացրեց Լամանացիների սրտերը: Եվ Ալման ու նրա եղբայրները գնացին առաջ և հանձնվեցին նրանց ձեռքը. և Լամանացիները տեր դարձան Էլամի երկրին:

30 Արդ, Լամանացիների զորքերը, որոնք գնացել էին թագավոր Լիմքիի ժողովրդի ետևից, շատ օրերի ընթացքում կորել էին անապատում:

31 Եվ ահա նրանք գտան թագավոր Նոյի այն քահանաներին մի վայրում, որը նրանք կոչել էին Ամուղոն. և նրանք սկսել էին տիրել Ամուղոնի երկրին և սկսել էին մշակել հողը:

32 Արդ, այդ քահանաների առաջնորդի անունը Ամուղոն էր:

33 Եվ եղավ այնպես, որ Ամուղոնն աղերսեց Լամանացիներին. և նա նաև առաջ ուղարկեց իրենց կանանց, որոնք Լամանացիների դուստրերն էին՝ աղերսելու իրենց եղբայրներին, որ նրանք չկործանեն իրենց ամուսիններին:

34 Եվ Լամանացիները կարեկցանք ունեցան Ամուղոնի ու նրա եղբայրների հանդեպ, և նրանց կանանց շնորհիվ չկործանեցին նրանց:

35 Եվ Ամուղոնն ու նրա եղբայրները միացան Լամանացիներին, և նրանք ճամփորդեցին անապատում՝ որոնելով Նեփիի երկիրը, երբ նրանք հայտնաբերեցին Էլամի երկիրը, որին տիրացել էին Ալման ու նրա եղբայրները:

36 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները խոստացան Ալմային ու նրա եղբայրներին, որ եթե նրանք ցույց տան ճանապարհը, որը տանում է դեպի Նեփիի երկիրը, ապա նրանք կշնորհեն նրանց իրենց կյանքն ու իրենց ազատությունը:

37 Բայց հետո, երբ Ալման ցույց տվեց նրանց ճանապարհը, որը տանում էր դեպի Նեփիի երկիրը, Լամանացիները չպահեցին իրենց խոստումը. այլ, նրանք պահակախումբ դրեցին Էլամ երկրի շուրջբոլորը, Ալմայի ու նրա եղբայրների վրա:

38 Եվ նրանցից մնացածը գնացին Նեփիի երկիրը. և նրանց մի մասը վերադարձավ Էլամի երկիրը, և նաև իրենց հետ բերեցին պահակների կանանց ու երեխաներին, որոնց թողել էին երկրում:

39 Եվ Լամանացիների թագավորը շնորհեց Ամուղոնին, որ նա լիներ թագավոր ու կառավարիչ իր ժողովրդի վրա, որոնք Էլամի երկրում էին. սակայն նա չպետք է ունենար իշխանություն՝ անելու որևէ բան Լամանացիների թագավորի կամքին հակառակ: