ՋՍԹ, Եբրայեցիս 7.3 (համեմատի՛ր Եբրայեցիս Է.3)
(Սուրբ քահանայությունը՝ ըստ Աստծո Որդու կարգի, առանց հոր և մոր է, և չունի ոչ օրերի սկիզբ, ոչ վերջ):
3 Որովհետև այս Մելքիսեդեկը քահանա էր կարգվել՝ ըստ Աստծո Որդու կարգի, կարգ, որն անհայր և անմայր էր, առանց ազգահամարի, չունենալով ոչ օրերի սկիզբ, ոչ էլ կյանքի վերջ: Եվ բոլոր նրանք, ովքեր կարգվում են այս քահանայությանը, դառնում են Աստծո Որդու նման՝ շարունակ մնալով քահանա:
ՋՍԹ, Եբրայեցիս 7.25–26 (համեմատի՛ր Եբրայեցիս Է.26–27)
(Բացատրվում է Քրիստոսի դերը, որպես Միջնորդ):
25 Որովհետև այսպիսի քահանայապետ էր վայելում մեզ, որը սուրբ է, անմեղ, անարատ, մեղավորներից անջատված և երկինքները կառավարող դարձված.
26 Եվ ոչ թե այն քահանայապետերի նման, որոնք ամեն օր զոհ էին մատուցում՝ առաջ իրենց մեղքերի համար, և հետո ժողովրդի մեղքերի համար. որովհետև նա կարիք չունի իր մեղքերի համար զոհ մատուցելու, որովհետև նա մեղքից զուրկ էր. այլ ժողովրդի մեղքերի համար: Եվ դա կատարեց մեկ անգամ, երբ իր անձը մատուցանեց: