Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Սաղմոսաց 14


ՋՍԹ, Սաղմոս 14.1–7 (համեմատի՛ր Սաղմոս ԺԴ.1–7)

(Սաղմոսերգուն ցնծացել է վերականգնման օրվա համար):

1 Հիմարն ասում է իր սրտում. Ոչ ոք չի տեսել Աստծուն: Քանի որ նա իրեն ցույց չի տալիս մեզ, ուստի Աստված չկա: Ահա, նրանք ապականվել են. նրանք գարշելի գործեր են անում, և նրանցից ոչ ոք բարիք չի գործում:

2 Քանզի Տերը երկնքից նայեց մարդկանց զավակների վրա, և իր ձայնով ասաց իր ծառային. Փնտրիր մարդկանց զավակների մեջ, որ տեսնես, թե արդյոք կան մարդիկ, ովքեր հասկանում են Աստծուն: Եվ նա բաց արեց բերանը Տիրոջ համար, և ասաց. Ահա, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ քոնն են:

3 Տերը պատասխանեց և ասաց. Նրանք բոլորը խոտորվել են, բոլորը միասին դարձել են կեղտոտ, ոչ ոքի չես տեսնի, որ բարիք գործի, ո՛չ, չկա ոչ մեկը:

4 Նրանց ունեցած բոլոր ուսուցիչներն անօրինություններ գործողներ են, և գիտելիք չկա նրանց մեջ: Այդ նրանք են, որ ուտում են իմ ժողովրդին: Նրանք հաց են ուտում և չեն կանչում առ Տերը:

5 Նրանք մեծապես վախենում են, քանզի Աստված արդարների սերնդի մեջ է բնակվում: Նա խորհուրդ է աղքատների համար, որովհետև նրանք ամաչում են ամբարիշտներից, և Տիրոջ մոտ են փախչում ապաստանի համար:

6 Նրանք ամաչում են աղքատի խորհրդից, որովհետև Տերն է նրա ապաստանը:

7 Երանի՜ թե Իսրայելի փրկությունը՝ Սիոնը հաստատվեր երկնքից: Ո՜վ Տեր, ե՞րբ պիտի հաստատես Սիոնը: Երբ որ Տերը ետ բերի իր ժողովրդին գերությունից, Հակոբը կցնծա, Իսրայելն ուրախ կլինի: