Գրադարան
Նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը


Նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը

Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների արբանյակային հեռարձակում, 2015 թվականի • օգոստոսի 4

Ներածություն

Շնորհակալ եմ, որ այստեղ եմ և ձեզ հետ: Ես ուրախ եմ, որ այս աշխատանքի մասն եմ կազմում:

Այսօրվան նախապատրաստվելիս, ես ելույթ ունեցա իմ ընտանիքի առաջ և խնդրեցի նրանց արձագանքել… և այն լիովին, օգտակար էր: Արդյունքը, որ մի փոքր տատանվում եմ բարձրաձայնել այսօր, վստահ եմ, որ ձեզանից ոչ մեկը երբևէ չի ունեցել իր դասարանում, այն է, որ Անին՝ մեր տասներկուամյա դուստրը, ելույթի կեսից քնեց: Այսպիսով, ես և նա հույս ունենք, որ սա բարելավված տարբերակ է:

Վերջին երկու տարիներից յուրաքանչյուրում եղբայր Չհադը մեզ հրավիրել է օգնել մեր ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրության այնպիսի փորձառություն ունենալ, որը խորացվի նրանց հավատքը Փրկչի նկատմամբ:1 Վերջին տարվա ընթացքում սուրբ գրությունները շատ ավելի ուսանողներ են կարդացել, քան երբևէ նախկինում: Նրանք ինը միլիոնից ավելի ժամ են տրամադրել2 անձնական սուրբ գրությունները ուսումնասիրելու համար: Շնորհակա՛լ ենք ձեր ջանքերի համար:

Այսօր մենք կցանկանայինք թարմացնել այդ հրավերը: Կօգնե՞ք արդյոք, յուրաքանչյուր սեմինարիայի և ինստիտուտի ուսանողին ամեն օր սուրբ գրությունները ուսումնասիրելու էական փորձառություն ունենալ: Եվ թերևս Հին Կտակարանում կլինեն այնպիսի հատվածներ, որոնք դժվար կլինի ընթերցել և հասկանալ մեր ուսանողների համար, այնուամենայնիվ, ես իսկապես հավատում եմ, որ մենք կարիք չենք ունենա գաղտագողի մոտենալ մեր ուսանողներին ու «[Հին Կտակարան] շշնջալ նրանց ականջներին»3:

Եղբայր Վեբը նաև մեզ հրավիրել է քննարկել «ինչպես պետք է ավելի կենտրոնացած լինենք սուրբ գրությունների վրա, որոնք ուսուցանում ենք»։4 Նա մի շարք հարցեր է տվել մեր ուսուցման ընթացքում սուրբ գրությունների դերի մասին: Ձեզանից շատերը ուշադրությամբ կշռադատել են այդ հարցերը: Շնորհակա՛լ ենք ձեզ: Այսօր մի պահ ես կկամենայի խոսել մեր ուսուցման նախապատրաստման հարցում սուրբ գրությունների ունեցած դերի մասին:

1829-ի մայիսին Ջոզեֆը և Էմման ապրում էին Հարմոնիում՝ Պենսիլվանիայում: Հայրումը այցելեց նրանց՝ հուսալով տեղեկանալ Վերականգնման աշխատանքում իր անելիքի մասին: Մարգարեն հարցրեց Տիրոջը և հիշեցվեց, որ Աստծո խոսքը «կենդանի է և զորեղ, երկսայր սրից հատու»5 Փրկիչը, այնուհետև, սովորեցրեց Հայրումին և մեզ մի առաջնահերթ սկզբունք, որը նա սահմանել էր ուսուցիչների համար որպես կարևոր կարգ: «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի; այնուհետև, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո՛, Աստծու զորությունը՝ մարդկանց համոզելու համար»6:

Ձեռք բերել խոսքը. Առաջինը այն պետք է բոցավառվի մեր սրտում

Մեր ուսուցանելու ջանքերը չեն սկսվում դասերին նախապատրաստվելով կամ թե ինչպես դրանք պետք է մատուցվեն և կամ նույնիսկ ինչպես պետք է վերանայվի ուսումնական ծրագիրը: Մեր ուսուցանելու ջանքերը սկսվում են, աղբյուրից կամ, . « սկզբնաղբյուրից»7: Չկա ուսուցմանը նախապատրաստվելու ավելի լավ միջոց, քան, ինչպես ասել է նախագահ Մարիոն Ջ. Ռոմնին, աղբյուրի անմիջական ակունքից կուշտ խմելը8 Եթե ցանկանում ենք, որ սուրբ գրությունների ուսուցումը լինի ազդեցիկ, եթե կամենում ենք, որ մեր ուսանողները զգան սուրբ գրության հատվածի ճշմարտությունը և կարևորությունը, անտարակույս այն պետք է սկսվի մեր մեջ բռնկված թարմ, անհատական ոգեշնչումից9:

Նախագահ Ռոմնին խորհուրդ է տվել.«Որպեսզի դառնանք ավետարանի արդյունավետ ուսուցիչներ… մենք պետք է աշխատենք և սովորենք… մինչև [Տիրոջ] ուսմունքները դառնան մեր ուսմունքները: Այնուհետև մենք պատրաստ կլինենք խոսել ազդեցիկ և վստահ: Եթե նախապատրաստվելու այլ միջոց օգտագործենք, … արդյունքը կլինի այն, որ մենք կփոխանցենք մեր անձնական կամ ուրիշ մարդկանց գաղափարները [և չենք ունենա այլևս հաջողության երաշխիք»10]:

Ձեռք բերել խոսքը. Ի՞նչ է պետք փնտրել ուսումնասիրման ժամանակ

Մինչ դուք և ես ջանում ենք ձեռք բերել խոսքը այնպես, որ սուրբ գրությունները բոցավառեն մեր սրտերը, թույլ տվեք նշել երկու պարզ գաղափարներ, որոնք պետք է օրինաչափ լինեն մեր որոնումներում:

Նախ և առաջ, ճշմարտությունն ունի կարևորության տարբեր աստիճաններ և դա նշմարելն ու հասկանալը կօրհնի մեզ և մեր ուսանողներին:

Երկրորդ, սուրբ գրությունները պարունակում են կապեր, օրինակներ և թեմաներ,11, ներառյալ` խորհրդանիշները և նմանությունները, որոնց մեջ ամենակարևորները ուղղորդում են դեպի Փրկիչը:

Ճշմարտության Դասակարգությունները

Սկզբում` Երեց Նիլ Ա. Մաքսվելը գրել է « ճշմարտությունների ազնվազարմության մասին» նաև այն, որ որոշ ճշմարտություններ արժանի են մեր անվերապահ նվիրվածությանը, որը ենթադրում է հավատարմություն կամ հնազանդություն և անձնվիրություն:

«Մի բանը կարող է լինել ճշմարիտ, բայց և անկարևոր…. Մենք ոչ միայն պետք է տարբերակենք փաստերն ու պատրանքը, այլ պետք է իմանանք, որ փաստերը պահանջում են կայունություն…:

« Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր ուշադրությունն է սևեռում այն իրականության վրա, որ ճշմարտությունը ազնվազարմություն ունի; կան ճշմարտություններ, որոնք պարզապես հավերժության մեջ շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»12:

Սուրբ գրությունների հատվածների մեծամասնությունը ներառում են որոշակի քանակությամբ մանրամասներ և13 այդ ոգեշնչված մանրամասները լույս կսփռեն այն սկզբունքների վրա, որ նրանք նպատակադրված են բացատրել:14

Մենք պետք է գերազանց ուսանողներ լինենք երկուստեք և՛ սուրբ գրությունների վարդապետությունների, և՛ մանրամասների հարցում: Կարևոր է հասկանալ, որ սուրբ գրությունների մանրամասները, որոնք ուսուցանվում են վարդապետություններից առանձնացված, կրում են միայն տեղեկատվական բնույթ: Նման ուսուցումը «մեզ չի վնասի, եթե հոգին ներկա է, ոչ էլ կօգնի մեզ, եթե այն ներկա չէ»:15 Մյուս կողմից՝ այն ուսուցումը, որը ներառում է անձնական պատմություններ, ներըմբռնումներ և քննարկումներից առաջացած զգացողություններ, բայց որը չունի սուրբ գրությունների ճշմարտությունը ուսուցանելու և ոգեշնչելու նյութ, հավասարապես հեռու է նպատակակետից: Մեր ուսանողները լավագույնս կուսուցանվեն այն ուսուցիչների կողմից, ովքեր սուրբ գրությունների գերազանց ուսանողներ են և հասկանում են Սուրբ Հոգու կենսական դերը:16

Ես լսել եմ քննադատություն «հոգևոր ուսուցման» վերաբերյալ, որում գիտության պակաս կա: Նաև լսել եմ քննադատություններ գիտությամբ ուսուցանելու վերաբերյալ, որը զուրկ է դարձի բերելու զորությունից: Առանձին վերցրած ո՛չ հոգևոր, ո՛չ էլ պարզապես գիտությամբ ուսուցումը չեն համապատասխանում կրոնական կրթության եզակի պահանջներին: Եղբայր Ռոբերտ Ջ. Մեթյուն մի առիթով ասել է. «Կրոն», բառի լատիներեն իմաստներից մեկն է «կրկին կապել» Այն առնչվում է «կապան» բառի հետ, որը մկանային հյուսվածքը կապում է ոսկորին: Կրոնը միտված է կապել անձին Աստուծո և այլ սրբազան բաների հետ»17: Եվ սա է այն, ինչ պետք է կրոնական կրթությունը անի մեր ուսանողների համար:

Սուրբ գրությունների մանրամասները հաճախ մատնանշում են մի արժեքավոր ճշմարտություն, որը երբ ուսուցանվում է վկայությամբ, հայտնության առիթ է տալիս և Սուրբ Հոգին մեր տրված խոստման համաձայն կիրառում է քավությունը մեր կյանքում,18 մեծացնելով դեպի փրկիչը դարձի գալու մեր հնարավորությունը19 և Երկնային Հոր ծրագրին հետևելու պարտավորությունը:

Հին Կտակարանը, անշուշտ, ներառում է «դրամատիկ պատմություններ, հմայիչ սովորույթներ, և գեղեցիկ գրական ոճ»:20 Մեզ համար կարևոր է հիշել, իսկ ուսուցման համար խորհել, որ այդ մանրուքները սուրբ գրության հատվածի նպատակը չեն: Ինչպես մեզ ուսուցանել են. «սուրբ գրությունները գրվել են, որպեսզի պահպանվեն սկզբունքները»:21 Այս աստվածաշնչյան սկզբունքները «հայտնության նյութն ու նպատակ են »:22

Վերջ ի վերջո, նույնիսկ սկզբունքների մեջ կա հաջորդականություն, «մեր կրոնի հիմնարար սկզբունքներն են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Առաքյալների և Մարգարեների վկայությունները»23:

Սկզբունքներից մանրամասները առանձնացնելը, ինչպես նաև, սովորելը գիտակցել նույնիսկ սկզբունքների մեջ գոյություն ունեցող դասակարգությունը, ողջ կյանքի աշխատանք կլինի: Եթե ուսումնասիրենք պատմության և օրենքի մանրամասները, եթե ուսուցանենք Իսրայելի դեգերումների յուրաքանչյուր դրվագ և բաց թողնենք Երկնային Հոր ծրագրի մասին ուղերձը, ինչպես նաև, Փրկչի Քավությունը Հին Կտակարանում,24 ապա մենք սովորեցրած չենք լինի Հին Կտակարանի ուղերձը:25

Պողոսը, անշուշտ, նկարագրում էր ինձ և միգուցե նաև մեր ուսանողներից ոմանց, երբ ասում էր, որ քողը մնացել է «չբացված Հին Կտակարանը ընթերցելիս»: Այնուհետև, նա մի բանալի է առաջարկել այս երկընտրանքի լուծման համար, երբ ասել է. «քողը վերանում է Քրիստոսով,» և «երբ [մեր սրտերը] դառնան դեպի Տերը, քողը կվերցվի»:26

Եթե մեր ուսուցումը կենտրոնանա Փրկչի վրա,27 ու եթե մենք կարողանանք նաև մեր ուսանողների սրտերը և մտքերը ուղղել դեպի Նա, ապա քողը կվերցվի նրանց Հին Կտակարանի ընթերցանության ժամանակ: Եվ թերևս ավելի կարևոր է, որ բացի նրանից, որ մեր ուսանողները սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ սովորեն փնտրել Փրկչին, նրանք զուգահեռաբար կսկսեն նաև փնտրել Նրա և Երկնային Հոր ազդեցությունը իրենց կյանքում:

Նվիրապետության դասակարգման մեկ Oրինակ

Թույլ տվեք սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ, կիսվել մեկ առաջարկով, որը կօգնի մեզ սուրբ գրությունների ճիշտ կողմնորոշող ճշմարտությունները հասկանալ: Առանձնացրեք մեկ հատված, կարդացեք այն, և հարցրեք ձեզ. «Որո՞նք են հատվածի աննկատ կողմերը, մանրուքները»: Ընդգծեք մարդկանց, վայրերը, ժամանակը և այդ պատմության շարադրանքի հերթականությունը: Ծանոթացեք այդ հատվածի ընդհանուր համատեքստին և ընդգծեք բոլոր համատեքստային մանրուքները, որ կարող եք գտնել: Մեր ձեռնարկի առաջարկածի համաձայն նշեք.«բնական ընդհատումները»,28 որտեղ փոփոխվում է տոնը և բովանդակությունը:

Այժմ կրկին նայեք հատվածին և հարց տվեք ինքներդ ձեզ.«Որո՞նք են սկզբունքները և ճշմարտությունները,29 որոնք՛ ծրագրված են կիրառման համար, և թե որոնք են, որ «[կտանեն] դեպի հնազանդություն՛»:30 Ուսումնասիրեք հատվածի վարդապետության ընդարձակ բովանդակությունը: Սկզբունքները այլ կերպ նշեք, քան մանրամասները: Եթե հանդիպում եք ենթադրյալ սկզբունքների,31 ժամանակ հատկացրեք և գրի առեք դրանք:

Սկզբում գիտակցորեն ճիգ գործադրելը դժվար կլինի, քանի որ այն պահանջում է կենտրոնացում և ժամանակ: Օրհնության մասը, որը հասանելի կլինի հետևելով այս մեթոդին, այն է, որ մենք կուղղորդվենք մեզ շարունակաբար հարց տալու. «Որո՞նք են այս հատվածի մանրամասները և որո՞նք են այն սկզբունքները, որ նրանք նպատակ ունեն ուսուցանելու»:

Ինչպես արդեն ասել ենք, որոշ սկզբունքներ պարզապես ավելի կարևոր են, քան մյուսները, նրանք պահանջում են ոգեշնչում, կյանք և փրկություն, որովհետև նրանք ուղղված են դեպի Փրկիչը: Ուստի մեկ անգամ ևս նայեք հատվածին, այս անգամ տարբեր մտածողությամբ և հարցրեք. «Ինչպե՞ս է այս հատվածը կենտրոնացնում իմ ուշադրությունը Փրկիչի վրա:32 Ի՞նչն է մեզ ուղղորդում երախտագիտության լայն ըմբռնման և Նրա ու Երկնային Հոր ծրագրի նկատմամբ վստահության»:

Եվ, վերջապես, ուշադիր խորհեք, թե ժամանակակից մարգարեները ի՞նչ պետք է ասած լինեին, որ կավելացներ հատվածին ներըմբռնում, ընկալում և ոգեշնչում:

Այդ կերպ ուսանելով, երբ մենք անդրադառնանք ուսումնական ծրագրին, ապա հավելյալ գիտելիքը, առաջարկները, մատնանշված ուղղությունը կմիանա մեր ներըմբռնմանը, ոգեշնչմանը և փորձին, որը մենք ձեռք էինք բերել սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից: Իսկ ուսումնական ծրագիրը կհաստատի, կկատարելագործի և կմեծացնի խոսքը զորությամբ հռչակելու մեր նախապատրաստությունը:

Օրինակ, երբ այս տարի մենք ուսումնասիրենք Հռութի գիրքը, մենք կծանոթանանք կորուստի և հավատարմության մի զգայուն պատմության հետ: Կամ հաշվի առնելով ճշմարտության դասակարգումը, կնկատենք, որ Հռութը ամուսնուն կորցնելուց հետո ճանապարհորդել էր Բեթլեհեմ,33 որտեղ և հանդիպել էր Բոոսին: Բոոսը հոգաց Հռութի կարիքները, տալով նրան հաց և մեկ գավաթ խաղողի քացախ,34 դառնալով նրա բարեխոսը քաղաքի դարպասների մոտ,35, որից հետո, որպես նրա ազգակից, ինչը եբրայերեն ուղիղ իմաստով նշանակում է «փրկագնող», փրկագին տվեց Հռութի համար,36 և դարձրեց նրան իր կինը,37 ջանք թափելով մինչև վերջ, մինչև որ կասեր «Ավարտված է»:38 Այս օրինակից մենք կարող ենք զգալ սիրո և փրկագնման վկայությունը, ինչպես նաև շենացում և ոգեշնչում ստանանք, գիտակցելով, որ Մեծ Ազգակիցը39 այդ նույն բանն անում է մեզանից յուրաքանչյուրի համար40:

Սա սուրբ գրությունների ուսումնասիրության մի պարզ օրինակ է: Ջանասեր ուսուցիչը կօգնի յուրաքանչյուր ուսանողի ուսումնասիրության նմանատիպ փորձ ձեռք բերել՝ որով ուսանողը ձեռք կբերի հոգևոր ինքնավստահություն41:

Եղբայրներ և քույրեր, սուրբ գրությունների յուրաքանչյուր էջում մենք ընտրություն ենք կատարում, որը ընդհանուր ուսուցման գործընթացի և լսարանում սովորելու վրա է ազդում: Ընտրությունը հետևյալն է. Դեպի, ո՞ր ճշմարտությունն է պետք ուղղորդել ուսանողների մտքերը, սրտերը և հավատքը: Այս ընտրությունը բառիմաստի հսկայական տարբերություն է առաջացնում նրանց մտածելակերպի և ապրելակերպի մեջ42: Եթե այս առումով ջանասեր չենք, և եթե ես թույլ տամ, որ ճշմարտության ոչ էական մասը «ճնշի իմ ուսուցմանը», այդ դեպքում, ինչպես սովորեցրել է նախագահ Հենրի Բ. Այրինգը. «ես կկորցնեմ իմ մրցունակությունը ուսանողին օգնել դիմակայելու սատանայի ազդեցությանը աշխարհի վրա»43:

Կապեր, թեմաներ և խորհրդանիշներ

Ճշմարտության այս դասակարգումն ընդունելով, երկրորդ պարզ գաղափարը, որը կարող է օգնել բառի մեր ընկալմանը այն է, որ սուրբ գրությունները լի են կապերով, թեմաներով և խորհրդանիշներով: Կարո՞ղ եմ մի կարճ օրինակ բերել յուրաքանչյուրի վերաբերյալ Հին Կտակարանից:

Կապեր

Երեց Դավիդ Ա.Բեդները բացատրել է, որ « կապը հարաբերակցություն կամ կապող օղակ է գաղափարների, մարդկանց, իրերի կամ իրադարձությունների միջև»44:

Մի կապ, որ կարող ենք նկատել, այն է, որ Հին Կտակարանը լի է հաջողության և ձախողման պատմություններով, որոնք միմյանց հակասելով ուսուցանվում են կողք-կողքի և երբեմն հանդես գալիս միևնույն պատմության մեջ: Կայենը և Աբելը, Հովսեփը և իր եղբայրները, Հակոբը և Եսավը, Աբիգեյլը և Նադաբը և շատ ուրիշներ:

Նախագահ Այրինգը մատնանշել է հետևյալ բանալին. «Անհաջողության նկարագրության մեջ հաջողության ուղու ստվեր կա՝ հոգևոր անկման և վերականգնման կրկնվող փուլերը… կարող են հույս ներշչել և ուսուցողական լինել ձեր ուսանողների համար»45:

Թեմաներ

Երեց Բեդնարը նաև բացատրեց, որ «Թեմաները կամար են կապում, կրկնվում են և միավորում են հատկանիշները կամ գաղափարները, որպես կենսական թելեր, որոնք միահյուսված են տեքստի բովանդակության մեջ »:46 Մի թեմա, որ կարող ենք նկատել այս տարի, կարող եք գտնել հետևյալ արտահայտության մեջ. «Եվ դուք պետք է իմանաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»47:

Իրենց ազատագրմանը նախորդող պատուհասների, ինչպես նաև հետևող հրաշքների միջով անցնելիս Իսրայելի որդիներին ասվել է. «Դուք կիմանաք, որ ես եմ Տերը»48:

Գողիաթի սպանությունը,49 Նաամանի բուժումը,50 Եղիան և Բահաղի մարգարեները,51 Դանիելի սուրբ և լուրջ փորձությունները Նոբուգոդոնասոր թագավորի հետ,52 այս բոլորը արձանագրված են հռչակման նպատակով, որ. «Ողջ երկիրը պետք է իմանա, որ Իսրայելը մեկ Աստված ունի»53:

Սաղմոսների54 Յեսայիա,55 և Եզեկիելի գրքերում,56 Հին Կտակարանի 17 գրքերում, և մոտավորապես ավելի քան 80 տարբեր ժամանակահատվածներում, Եհովան կրկնել, ընդգծել և վստահեցրել է, որ Իսրայելը և մենք պետք է նկատենք Իրեն և Իր ձեռքը Հին Կտակարանի ուսուցման մեջ և իրադարձություններում, որպեսզի մենք և մեր երեխաները «իմանան արևելքից մինչև արևմուտք, որ… Ես եմ Տերը, և ուրիշ ոչ ոք»57:

Քանի որ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունների նոր անկյունաքարային թեմաները,58 սուրբ գրությունները պետք է «միահյուսվեն միմյանց հետ այնպես, որ ուսումնասիրենք և ուղղորդվենք մեկից մյուսը»:59Եթե Սուրբ գրությունները լինեն այս դասընթացների հիմնական նպատակը, Սուրբ գրությունները «կսերտաճեն» և կհանգեցնեն մեր ուսանողներին «[իրենց] ուխտերի իմացությանը»:60 «Սուրբ գրությունների թեմաների փնտրտուքի և հայտնաբերման գործընթացը, – ինչպես Երեց Բեդներն է ասել, –ուղորդում է մեզ… դեպի… հավերժական ճշմարտություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հաստատող վկայությունը… Սուրբ գրությունների ջրամբարից կենդանի ջուր ձեռք բերելու այս մոտեցումը ամենապահանջվածն է ու ճշգրիտը; այն նաև մեծ շենացում է բերում»:61 Այն մեզանից՝ որպես ուսուցիչներ, ավելի շատ կպահանջի, ոչ թե քիչ62:

Քրիստոսի խորհրդանիշներն ու նմանությունները

Հին Կտակարանի բազմաթիվ օրինակներից մեկը63 մասնավորապես, մեր ուշադրությունն ու ջանքերն է պահանջում: Դա, իհարկե, Երկնային Հոր և Փրկչի մասին վկայություններ փնտրելն է: Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին ասել է. «Միանգամայն պատշաճ է Քրիստոսի պատկերը փնտրել ամենուր և օգտագործել դրանք շարունակաբար, պահելով նրան եւ նրա օրենքները մեր մտքի ամենավերին հատվածներում»64:

Փրկչի խորհրդանիշներն ու նմանությունները թվարկելը համարյա նման է գետի մեջ ջրի կաթիլներ կամ արևոտ օրը լույսի մասնիկներ հաշվելուն: Ինչևէ « բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են նրան»65:

Արարումը,66 արույրե օձը,67 մանանան,68 Իսրայելի ազատումը Եգիպտական ստրկությունից դռան կողափայտին ներկված գառան արյան միջոցով69 և Մովսեսի հավերժական օրենքը իրենց զոհաբերությունների և հիշատակումների համակարգով, գիտակցաբար և ցայտուն ուղղվածություն ունեն, որ «մեր դաստիարակը ուղղորդի մեզ դեպի Քրիստոսը»70:

Աբրահամի71 պատրաստակամությունը զոհաբերել Իսահակին72; Մելքիսեդեկի տիտղոսները,73 ներառյալ «Խաղաղության իշխանը»74; Հովսեփի կողմից իր այն եղբայրների փրկելը, ովքեր վաճառեցին իրեն75; և Մովսեսի միջոցով Իսրայելի զավակների ազատումը76 նրանց դարձնում են խորհրդանիշներ «Նրա, ով հայտնվելու էր»:77

Ադամը անմեղ մարդ էր,78 ով պարտեզում եղած ժամանակ կամովին ընտրեց79 հրաժարվել իր հավերժական կյանքից, որ մենք ապրենք80:

Թագավորը «մտածել էր իր ողջ թագավորությունը տալ Դանիելին նրանում եղած գերազանց հոգու համար»:81 « Հրամանատարներն ու կուսակալները՝82 հեղինակավոր մարդիկ, ովքեր ատում էին Դանիելին, փնտրում էին[նրա] դեմ ինչ-որ բան…, բայց նրանք չէին գտնում ոչինչ»83 Այնուհետև այս չար մարդիկ «միավորվեցին …[և] խորհրդակցեցին,»84 և հենց այդ ժամանակ, Դանիելը գնաց մի տեղ, որտեղ «սովորություն ուներ» գնալ,85 և այնտեղ նա աղոթեց:86 Այս ամենի մասին տեղեկանալով, թագավորը «իր սրտում որոշեց… սպանել [Դանիելին]»:87 Այնուհետև, երբ Դանիելը ուղարկվեց անխուսափելի մահվան «մի քար բերվեց, որը փակեց գուբի մուտքը»:88 Որին հետևեց, որ թագավորը, արթնանալով «առավոտյան շատ վաղ և հապճեպորեն [գնալով] գուբը»89 նա հայտնաբերեց, որ այնտեղ հրեշտակ էր եղել90 և «Դանիելը դուրս բերվեց գուբից և նրա վրա ոչ մի վնաս չգտնվեց»91:

Ալֆրեդ Էդերշեյմը ասել է, որ ողջ [Հին Կտակարանը] նպատակ ունի ուղղորդել դեպի Քրիստոսը… Ոչ միայն օրենքն է դաստիարակ… [Նրա] համար ոչ միայն խորհրդանիշներն են, որ նմանություններն են [Նրա], և ոչ էլ մարգարեությունները, որոնք [Նրա] գալստյան կանխատեսումներն են, այլ ողջ Հին Կտակարանի պատմությունը լի է Քրիստոսով… Սրանից հետևում է այն, որ … սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է[ Փրկչին] ճանաչելու բավարար կամ օգտակար միջոց լինել»:92

Ձեր դասերի ընթացքում, և նույնիսկ մեր տներում ու ընտանիքներում կհարցնե՞ք խնդրեմ ձեր ուսանողներին և երեխաներին, թե ին՞չ են նրանք սովորում և ինչպե՞ս են այդ դասերը օգնում նրանց հասկանալ և ապավինել Երկնային Հորը և Փրկչին: Եվ հենց դասերի առաջին իսկ օրվանից կարո՞ղ եք խնդրեմ սովորեցնել ձեր ուսանողներին գիտակցաբար մոտենալ այս փայլուն վկայություններին, որոնք այդ ոգեշնչված հեղինակների գիտակցված նպատակներն էին:

Եզրակացություն

Եղբայրներ և քույրեր, սուրբ գրությունները անփոխարինելի դեր ունեն մեր ուսուցման գործում, ինչպես նաև ուսուցման համար մեր նախապատրաստական աշխատանքներում: Հիշեք Նախագահ Ռոմնիի այս նախազգուշացումը:

«Մենք պատասխանատու ենք տալ այն, ինչ ստանում ենք Տիրոջից (սուրբ գրություններից), նրանց, ում ուսուցանում ենք: Երբեմն [հնարավոր է, որ] փորձ անենք տալ նախքան ստանալը»: …

«… [Հնարավոր է, որ մենք ցանկանանք] առաջ շարժվել և քարոզել նախքան Տիրոջը [տալու] հնարավորություն [մեզ] նախապատրաստել»93:

Շարունակելով այդ ոգով, թույլ տվեք մի քանի հարց ավելացնել անցյալ տարի Եղբայր Վեբից ստացված հարցերին և խնդրել բոլորիս հաշվի առնել դրանք մեր ուսուցման նախապատրաստական աշխատանքներում:

  • Արդյո՞ք իմ դասի նախապատրաստական աշխատանքը սկսվում է սուրբ գրությունների ուսումնասիրությամբ:

  • Արդյո՞ք բերկրանք եմ ապրում94 այն սուրբ գրություններից, որոնք դասավանդում եմ այսօր և արդյո՞ք նրանք «մի այրող կրակ են իմ ոսկորներում»95:

  • Ես հասկանո՞ւմ եմ, թե մանրամասները, և թե վարդապետությունը, որ ոգեշնչված գրողը ուզում է ես տեսնեն ու հասկանամ:

  • Արդյո՞ք ես քննել եմ մարգարեների խոսքերը, որպեսզի գտնեմ նրանց շեշտադրումը, ներըմբռնումը և վկայությանը սուրբ գրության հատվածի վերաբերյալ:

  • Եվ բոլոր դեպքերում, ես փնտրե՞լ և գտե՞լ եմ այն ուղինները, որով այդ հատվածը վկայում է Փրկչի և Նրա Քավության մասին:96

Թող որ խոսքը լինեի երկսայր սրից հատու97 մեր դասարաններում, քանի որ սուրբ գրությունները բոցավառվում են մեր սրտերում: Թող որ մենք ունենանք վճռականություն՝ տարբերակելու մանրամասնությունները վարդապետություններից, որոնք արժանի են հավատարմության: Եվ թող որ մենք օգնենք մեր ուսանողներին սովորել բացահայտել սուրբ գրությունների գեղեցիկ վկայությունները Երկնային Հոր ծրագրի եւ Նրա Ամենասիրելի Որդու մասին98:

Ես իմ վկայությամբ միանում եմ ձեզ, հատկապես Երկնային Հոր սիրո հարցում,99 որը դրսևորվեց և դարձավ հասանելի Իր Որդու հրաշագործ Քավության միջոցով: Եվ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս հրաշալի Վերականգնման աշխատանքի մասնիկը լինելու նշանակալից արտոնության համար, որը օգնում է Նրա անունը դարձնել«հավերժ հայտնի համայն աշխարհում»100 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sես Chad- H.Webb, An Invitation to Study the Doctrine and Covenants (Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 5, 2014), lds.org/broadcasts:

  2. Սեմինարիայի մոտավորապես 200,000 ուսանողներ անցյալ տարի կարդացել են Վարդապետություն և Ուխտերը: Եթե նրանք ամեն օր կարդան 15 րոպե, 180 դպրոցական օրերի ընթացքում կկազմի սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության 9 միլիոն ժամ:

  3. Ջ. Ռուբեն Քլարկ, Ջր. Կրթության վերաբերյալ Եկեղեցու մանրամասն ծրագիրը rev. ed. (1994), 9:

  4. Chad H.Webb,”An Invitation to Study the Doctrine and Covenants,” lds.org/broadcasts.

  5. Վարդապետություն և ուխտեր 11.2

  6. Վարդապետություն և Ուխտեր 11.21

  7. Երեց Բրյուս Ռ.Մակքոնկին ուսուցանել է, որ Աստվածաշունչն հասկանալու առաջին բանալին այն ընթերցելն է:

    Կարո՞ղ է որևէ այլ բանալի լինել ավելի ակնառու, քան այս: Պարզապես կարդա գիրքը: Քանի դեռ ինքներս չենք կարդացել, ոչինչ իր տեղում չի լինի: Մենք այլ բան չենք կարող անել, քան գնահատել այս բանալին կշեռքի նժարի տաս աստիճանով: Ողջ Աստվածաշնչային գիտությունը և հասկացությունը սկսվում է հիմնական աղբյուրի ընթերցանությունից:

    Մեր խնդիրներից մեկն է, որ մենք ընթերցում ենք, թե ինչ են ուրիշները ասել Աստվածաշնչի մասին …:

    Կարդացեք հենց գիրքը: «Քննեք սուրբ գրությունները» (Հովհ. 5.39): Արժևորեք Տիրոջ խոսքը, գնացեք դեպի ակունքը»: (“The Bible, a Sealed Book” [Church Educational System symposium, Aug. 17,1984] 4, si.lds.org):

  8. Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին, ասել է. «Երբ ես որևէ աղբյուրից խմում եմ, սիրում եմ գտնել ջրի ակունքը և ոչ վտակի ներքևի մասը, երբ այնտեղ արդեն խմբվել է անասունների նախիրը… Ես գնահատում եմ ուրիշների մեկնաբանությունները, բայց երբ խոսքը վերաբերվում է ավետարանին, ապա մենք պետք է ծանոթ լինենք Տիրոջ խոսքին»: (կրոնական մանկավարժներին ուղղված խոսքից, մեջբերված Ջ. Ռիչարդ Քլարքից, “My Soul Delighteth in the Scriptures,” Ensign, Nov. 1982, 15):

  9. Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է «Դուք չեք կարող բարձրացնել որևէ այլ հոգի մինչև դուք ավելի բարձր հոգևոր մակարդակ չունենաք, քան նա: Պետք է վստահ լինեք մարդ փրկելիս, որ ինքներդ օրինակն եք այն ամենի, ինչ կկամենայիք, որ նա լիներ: Չեք կարող կրակ վառել ուրիշ հոգում, եթե ձեր հոգում այն չկա»: (“Stand Ye in Holy Places,” Ensign, Oct. 2008, 47).Երեց Նիլ Ա. Մաքսվելը ասել է. «Դրա մի մասը կարող է երբեմն բացակայել լավ ուսուցչի մոտ, ով կարող է թարմ ոգևորություն առաջացնել ավետարանի շուրջ, որը կարող է լինել շատ վարակիչ: Այսպիսով` մենք կարող ենք արտահայտել մեր զգացածի միայն մի փոքր մասը և այդ «փոքր մասը» չպետք է թույլ տանք, էլ ավելի չափերով փոքրանա»:(“Teaching by the Spirit—‘The Language of Inspiration’” (Հին Կտակարանի Եկեղեցու Կրթական համակարգի ԵԿՀ Գիտաժողով, Օգոստոս. 15, 1991, 5, si.lds.org):

  10. Մարիոն Գ. Ռոմնի.” The Message of the Old Testament”Հին Կտակարանի Եկեղեցու Կրթական համակարգի ԵԿՀ Գիտաժողով, 17 Օգոստոս, 1979 1, si.lds.org:

  11. Տես Դավիդ Ա. Բեդնար. «Կենդանի Ջրի աղբյուր» (ԵԿՀ Հավաք Չափահաս Երիտասարդների համար, Փետրվար 4, 2007): speeches.byu.edu (text), LDS.org (video):

  12. Neal A. Maxwell,   ” The Smallest Part” (1973), 4; see also Neal A. Maxwell, “The Inexhaustible Gospel,” Ensign, Apr. 1993, 69.

  13. Երեց Ռիչարդ- Գ. Սկոտը ասել է. «Սկզբունքները խտացված ճշմարտություն են, ամփոփված կիրառման համար…» Հանգամանքների լայն ընտրանու դեպքում “Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86; տես նաև Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 5–7).Եղբայր Չհադ Վեբը ասել է, եթե ուզում ենք իմանալ որևէ բան արդյո՞ք սկզբունք է, թե ոչ, պետք է ինքներս մեզ հարց տանք. «Արդյո՞ք այն միշտ ճշմարիտ է, Արդյո՞ք կիրառելի է բոլոր պայմաններում, ամեն անգամ, յուրաքանչյուր իրավիճակում և բոլոր մարդկանց նկատմամբ»:

  14. Երեց Սկոտը նույնպես ասել է. «Եթե ձգտում եք ձեռք բերել հոգևոր գիտելիք, փնտրեք սկզբունքներ: Զգուշությամբ բաժանեք նրանց մանրամասներից, որոնք օգտագործվում են, որպեսզի այդ սկզբունքները բացատրվեն» ( Acquiring Spiritual Knowledge,” 86;տես նաև Gospel Teaching and Learning, 26–31):

  15. Boyd K.Packer, ” Let Not Your Heart Be Troubled” (1991), 15.

  16. See C. S.Lewis “ Meditation in a Toolshed,” God in the Dock: Essays on Theology and Ethics, ed. Walter Hooper (1970), 212–15.

  17. Ռոբերտ Ջ. Մաթյուզ,”What is Religious Education”, չհրապարակված ելույթ կրոնական մանկավարժների համար 1989 թ. Օգոստոս 31:

  18. Երեց Դ. Թոդդ Քրիստոֆերսընը ասել է. «Սուրբ Հոգու պարգևը …այն շնորհի սուրհանդակն է, որի միջոցով Քրիստոսի արյունը կմաքրի մեր մեղքերը և կսրբացնի մեզ: (“The Power of Covenants,” Ensign, May 2009, 22; see also Area Directors’ Convention, 2011, session on “The Role of the Holy Ghost”):

  19. Տես Ալմա 23.5–7 :

  20. Հենրի Բ. Այրինգ, (Teaching the Old Testament, Հին Կտակարանի ԵԿՀ Գիտաժողով, Օգոստոս 10, 1999), 5, si.lds.org:

  21. Մարիոն Գ. Ռոմնի, “The Message of the Old Testament”, 3 si.lds.org; Տես նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ, 26–28:

  22. Բոյդ Ք. Փաքեր, « Սկզբունքներ, » Ensign, 1985թ. Մարտ; 8; տես նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ 26–28:

  23. Ջոզեֆ Սմիթ, Կրոնի պատմություն, 3.30 ընդլայնված մեջբերում.«Մեր կրոնի հիմնարար սկզբունքներն են մարգարեների և առաքյալների վկայությունները Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որ նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ, կրկին համբարձվեց երկինք, և այն ամենը, որ առնչվում է մեր կրոնին միայն լրացնում է այդ գաղափարը»:

  24. Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին ասել է. « Հին Կտակարանի ուղերձը Քրիստոսի ուղերձն է, նրա գալուստը և քավությունը»: (“The Message of the Old Testament,” 4, si.lds.org):

  25. Տես 1 Նեփի 6.4; Վ և Ու 76.40–43 : Նախագահ Եզրա Թաֆթ Բենսոնը ավետարանը սահմանեց“ The Gospel Teacher and His Message”- ում ([Ելույթ ԵԿՀ Կրոնական Կրթություն, 1976թ. Սեպտեմբեր 17 si.lds.org).; Նախագահ Հենրի Բ. Այրինգը սահմանեց “two views of the gospel,” in Eyes to See and Ears to Hear -ում, ([Հին Կտակարանի ԵԿՀ Գիտաժողովում, 1984 Օգոստոս 16]) si.lds.org; ինչպես նաև մեջբերված է : Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ,  54). Տես նաև «ավետարան» բառի օգտագործումը Նախագահ Ջ. Ռուբեն Քլարքի « Կրթության մասին Եկեղեցու մանրամասն ծրագիրը գրքույկում »:

  26. 2 Կորնթացիներ 3.14 16 : Տես նաև Ժոզեֆ Սմիթի թարգմանությունը2 Կորնթացիներ 3.14, 16:

  27. Նախագահ Բոյդ Ք. Պակերը ասել է, որ Քավությունը «Քրիստոնեական վարդապետության հենց հիմքն է: Դուք շատ բան կարող եք իմանալ ավետարանի մասին, քանի որ այն ճյուղավորվում է հենց այդտեղից, բայց երբ դուք միայն գիտեք ճյուղերը և այդ ճյուղերը արմատից չեն ճյուղավորվում, եթե նրանք այդ ճշմարտությունից կտրված են, այնտեղ չի կարող լինել ո՛չ կյանք, ո՛չ նյութ, ո՛չ փրկություն»: (“The Mediator,” Ensign, Մայիս 1977, 56; մեջբերված է նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում,  1):

  28. Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ,  52:

  29. Ռիչարդ Գ.Սքոթ “Acquiring Spiritual Knowledge,” 86; տես նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ  26:

  30. Հենրի Այրինգ, “Converting Principles and the Basic Doctrines”, (երեկոյի ընթացքում կատարված մեկնաբանությունից Ավագ Լ. Թոմ Փերիի, Փետրվար. 2, 1996), 1, si.lds.org; մեջբերված է նաև Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկում,  54:

  31. Տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում ձեռնարկ 26–27:

  32. Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Այսպիսով` կարող ենք եզրակացնել, որ չնայած այն բանին, որ եղել են օրենքի պահանջի մի շարք մեղմացումներ, այն ամենը ինչ Աստված հաղորդել է իր ժողովրդին ուղղված է եղել այն բանին, որ նրանց մտքերը դառնան դեպի մեծ «նպատակը և սովորեցնեն նրանց հենվել միայն Աստծու՝ որպես իրենց փրկության հեղինակի, վրա»: (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 49):

  33. Տես Հռութ 1.19

  34. Տես Հռութ 2.14 :

  35. Տես Հռութ 4.1 :

  36. «Այս բառը այստեղ մեկնաբանվում է, որպես «փրկագնող», որը թարգմանվում է գրական Եբրայերենի “go’el” բառից, որը նրա համապատասխան թարգմանությունն է, այն մեկնաբանվում է պարզապես որպես «ազգակից» Հակոբ թագավորի անգլերենի թարգմանության մեջ: Այդ ազգակցի դերակատարումն էր այրի կնոջ համար, ով կորցրել էր իր տունն ու ունեցվածքը, հնարավորություն ստեղծել վերադառնալ իր նախկին կարգավիճակին և ապահովությանը, որպեսզի սերունդ ունենա և հավերժացնի իր ընտանիքը»:

    Հեշտ է նկատել, թե ինչու հետագա մարգարեները այս բառը օգտագործեցին եբրայեցիների սոցիալական օրենքից և օգտագործեցին այն նկարագրելու Նրա ֆունկցիան, ով կդառնար Աստվածային Փրկագնողը: Մտածեք, թե ինչ արեց Նա, որպեսզի վերականգնի մեզ Աստծուն համապատասխան կարգավիճակով և տա մեզ ապագա ապահովություն և հավերժական «սերունդ»: ((Էլլիս Ս. Ռասմուսսեն, Հին Կտակարանի և նրա Ուսմունքի Ներածություն, մաս 1 (syllabus for Religion 301, 1972), 157; and Old Testament Student Manual: Genesis–2 Samuel (Church Educational System manual, 2003), 263:

  37. Տես Հռութ 4.10 :

  38. Տես Հռութ 4.13;տես նաև Հռութ 4 գլխի վերնագիր:

  39. Հովհաննես 19.30; տես Հռութ 3.18 :

  40. Այս գեղեցիկ պատմությունը «խոսում է և խորհրդավոր կերպով ցուցադրում Աստծու փրկարար ուժը; այն ուսուցանում է մեզ, թե ինչպես մենք կարող ենք օգտվել այդ ուժից և օրինակ է ցույց տալիս ինչպես պետք է ընդօրինակենք մեր Փրկչին: Այս պատմության բազմաթիվ տարրերը ծառայում են որպես Հիսուս Քրիստոսի խորհրդանիշեր: Այս պատմությունը Երուսաղեմի բնակիչների հույսի մասին է: Թերևս, մասամբ պատճառը այն է, որ մենք այդքան սիրեցինք այս պատմությունը, որովհետև մեր հոգիները ենթագիտակցաբար արձագանքում են Հռութի փրկությանը; մենք ձգտում ենք, որ այն ինչ պատահեց նրա հետ երկրային կյանքում մեզ հետ պատահի և՛ երկրային, և՛ երկնային կյանքում: Հռութը բավարարում է մեր հոգու տենչանքների մի մասը և ընդգծում հուսալու պատճառները»: (Kerry Muhlestein, “Ruth, Redemption, Covenant, and Christ,” in D. Kelly Ogden, Jared W. Ludlow, and Kerry Muhlstein, eds., The Gospel of Jesus Christ in the Old Testament, 38th Annual Brigham Young University Sidney B. Sperry Symposium [2009], 187–88):

  41. Sես Boyd K.Packer,“Self-Reliance”(Brigham Young University fireside, Mar. 2, 1975), speeches.byu.edu:

  42. Տես Ալմա12.9–11; 3 Նեփի 26.1–11 (Հատկապես տուն 9–10):Երեց Ջեֆրի Ռ.Հոլանդը Հայտարարեց: Երբ մեր կյանքում ճգնաժամ լինի—և ճգնաժամեր կլինեն—մարդկային փիլիսոփայությունները շաղկապված մի քանի սուրբ գրությունների և բանաստեղծությունների հետ ուղղակի չեն լինի: Արդյոք մենք իսկապես հոգ ենք տանում մեր երիտասարդների մասին … այնպես, որ հենարան լինենք նրանց համար, երբ կյանքի լարված պահերը հայտնվեն: Թե տալիս ենք աստվածաբանական մի փայլ—հոգևոր առումով դատարկ գունավորումներ:Նախագահ Ջոն Թոյլորը մի անգամ անվանեց նմանատիպ ուսմունքը ՛տապակած փրփուր, մի բան, որ կարող ես ուտել ամբողջ օրը և ավարտել ամբողջապես չբավարարված զգացողությամբ: Տարիներ առաջ մի խիստ ձմռան ընթացքում նախագահ Բոյդ Ք. Պակեռը նկատեց, որ մեծ քանակությամբ եղջերուներ սատկել էին սովից մինրդեռ նրանց ստամոքսները լի էին խոտով : Գործադրելով օգնելու ազնիվ մղում,գործակալությունները մակերեսորեն էին մատակարարել նրանց սնունդը, մինչդեռ էական սնունդ էր պահանջվում: Ցավոք նրանք կերակրել են եղջերուներին, բայց սնունդ չեն տվելնրանց” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26–27):

  43. Հենրի Բ.Այրինգ,«Աչքեր տեսնելու, ականջներ լսելու,»քաղվածք , Ավետարանի ուսուցում և ուսումնասիրում  54:

  44. Դեյվիդ Ա. Բեդնար, «Կենդանի ջրի ջրամբար», 4, speeches.byu.edu.:

  45. Հենրի Բ. Էյրինգ, «Հին կտակարանի ուսուցում,» 2, si.Lds.org.:

  46. Դեյվիդ Ա. Բեդնար, « Կենդանի ջրի ջրամբար» 6, speeches.byu.edu.:

  47. Ելից 6.7 :

  48. Ելից 7.17;տես նաև Ելից7.5; 8.10, 22; 9.14,16, 29; 10.2; 11.7; 14.4, 18; 16.6, 12; 29.46 :

  49. Տես 1 Սամուել 17.46 :

  50. Տես 2 Թագավորաց 5.15 :

  51. Տես 1 Թագավորաց 18.37 :

  52. Տես Դանիել 4.17,[nb}26 :

  53. 1 Սամուել 17.46 :

  54. Տես Սաղմոս 59.13; 67.2; 83.18; 109.27 :

  55. Տես Եսայիա 5.19; 9.9; 19.21; 37.20; 41.20,222–23; 41.26; 43.10; 45.3, 6; 49.23,26; 52.6; 60.16 :

  56. Տես Եզեկիէլ6.10, 14; 7.4,9, 27; 11.10,12; 12.15--16; 13.9,14,21, 23; 14.8; 15.7; 16.62; 17.21, 24; 20.20; 22.16; 24.27; 25.7; 35.4,12, 15 :

  57. Եսայիա 45.6 :

  58. Տես բաժին «Ինչ՞ու ենք մենք այս փոփոխությունները կատարում», «Նոր կրոն և ինստիտուտի կուրսեր. Հավելյալ տեղեկություն», si.lds.org/ հայտարարություն-նոր-կրոն-կուրսեր:

  59. Բոյդ Ք. Փաքեր «Սուրբ Գրություններ»; Ensign, Նոյ.1982, 53:

  60. 2 Նեփի 3.12 :

  61. Դեյվիդ Ա. Բեդնար

  62. Երեց Նիլ Ա․Մաքսվելը նկարագրում է այն հետևյալ կերպ. …Ձեր սուրբ գրությունները խմբավորեք այնպես, որ Հին Կտակարանի կոնկրետ թեման կապվի [սուրբ գրությունների մյուս գրքերի] հետ և կենդանի մարգարեների խոսքերի հետ: Եկեղեցու սուրբ գրությունները լրացնում են միմյանց… և օգնում են մեկը մյուսին … որ դուք …ուսուցման պահը կարողանաք դարձնել ավելի իմաստալից… և օգնեք ձեր ուսանողներին խուսափել մակերեսորեն աչք անցկացնել սուրբ գրությունները, …քաջալերել նրանց խմբավորել սուրբ գրությունները, ըստ թեմաների, ասես նրանք լինեն խաղողի ողկույզ, որից դուք կքամեք ողջ հյութը և կստանաք ողջ իմաստը»: Երեց Նիլ Ա. Մաքսվել, The Old Testament: Relevancy Within Antiquity, Հին Կտակարանի ԵԿՀ Գիտաժողով, 1979թ. Օգոստոս 16:

    « [Այնուհետև] դուք… ուսուցման պահը կդարձնեք ավելի իմաստալից … »:

    « Օգնեք ձեր ուսանողներին խուսափել սուրբ գրությունները մակերեսորեն աչք անցկացնելու ձգտումից:Քաջալերեք նրանց խմբավորել սուրբ գրությունները ըստ թեմաների, ասես նրանք լինեն խաղողի ողկույզ, որից դուք կքամեք ողջ հյութը և կստանաք ողջ իմաստը:» (“The Old Testament:Relevancy within Antiquity”) [Church Educational System symposium on the Old Testament,Aug. 16,1979], 1–2,si.lds.org.:

  63. Տես Հին Կտակարանի Ուսանողական Ձեռնարկ: Ծննդոց-2 Սամուել, 111–15:

  64. Բրյուս Ռ.Մքքոնկի, Խոստացված Միսիան: Քրիստոսի Առաջին Գալուստը (1978), 453:

  65. 2 Նեփի 11.4; տես նաև Օսեե 12.10; Ալմա 30.23--60 (հատկապես) տուներ40--41; Մովսես 6.59--63 :

  66. Տես Մովսես 6.63 : Երեց Բրյուս Ռ.Մքքոնկին ուսուցանել է. «Արարման բացահայտված բացատրությունները ուղղված են ավարտին հասցնելու երկու մեծ նպատակներ: Նրանց ընդհանուր նպատակն է մեզ հասցնել այն գիտակցությանը, թե ինչ է մեր մահկանացու փորձաշրջանի բնույթը, մի փորձաշրջան, որտեղ բոլոր մարդիկ փորձվում և քննության են ենթարկվում «որպեսզի տեսնեն, թե արդյո՞ք նրանք կկատարեն այն ամենը, ինչ նրանց տերը, նրանց Աստվածը պատվիրել է» (Աբր. 3.25): Նրանց յուրահատուկ նպատակն է մեզ հնարավորություն տալ հասկանալու Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, քավության զոհաբերությունը, ում հավերժական և անվերջ Քավությունը հենց այն հիմքն է, որից կախված է կրոնի բացահայտումը» ( Christ and the Creation,’ Ensign, June 1982, 13):

  67. Տես Ալմա 33.19; տես նաև թեմատիկ ուղեցույց, «Հիսուս Քրիստոս, Տեսակներ, Սպասումով»:

  68. «Ձեր հայրերը անապատում իսկապես մանանա կերան և մահացած են»:

    «Սա այն հացն է, որ թափվում է երկնքից, որպեսզի մարդ ուտի և չմահանա»:

    «Ես կենդանի հացն եմ» Հովհաննես 6.49--51; տես նաև Ելից 17.6; 1 Կորնթացիս10.4; թեմատիկ ուղեցույց, «Հիսուս Քրիստոս, Տեսակներ,Սպասումով»:

  69. Տես Ելից 12.5--14 :

  70. Գաղատացիս 3.24

  71. Բազմության հայր: Ծագումով անվանված Աբրամ, «Վեհանձն հայր» (Աստվածաշնչյան բառարան, «Աբրահամ»):

  72. Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրում է. «Այս պատմությունը … ցույց է տալիս Աստծու առաքինությունը, ով պաշտպանելով Իսահակին, փոխարինեց նրան, որպեսզի Իսահակը չմահանա: Մեր մեղքերի և մահկանացու լինելու պատճառով, մենք, ինչպես Իսահակը, դատապարտված ենք մահվան: Երբ բոլոր հույսերը անհետանում են, մեր Երկնային Հայրը տալիս է մեզ Աստծու պարգևած գառանը և մենք փրկվում ենք նրա զոհաբերությամբ» («Աստվածաշնչյան Պատմություններ և Անհատական Պաշտպանություն,» Ensign, Նոյ. 1992; 37):

  73. «Սալեմի Թագավոր» (7.1–2); «երկնային թագավոր» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14.36 [Աստվածաշնչյան հավելվածում]); «Արդարության թագավոր» (Եբրայեցիս 7.2); տես նաև Թեմատիկ Ուղեցույց, «Հիսուս Քրիստոս, Տեսակներ, Սպասումով»:

  74. Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14.33 (Աստվածաշնչյան հավելվածում); տես նաև Թեմատիկ Ուղեցույց, «Հիսուս Քրիստոս, Տեսակներ, Սպասումով»:

  75. Տես Ծննդոց 37.27–28 :

  76. Տես Մովսես 1.26; տես նաև Օրինաց Երկու18.15; 3 Նեփի20.23; Թանկագին Մարգարիտ. Ուսուցչի Ձեռնարկ (Եկեղեցու Կրթական Համակարգի Ձեռնարկ, 2000), 9–11:

  77. Հռովմեացիս 5.14

  78. Տես 2 Նեփի 2.23 :

  79. Տես Մովսես 4.18 :

  80. Տես 2 Նեփի 2.25 :

  81. Դանիել 6.3

  82. Դանիել 6.3–4, 6–7

  83. Դանիել 6.4; տես նաև տուն 5 :

  84. Դանիել 6.6 -7

  85. Ղուկաս 22.39; տես Դանիել 6.10 :

  86. Տես Դանիել 6.10 :

  87. Դանիել 6.14

  88. Դանիել 6.17

  89. Դանիել 6.19

  90. Տես Դանիել 6.22 :

  91. Դանիել 6.23

  92. Ալֆրեդ Էդերշեյմ, Աստվածաշնչյան Պատմություն. Հին կտակարան, մեկ հատ.խմբ.(1982), xiii; նաև մեջբերված Հին Կտակարանի Ուսանողական Ձեռնարկում. Ծննդոց--2 Սամուել,  22:

  93. Մարիոն Գ. Ռոմնի, «Հին Կտակարանի Հաղորդագրությունը» 1,si.lds.org

  94. Տես Սաղմոս 1.2–3

  95. Երեմիա 20.9; նաև տես, Ավետարանի Ուսուցում և Ուսումնասիրում Ձեռնարկ, 29–30. նախագահ Բոյդ Խ.Պակերը, բացատրեց:

    «Մեծ քանակությամբ ապացույցներ կան, - Եղբայր Վիլֆորդ Բ.Լին գրել է. - որ վկայեն այդ, հատկապես բարոյական վարքագծով մարդիկ չեն գործում իրենց գիտելիքին համապատասխան: Եվ նա նկատել է, որ շատ դժվար կլինի գտնել մարմնեղ մի անձնավորություն, ով չիմանա, որ եթե նա ցանկություն ունենա կշիռ կորցնել, ապա մասամբ պետք է պակասեցնի սննդի քանակը: Կարո՞ղ եք պատկերացնել մի բժշկի, ով ծխում է և չգիտի, որ ծխելը վնասակար է իր առողջությանը: Դուք ծանո՞թ եք եղել երբևէ ամուսնալուծված ծնողների հետ, երբ ծնողներից երկուսն էլ չեն’ իմացել, որ իրենց երեխան ողբերգություն կապրի: Նման դեպքերում մարդիկ գիտեն ճշմարիտ ճանապարհը, բայց չեն ընտրում այն»:

    «Ինչ վերաբերվում է առաքինի վարքագծին, ապա, բավարար չէ բանականությամբ գիտակցելը » զգացմունքները պետք է մասնակցեն» (Let Not Your Heart Be Troubled [1991], 14):

  96. Կրթության մասին Եկեղեցու մանրամասն ծրագրում, Նախագահ Ջ. Ռուբեն Քլարքը Ջռ. ուսուցանում է մեզ, որ մեր սովորելու և ուսուցման ընթացքում, կան «երկու կարևոր բաներ, որոնք չպետք է վերանայվեն, մոռացվեն, իմաստափոխվեն կամ անտեսվեն»: Առաջինը, իհարկե, Փրկիչն է և նրա Քավությունը: «Դրանից երկրորդը, որին բոլորս լիարժեք պետք է հավատանք, այն է, որ Հայրը և Որդին փաստացի և ճշմարտացիորեն իսկապես հայտնվեցին Մարգարե Ջոզեֆին անտառում իր տեսիլքում…» (1–2):

  97. Մեկնաբանությունների մեջ Վարդապետություններ և Ուխտերի և6.2,Վարդապետություններ և Ուխտերի Ուսանողական Ձեռնարկում տրվում է հետևյալ բացատրությունը. « Հնադարյան շատ սրեր ունեին կտրող մեկ սայր : Երբ որևէ մեկը որոշում էր պատրաստել երկսայր սուր, ապա զենքի արդյունավետությունը չափազանց մեծանում էր: Այն արդեն կարող էր կտրել բոլոր ուղղություններով, նշանակություն չուներ հարվածի ուղղությունը: Այսպիսով երկսայր սուրը Աստծո խոսքի հետ կենդանի համեմատություն է: Ինչպես սուր եզրով սուրը կարող է կտրել բավականաչափ խորը և կտրելով վերջույթները կործանել կյանքը, այնպես էլ Տիրոջ խոսքը բավականաչափ զորեղ է, ուժեղ, որ քայքայի հոգին (հոգևոր մահ) նրանց, ովքեր ուշք չեն դարձնում խոսքին ( տես Եբրայեցիս 4.12; հայտնություն 1.16; 2.12, 16.): Աստծո խոսքը նաև ուժ ունի խոցելու հոգին ինչպես սուրը և թափանցելու մարդու գաղտնի մասերը (տես 3 Նեփի 11.3; Վև Ու 85.6): Այն կարող է կտրել սխալի և կեղծիքի միջոցով երկեզր արդյունավետությամբ» ( [Եկեղեցու Կրթական Համակարգի Ձեռնարկ, 2001], 15):

  98. Տես Մորմոն 5.14

  99. Տես 1Նեփի 11.22

  100. Աբրահամ 1.19