Ամենամյա հեռարձակումներ
Խմբային քննարկում


Խմբային քննարկում

Ս&Ի 2021 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

19 հունվարի, 2021 թ․

Եղբայր Չադ Հ․ Վեբ. Շնորհակալություն ինձ միանալու համար: Սա եղբայր Ռորի Բիգելոուն է: Նա կառավարչի օգնականն է գործառնությունների գծով, որոնք վերաբերում են Եկեղեցու գրասենյակի շենքում տեղակայված մարդկային ռեսուրսներին, ֆինանսներին, շենքերին և սարքավորումներին: Սա Ադամ Սմիթն է՝ ուսուցման գծով մեր կառավարչի օգնականը, ով աշխատում է մեր բաժինների հետ, ինչպիսիք են՝ Ուսուցում և ուսումնական ծրագիր, Ուսանողների ծառայություններ և այլն:

Սկսելով՝ ես պարզապես ցանկանում եմ մեկ րոպե տրամադրել և ներկայացնել որոշակի համատեքստ և տեսլական այն մասին, թե ուր ենք մենք պատրաստվում գնալ: Հենց հիմա Սեմինարիաներում և ինստիտուտներում (Ս&Ի) մենք հիանալի աշխատանք ենք կատարում, որպեսզի բավարարենք մեր ներկայիս շատ ուսանողների կարիքները: Բայց իրականությունն այն է, որ սեմինարիա և ինստիտուտ հաճախողները սովորաբար նրանք են, ովքեր ակտիվորեն մասնակցում են և Եկեղեցու անդամներ են: Մյուսների վրա, ընդհանուր առմամբ, ազդեցությունը չի տարածվում, և ճշմարտությունն այն է, որ Ս&Ի ծրագրերում մարդկանց ընդգրկվածությունը նվազում է ամբողջ աշխարհում:

Մեր ամենամեծ հույսը այդ երևույթը փոխելն է: Հուսով ենք, որ Ս&Ի-ն կարող է ավելի կարևոր դեր ունենալ երիտասարդների և չափահաս երիտասարդների մի ամբողջ սերունդ «հավաքելու» հրատապ կարիքի մեջ: Դուք կհիշեք, որ նախագահ Նելսոնն ուսուցանեց, որ Իսրայելի հավաքումը աշխարհի ամենակարևոր աշխատանքն է: Իհարկե, դա ներառում է միսիոներական աշխատանք և տաճարային աշխատանք, սակայն Նախագահ Նելսոնն ասաց, որ այն ներառում է նաև հավատի և վկայության կերտումը նրանց սրտերում, ում մենք ծառայում ենք: Նա ասաց, որ ամեն անգամ, երբ մենք որևէ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին վարագույրի այս կամ այն կողմում Աստծո հետ ուխտեր կապել ու պահել, մենք օգնում եք հավաքել Իսրայելը:

Մենք անհանգստանում ենք, որ կորցնում ենք մեր երիտասարդների և չափահաս երիտասարդների մի մասին: Մոլորված և գտնված լինելու առումով սուրբ գրությունները դրանք ավելի հաճախ հիշատակում են որպես ցրված և հավաքված: Կան մարդիկ, ովքեր մաքառում են հավատի հետ: Բայց մենք գիտենք, թե որտեղ են են նրանք. նրանք կորած չեն մեզ համար: Բայց նրանք ցրված են աշխարհի ազդեցության պատճառով և, հնարավոր է, հեռացել են մեզանից՝ չցանկանալով միավորվել մեզ հետ: Մենք ունենք հրաշալի հնարավորություն և հրատապ անհրաժեշտություն՝ օգնելու «հավաքել» Իսրայելի այս մասը:

Դա կարող է արվել՝ ստեղծելով փորձառություններ, որոնք հանգեցնում են դարձի, համապատասխանության և պատկանելության, ինչպես նաև հնարավորինս մատչելի դարձնելով այդ փորձառությունները: Եվ մենք դա կանենք՝ հավատարիմ մնալով մեր արմատներին: Մենք չենք ցանկանում փոխվել միայն հանուն փոփոխության Մենք կշարունակենք ուսուցանել ավետարանը սուրբ Հոգու զորությամբ, ինչպես տրված է սուրբ գրություններում: Բայց այս փորձառությունները ստեղծելու համար մենք պետք է որոշ ճշգրտումներ կատարենք:

Մենք պետք է առաջ շարժվենք.

  • Խոսելուց և պատմելուց՝ մինչև ներգրավվելն ու հրավիրելը:

  • Ուսանողներին ասելուց, թե որտեղ լինեն, մինչև նրանց հանդիպելն այնտեղ, որտեղ նրանք գտնվում են:

  • Միայն իդեալը գովերգելուց մինչև պայքարը հարգելը:

  • Սոցիալական գործունեությունից դեպի իմաստալի սոցիալական շփում:

  • Դասավանդման և ավարտական կիզակետից մինչև հոգևոր աճի և դառնալու ուղղվածություն:

  • Գործող պասիվ սովորողներից մինչև ակտիվ մասնակիցներ, ովքեր Սուրբ Հոգու գործիքներ են:

Մենք հանդիպելու ենք ծրագրերի ղեկավարների, մեր սեմինարիայի տնօրենների, ինստիտուտների տնօրենների և համակարգողների հետ, որպեսզի օգնենք ավելի հստակ սահմանել ուսուցման և ուսումնասիրության փորձառություններն ու սպասելիքները, ապահովենք ուսուցում և վերահսկում և տրամադրենք չափանիշներ, որոնք կօգնեն մեզ իմանալ՝ արդյո՞ք մենք հաջողության ենք հասնում:

Դասընթացը և նյութերը, որոնք դուք կստանաք, ինչպես նաև կատարվելիք փոփոխությունները կարվեն Իսրայելը հավաքելու նպատակով՝ ստեղծելով փորձառություններ, որոնք բավարարում են բոլոր երիտասարդների և չափահաս երիտասարդների կարիքները, ինչպես նաև դարձնելով նրանց ավելի մատչելի: Առնվազն առաջիկա երեք տարիներին կենտրոնանալու ենք այս նպատակի վրա: Այդ ժամանակ մենք կգնահատենք մեր առաջընթացը և հետագա ճշգրտումներ կկատարենք:

Ձեզանից յուրաքանչյուրին ուղղված իմ հրավերն է՝ միավորվել Նախագահ Նելսոնի հետ երկրի վրա կատարվող մեծագույն աշխատանքում. օգտագործելով Իսրայելը հավաքելու հրատապ կարիքը և հնարավորությունը, հավաքել նրանց, ովքեր թույլ կտան, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Հրաշալի բաներ տեղի կունենան, նույնիսկ՝ հրաշքներ: Ի՜նչ օրհնություն է լինել դրա մի մասը:

Այսպիսով, նախքան ձեզ կհարցնեմ սեմինարիաների և ինստիտուտների որոշ փոփոխությունների մասին, կարո՞ղ եմ պարզապես հարցնել ձեզ. «Ի՞նչը երբեք չի փոխվի»:

Եղբայր Ռորի Բիգելոու. Մի բան, որը կարծում եմ, կմնա նույնը, դա մեր ընդհանուր նպատակն է: Մենք գոյություն ունենք, որպեսզի օգնենք երիտասարդներին և չափահաս երիտասարդներին հասկանալ ու ապավինել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին ու քավությանը: Մենք ցանկանում ենք օգնել նրանց որակավորվել և պատրաստվել իրենց սպասվող օրհնություններին: Եվ դա երբեք չի փոխվի: Մեր ընդհանուր ուշադրությունը կենտրոնանալու է նրանց վրա, և մենք սիրելու ենք նրանց: Նրանք կարևոր են մեզ համար: Եվ մենք ցանկանում ենք օգնել նրանցից յուրաքանչյուրին ճիշտ փորձառություն ունենալ սեմինարիաներում և ինստիտուտներում:

Եղբայր Ադամ Սմիթ. Ես միայն կավելացնեմ, որ մենք միշտ կենտրոնացած կլինենք ուսանողների կարիքների վրա, որոնց մասին դուք վկայակոչեցիք. մենք պետք է իսկապես տեղյակ լինենք, թե ինչ պետք է սովորեն մեր ուսանողները դասարանում, և որ սուրբ գրությունները կարևոր են այդ ամենը նրանց փոխանցելու համար, իսկ Փրկիչի դերը կենտրոնական է այդ ամբողջ փորձառության մեջ:

Կարծում եմ նաև, որ ևս երկու բան երբեք չեն փոխվի. մենք միշտ հավատարիմ կմնանք մարգարեական առաջնահերթություններին և այն ուղղությանը, որը ստանում ենք մարգարեներից և առաքյալներից: Եվ միշտ կձգտեենք ունենալ Սուրբ Հոգին մեզ հետ մեր անձնական կյանքում, երբ պատրաստվում ենք, և հատկապես, երբ դասարանում ենք ուսանողների հետ:

Եղբայր Վեբ. Շնորհակալություն ձեր խոսքերի համար: Կարծում եմ, որ դա իրոք կարևոր է: Ամենակարևոր բաները երբեք չեն փոխվի: Սեմինարիաների ու ինստիտուտների էությունը երբեք չի փոխվի:

Խոսելով այն մասին, թե ինչն է փոխվում, նշենք, որ այս հեռարձակումը նույնպես տարբերվում է նախորդներից: Այսպիսով, տարվա այս ժամանակահատվածը մենք սկսեցինք Երեկո Բարձրագույն իշխանության հետ հոգևոր հավաքով, իսկ այժմ ներկայացնում ենք Համաշխարհային ուսուցման հեռարձակումը: Այսպիսով, ձեզանից որևէ մեկը կարո՞ղ է խոսել այն մասին, թե ինչու է այդ փոփոխությունը կատարվել:

Եղբայր Բիգելոու. Կան շատ պատճառներ, բայց կարծում եմ, որ կարևոր կլիներ իմանալ երկու հիմնական պատճառները: Առաջին պատճառը մեզ հայտնի է վաղուց՝ 1912 թ.-ից, երբ սկսեցինք Գրանիտե սեմինարիան, և մեր ուսումնական օրացույցը հիմնականում կենտրոնացրել էիք ԱՄՆ-ի ուսումնական օրացույցի շուրջ: 1991թ.-ին որոշ բաներ փոխվեցին մեզ համար: 1991 թ.-ին մենք իրականում ավելի շատ ուսանողներ ունեինք ԱՄՆ-ից դուրս գտնվող ինստիտուտում, քան՝ Միացյալ Նահանգներում:

Այսպիսով, երբ մենք շարունակում էինք աճել աշխարհով մեկ, մեզ համար պարզապես իմաստ չուներ շարունակել գործել օրացույցով, որը հիմնված էր Միացյալ Նահանգների ուսումնական օրացույցի վրա: Այսպիսով, դա է պատճառներից մեկը՝ անցում կատարել մի օրացույցի, որն ավելի շատ տարեկան օրացույց է, քան ուսումնական օրացույց հյուսիսային կիսագնդի համար:

Մյուսը, եթե պարզապես կարելի է ավելացնել, կարծում եմ, փոփոխություն է մեր փիլիսոփայության մեջ, և թե ինչպես ենք մենք մոտենում ուսուցմանը: Երկար ժամանակ մենք կարծես թե էստաֆետային վազք էինք կատարում: Կենտրոնական գրասենյակը պատրաստում էր ուսուցումն ու առաջնահերթությունները, իսկ հետո տարածաշրջանի տնօրենների համաժողովում մենք այդ էստաֆետը հանձնում էինք տարածաշրջանների տնօրեններին: Նրանք, իրենց հերթին, գնում և փոխանցում էին այն իրենց տարածաշրջաններին՝ տարածաշրջանի ուսուցման ժամանակ

Իսկ այժմ դրան ավելի շատ նայում ենք տարածաշրջանի տնօրենի տեսանկյունից՝ համաժողովը կամ ուսուցումը կլինի ավելի շուտ միասին խորհրդակցելու և համատեղ ուղղություն հաստատելու մասին: Եվ այժմ, մեր տարածաշրջանի տնօրենների համաժողովը ապրիլից տեղափոխելով հոկտեմբեր, մենք հնարավորություն ենք ունենում հանդիպել նրանց հետ հոկտեմբերին, ապա, ինչպես հիմա, պատրաստվել հունվար ամսվա ուսուցման հեռարձակմանը՝ ամբողջ աշխարհի համար:

Եղբայր Վեբ. Դա խոսում է մեկ այլ փոփոխության մասին: Մենք իրականում ունենք կիսով չափ ավելի շատ տարածաշրջանային տնօրեններ, քան ունեցել ենք նախկինում: Եվ այսպես, նրանք ավելի շատ են ընդգրկվել մեր խորհուրդներում, քան նախկինում: Դա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ոլորտի կարիքները ամբողջ աշխարհում ավելի լավ ներկայացվեն այդ խորհուրդներում, իսկ շփումն ավելի ազատ լինի և խորհրդի ոգով լինի: Այնպես որ, ես կարծում եմ, որ դա կարևոր գործոն է:

Լավ, ևս մեկ փոփոխություն, որի մասին շատ մարդիկ են հարցնում, և մենք, իրոք, գնահատում ենք այս փոփոխությանը հարմարվելու բոլորի պատրաստակամությունը, երբ առաջ ենք շարժվում այս նոր օրացույցով՝ հետևելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի տարեկան օրացույցին՝ ուսումնական ծրագրի օրացույցին հետևելու փոխարեն: Ադա՛մ, կկամենայի՞ք խոսել այդ փոփոխության մասին:

Եղբայր Սմիթ. Այո՛, սիրով։ 2019 թվականի մարտին էր, երբ որոշեցինք կատարել այդ նախնական քայլը՝ համապատասխանեցնել սեմինարիայի և ինստիտուտի ուսումնական ծրագիրը Եկ, հետևիր ինձ սուրբ գրության գրքի հետ: Մի մեջբերում Երեց Քլարկից, որը ես ցանկանում եմ բառ առ բառ կարդալ, քանի որ կարծում եմ, որ այն շատ ազդեցիկ է:

Երբ այդ մասին հայտարարվեց աշխարհին, Երեց Քլարկն ասաց. «Տիրոջ մարգարեն ոտքի կանգնեց գերագույն համաժողովում և ասաց. «Մեզ անհրաժեշտ է ավետարանի ուսուցմամբ աջակցվող տնակենտրոն եկեղեցի»:1 Եվ այդ խոսքերը փոխեց ամեն ինչ»:

Եվ այսպես, մենք որոշեցինք և 2019 թ.-ի աշնանը, ինչպես կհիշեք, սկսեցինք ուսումնասիրել Նոր Կտակարանը, իսկ 2020 թվականի հունվարին՝ Մորմոնի Գիրքը: 2019 թ.-ի աշնանը ազատ դասաժամի սեմինարիայի ծրագրերի ղեկավարները գալիս էին մեզ մոտ ու հարցնում՝ արդյոք իրենք կարող են ինչ-որ բան փորձարկել: Նրանք ցանկանում էին փորձել սեմինարիայի ուսումնական ծրագիրն ավելի սերտորեն համապատասխանեցնել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ընթերցանության ժամանակացույցին: Եվ մենք մտածեցինք, որ, հավանաբար, կարող ենք իսկապես հետաքրքիր բաներ սովորել, ուստի նրանց հրավիրեցինք անել դա։

Եվ մենք հետազոտողների մի խումբ հրավիրեցինք, որ գնան և խոսեն ուսանողների ու ծնողների, ինչպես նաև սեմինարիայի ուսուցիչների և կառավարիչների հետ, ապա համեմատեն նրանց արդյունքները և իրենց փորձը այն ծրագրերի հետ, որոնք արվում էին ավելի ավանդական իննամսյա ուսումնական ծրագրով՝ հավատարիմ մնալով սուրբ գրությունների գրքին, բայց դեռևս ուսուցանելով սեմինարիայի ուսումնական ծրագիրը մեր իննամսյա օրացույցով:

Այն, ինչ մենք իմացանք այդ ուսումնասիրությունից, իսկապես ոգեշնչող էր: Ու նաև մի փոքր անսպասելի: Մենք իմացանք, որ ուսանողներին իսկապես չէին անհանգստացնում կրկնությունները: Մենք նաև պարզեցինք, որ ուսանողները նույն կերպ են ըմբռնում սուրբ գրությունների գիրքը:

Մտահոգությունն այն էր, որ հետևելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի օրացույցին, ուսանողները որոշ բաներ բաց կթողնեին սեմինարիայի դասարանում՝ ամառային, գարնանային, աշնանային արձակուրդների պատճառով: Բայց հաստատվեց, որ ուսանողների կողմից սուրբ գրությունների գրքի ըմբռնումը նույնն է:

Բայց մի տարբերություն կար, ինչն իրոք գրավեց մեր ուշադրությունը: Զգալիորեն և, իրոք, վիճակագրորեն աճել էր դասի եկած այն ուսանողների թիվը, որոնք պատրաստ գալիս էին դասարան՝ սովորելու այդ օրվա դասը. նշանակալիորեն աճել էր դասի ժամանակ իմաստալի մեկնաբանություններ անող ուսանողների թիվը:

Եվ ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, որ նկատելիորեն մեծացավ ուսանողների թիվը, ովքեր իրենց սուրբ գրությունները կարդում էին տանը՝ սեմինարիայից դուրս: Այսպիսով, երբ մենք տեսանք այդ ուսումնասիրության արդյունքները և տեսանք համեմատությունը, մենք իսկապես հասկացանք, որ այս փոփոխությամբ մենք կօրհնեինք ուսանողներին և կօրհնեինք ընտանիքները: Դա նաև ընդգծեց մեկ այլ բան, որը երեց Քլարկը մեզ հաճախ էր սովորեցնում, երբ նա մեր հանձնակատարն էր:

Նա ուսուցանեց, որ մենք օգնենք ուսանողներին ձեռք բերել խորը գիտելիք և դարձի փորձ, մինչ նրանք մեզ հետ են: Եվ համապատասխանեցնելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկի հետ, կարծում եմ, դա օգնում է մի փոքր թեթևացնել նյութի ընդգրկման այս բեռը և այն, ինչ մենք պետք է ընդգրկենք: Այժմ մենք միշտ հավատարիմ կմնանք սուրբ գրություններին, նրանք միշտ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Եկ, հետևիր ինձ ձեռնարկը մեզ թույլ է տալիս սուրբ գրությունների մի գիրքը անցնել սկզբից մինչև վերջ: Բայց մենք գիտենք, որ չենք կարող ընդգրկել այդ ամենն այնպես, որ կարողանանք կենտրոնանալ սովորողների կարիքների վրա՝ կապելով նրանց Փրկիչի հետ, անելով դա սուրբ գրություններով և Սուրբ Հոգու միջոցով:

Բայց մենք չէինք ուզում անտեսել, որ այստեղ խնդիր կա. աշխարհի ցանկացած կետում, ցանկացած դպրոցական օրացույցում միշտ էլ դադար է լինում, երբ նրանք դպրոց չեն հաճախում, սովորաբար՝ երկու-երեք ամիս: Այսինքն՝ երկու-երեք ամիս սեմինարիայի ուսանողները չեն ուսումնասիրի սուրբ գրություններ: Եվ որպես սուրբ գրությունների ուսուցիչներ, դա մեզ մտահոգում է:

Այսպիսով, թեպետ Վարդապետության սերտումը միշտ էլ կարևոր է եղել ներկայացվելուց ի վեր, սակայն կարծում եմ, որ այն նույնիսկ ավելի շատ է պարզաբանում և մեծացնում դրա կարևորությունը: Եթե ուսուցիչները կենտրոնանան Վարդապետության սերտման դասի շաբաթական դասավանդման վրա, անկախ տարբեր երկրների դպրոցական օրացույցից, ուսանողները կսովորեն ամենակենսական և ամենակարևոր հիմունքները: Կարծում եմ, որ երբեմն, ուսուցիչները շատ լավն են և ցանկանում են ընդգրկել սուրբ գրությունների տվյալ բաժինը՝ Վարդապետության սերտումը թողնելով դասի վերջում, երբ լրացուցիչ ժամանակ մնա, իսկ մենք երբեք ժամանակ չենք ունենում: Այնքան շատ բան կա ուսուցանելու:

Իսկ երբեմն Վարդապետության սերտումը կարող է դիտարկվել երկրորդական մի բան այն ամենի համեմատ, ինչ անում են սեմինարիաները: Բայց իրականում, Վարդապետության սերտումը հիմնարար է այն ամենի համար, ինչը մենք անում ենք: Դա իրոք օգնում է մեզ հասնել մեր նպատակին և անել այն, ինչ մարգարեները մեզանից խնդրել են: Ուստի, կենտրոնանալով Վարդապետության սերտման վրա, մենք իսկապես կարող ենք լուծել այն բացը, որը չի ընդգրկվում դպրոցական օրացույցում, և մենք կարող ենք համապատասխանեցնել Եկ, հետևիր ինձ ձեռնարկն այնպես, որ օրհնի ուսանողներին ու ընտանիքներին:

Եղբայր Վեբ. Ես հիշում եմ, երբ մենք ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցինք երեց Ջոնսոնին և խոսեցինք այս հնարավորության մասին: Նա հենց սկզբից նախընտրեց աջակցել Եկ, հետևիր ինձ ձեռնարկին, քանի որ այն օրհնում է ընտանիքները և շաղկապված է նրանց տնային ուսումնասիրության հետ: Բայց նա, ինչպես և մենք, շատ մտահոգված էինք այն բացերի պատճառով, որոնք չէին ընդգրկվի որոշ թեմաներից՝ աշխարհի որոշ մասերում դպրոցական արձակուրդների պատճառով: Սեմինարիայում գուցե չուսուցանվի Փրկիչի կյանքի վերջին շաբաթը կամ, Առաջին Տեսիլքը, ինչպես նաև ավետարանի որոշ կարևոր իրադարձություններ և սկզբունքներ:

Ուստի, ինչպես դուք ասացիք, երբ մենք քննարկում էինք Վարդապետության սերտման դասերի վրա կենտրոնանալու և դրանք ներառելու հնարավորությունը, նույնիսկ, եթե դրանք արձակուրդներին բաց թողնեն․ նույնիսկ ստեղծվեցին ամփոփիչ դասեր, որոշ կապեր ստեղծվեցին դրանց միջև, և եթե նրանք վերադառնան արձակուրդից, միանգամից մի սկսեք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը ըստ օրացույցի, այլ սկսեք բաց թողածը կապող մի քանի դասերով, իսկ հետո ընտրեք Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ընթերցանության ժամանակացույցը, և այդ դեպքում մենք ոչ միայն կքաղենք այն օգուտները, որոնք դուք նկարագրել եք Եկ, հետևիր ինձ ձեռնարկի օրացույցներին համապատասխան մնալու արդյունքում, այլև կվանենք այն մտահոգությունները, որոնք մենք ունեցել ենք այն մասին, թե նրանք ինչ կարող էին բաց թողնել: Իսկ հետո մենք նաև պետք է վստահենք ընտանիքներին և անհատներին, ովքեր կուսումնասիրեն այդ բաժինները, երբ նրանք մեզ հետ չեն, որպեսզի փորձառություն ունենան և Սուրբ Հոգու միջոցով սովորեն այն ամենը, ինչ պետք է սովորեն: Ուստի, ամեն դեպքում, դա իսկապես հիանալի բացատրություն է: Շնորհակալություն:

Մեկ այլ փոփոխություն, որի մասին շատ մարդիկ են հարցնում, ընթերցանության պահանջների փոփոխությունն է՝ տեքստը կարդալու պահանջից մինչև սուրբ գրություններն ուսումնասիրելու ամենօրյա սովորությունը: Այսպիսով, ի՞նչ կասեք մեզ այդ որոշման մասին:

Եղբայր Սմիթ. Մենք բոլորս տեղյակ ենք սեմինարիայի ավարտականի և սեմինարիայի դիպլոմի պահանջներին, որ մենք ստուգում ենք հաճախելիությունը և նրանց հրավիրում ենք կարդալ դասընթացի տեքստը: Իսկ հետո մենք կատարում ենք ուսման գնահատում: Եվ մենք մի փոքր ճշգրտում ենք ընթերցանության պահանջը. սեմինարիայում գտնվելու ընթացքում չորս կանոնիկ գրքերն ավարտելուց հետո հրավիրել նրանց զարգացնել սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանության սովորություն:

Մենք շատ ժամանակ անցկացրինք տարբեր երկրների մեր տարածքային տնօրենների, և նույնիսկ մեծ թվով տարածաշրջանային տնօրենների հետ՝ քննարկելով այն, ինչը մենք իսկապես ցանկանում ենք, որ տեղի ունենա ուսանողների կյանքում, մտքում և սրտում` ինչպես սեմինարիայում, այնպես էլ ինստիտուտում ունեցած փորձառությունների շնորհիվ:

Եերբ մենք խոսում էինք սեմինարիայի փորձառության մասին, և այն մասին, ինչը հույսը ունենք, որ տեղի կունենա ուսանողի կյանքում, մենք խոսում էինք սեմինարիայում սուրբ գրությունների ընթերցանության պահանջին վերադառնալու մասին: Բայց մենք հասկացանք, որ այն, ինչը մենք իսկապես ուզում էինք շեշտել, և այն, ինչը ամենից շատ կարևոր էր, մեր կարողությունն էր՝ օգնելու ուսանողներին ստեղծել առօրյա սովորություն, որը կմնար նրանց հետ ողջ կյանքում:

Ես կրկին կատարեցի մեկ այլ մեջբերում: Սա մեր Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկից է, բայց կարծում եմ, որ սա այնքան լավ է ամփոփում դա: Այնտեղ ասվում է. «Կան մի քանի բաներ, որոնք ուսուցիչները կարող են անել, որոնք ավելի հզոր և երկարատև ազդեցություն կունենան իրենց ուսանողների կյանքում ի բարին, քան նրանց օգնելը, որ սիրեն սուրբ գրությունները և ամեն օր ուսումնասիրեն դրանք»։3 Ուստի, եթե մենք ցանկանում ենք, որ սեմինարիայի վկայագիրը խորհրդանշի իմաստալի, խորը և դարձի բերող փորձառություն չորս տարվա ընթացքում, ապա սուրբ գրությունների ուսումնասիրությունը պետք է դրա մի մասը լինի:

Եվ կան բազմաթիվ եղանակներ, որոնցով դուք կարող եք չափել ուսանողների ներգրավվածությունը սուրբ գրությունների մեջ, բայց մենք ուզում էինք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչն է առավել կարևոր, և օգնել ուսանողներին ստեղծել սուրբ գրությունների ուսումնասիրության ամենօրյա անձնական սովորություն: Եվ այսպես, մենք սա զուգակցել ենք ծառայող ղեկավարի իսկապես լավ նյութերով, որոնք, հուսով ենք, հասանելի կլինեն ուսուցիչներին և ծառայող ղեկավարներին: Քանի որ նրանք իսկապես լրացնում են պահանջը՝ օգնելով ուսանողներին հմտություններ ձեռք բերել, նպատակներ դնել և սովորել, թե ինչպես իսկապես կապվել իրենց Երկնային Հոր և Փրկիչի հետ՝ սուրբ գրությունների և Սուրբ Հոգու միջոցով: Բայց մենք իսկապես կարծում ենք, որ այս պահանջը տանում է նրան, ինչն ամենակարևորն է, և այն, ինչ մենք իսկապես ուզում ենք, որ վկայագիրը ներկայացնի:

Եղբայր Վեբ. Այսպիսով, մենք դեռ խրախուսում ենք դասընթացի տեքստի ընթերցումը: Փաստորեն, ամենօրյա ընթերցանության պահանջը կամ ակնկալիքը պետք է լինի դասընթացի ուսումնասիրության ընթացքում:

Այսպիսով, մենք հուսով ենք, որ սեմինարիայի բոլոր ուսանողները, այնուամենայնիվ, կկարդան դասընթացի նյութը: Հուսով ենք, որ նրանք դեռ նպատակներ կդնեն՝ կարևորելով դա, ինչպես նշեցիք: Բայց միավոր ստանալու համար կպահանջվի այդ կիսամյակի ընթացքում ապահովել 75 տոկոս հաճախելիություն: Մենք սահմանումը չենք տա նրա, թե ինչ է նշանակում ամենօրյա ընթերցանությունը: Բայց, եթե ամեն օր ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունները դասընթացի ընթացքում, որն արդեն իրենց ժամանակի 75 տոկոսն է, ապա դա խթան կհանդիսանա և կխրախուսի նրանց ամենօրյա ընթերցանությունը՝ որպես իրենց սեմինարիայի ժամանակի մաս:

Եղբայր Բիգելոու. Ես իսկապես ուրախ եմ, որ նշեցիք, որ նպատակը կարող է տարբեր լինել, և անհատների համար մեր ցանկալի արդյունքն այն է, որ նրանք կարդում են սուրբ գրություններն ամեն օր: Աշխարհի որոշ մասերում, որտեղ մենք ունենք սեմինարիա, չկան նույնիսկ տպագիր սուրբ գրություններ, որպեսզի ուսանողերը կարողանան կարդալ դրանք: Եվ սա մեզ թույլ է տալիս ստեղծել մի չափանիշ, որը համապատասխանում է ամբողջ աշխարհին: Այն թույլ է տալիս մեզ ասել. «Մենք ուզում ենք, որ դուք բարելավեք հարաբերությունները Երկնային Հոր հետ խոսքի միջոցով»: Եվ դա տեղի կունենա Աստծո խոսքն ուսումնասիրելու ամենօրյա սովորության միջոցով:

Եղբայր Վեբ. Ուստի, ամեն օր օգտվեք առիթից՝ լսելու Նրա ձայնը:

Եղբայր Բիգելոու. Ճիշտ է:

Եղբայր Վեբ. Եվ դա նաև վստահություն է առաջացնում ուսուցիչների հանդեպ, ճի՞շտ է: Անհատապես աշխատել ուսանողների հետ՝ հարմարեցնելով նրանց փորձառությունը իրենց կարիքներին և ունակություններին: Եվ մենք վստահում ենք ձեզ: Եվ դա է պատճառը, որ մենք այլևս չենք սահմանում, թե ինչ է «ամեն օր կարդալը»։

Եղբայր Բիգելոու. Ճիշտ է:

Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Այսպիսով, այդ փոփոխություններն, իհարկե, արդեն հայտարարվել և իրականացվել են, և մենք գնահատում ենք ձեր բոլոր ջանքերը՝ ուսանողներին օրհնելու գործում դրանք լավագույնս կիրառելու համար: Եղբայր Վեբ. Իսկ ի՞նչ է տեղի ունեցել մեր դասասենյակներում վերջին մի քանի ամիսների ընթացքում, այսքան խափանումներով և փոփոխություններով՝ կապված առցանց ուսուցման և այլ փոփոխությունների հետ, որոնք առաջացել են համավարակի պատճառով: Ռորի, ի՞նչ կասես, ի՞նչ ենք մենք սովորել համավարակից, և ի՞նչը կփոխվի դրա պատճառով:

Եղբայր Բիգելոու. Ես կարծում եմ, որ առաջին հերթին և ամենակարևորը, և դուք դա նշեցիք ձեր մեկնաբանություններում ավելի վաղ այսօր, այն է, որ մենք հասկացել ենք, որ մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր աշխատում և ծառայում են մեզ հետ: Եվ եթե դուք ավելացնեք Եկեղեցու համալսարանները, բոլոր միսիոներներին, կանչված ուսուցիչներին, լրիվ և կես դրույքով աշխատողներին, ապա ստացվում է աշխարհում 60 հազարից ավել մարդ: Եվ նրանք շատ-շատ լավն են: Բայց ես կարծում եմ, որ համավարակը մի տեսակ արթնացնող զանգ է մեզ համար, որ փոփոխություններ կատարենք մեր հմտությունների շրջանակի մեջ, որը գուցե չենք ունեցել:

Համարձակվում եմ կիսվել իմ անձնական փորձառությամբ. ես և կինս մոտ յոթ տարի առաջ կանչվեցինք ծառայելու որպես միսիայի ղեկավարներ Բրազիլիայի մի միսիայում: Երիտասարդ տարիքում ես ծառայել էի որպես իսպանախոս միսիոներ, այնպես որ դա մեզ համար նոր լեզու էր և կարծում էինք, որ մենք որոշ չափով տիրապետում էինք պորտուգալերենին։

Եվ ես հիշում եմ միսիա ժամանելու առաջին օրը, երբ միսիայի փոխվող նախագահը մեզ տուն տարավ: Շինությունների սպասարկման կառավարիչն այնտեղ էր, և երբ մենք մտանք խոհանոց, նա ասաց. «Լսեք, ձեզ հարկավոր կլինի ջուր»: Եվ նա ձեռքը դրեց այնտեղի ջրի սափորին ու ասաց. «Դուք պետք է այստեղ ջրի մի նոր շիշ ձեռք բերեք»: Եվ ես իսկույն խուճապի մատնվեցի, քանի որ հասկացա, որ ես չգիտեմ, թե պորտուգալերեն ինչպես ասել ջրի շիշ: Նկատի ունեմ, որ մենք ուրիշ բաներ էինք սովորել: Մենք ուսումնասիրել էինք լեզուն և կարծում էինք, որ հասկանում ենք: Եվ ես ասացի նրան. «Կարո՞ղ եք պատվիրել իմ փոխարեն: Կանե՞ք դա»: Նա ասաց. «Իհարկե»:

Նա չտեսավ, որ երբ զանգահարում էր, ես շրջվեցի, հանեցի 8x13 սմ չափսի մի քարտ և բառ առ բառ գրեցի, թե ինչպես պատվիրել ջուրը: Եվ ես մտածեցի, որ իմ ընտանիքը՝ մենք, երկու շաբաթից կմահանանք, քանի որ գուցե ես չկարողանայի ջուր պատվիրել:

Այդ փորձառությունը ակնհայտորեն ցույց տվեց, որ ես չգիտեի այն, ինչ կարծում էի, որ գիտեմ: Եվ ես կարծում եմ, որ համավարակը նույն ազդեցությունն ունեցավ մեզ վրա։ Կրոնական կրթության առցանց մատուցման գործում մեր փորձառությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Ոմանք արագ հարմարվել են, և նրանց հմտությունների շրջանակը պարզապես բնածին էր, նրանց բնորոշ էր, և նրանք կարողացել են դա անել: Մյուսները՝ ոչ այնքան:

Եվ այսպես, ես կարծում եմ՝ մի բան, որը մենք սովորել ենք, և որը մենք պետք է շարունակենք կատարելագործել, գուցե այս օգտագործվող արտահայտությունն է: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ կատարելագործելու մեր կարողությունները:

Դուք ինչ-որ բան նշեցիք ձեր բացման խոսքում: Ես անընդհատ վերադառնում եմ դրան, բայց կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է: Երեց Քլարկից, երբ նա ասաց. «Հնազանդության, հույսի կամ գթության ինչպիսի աստիճան էլ որ տիրապետենք, մասնագիտական ինչպիսի հմտություն և կարողություն էլ ձեռք բերած լինենք այս պահին՝ այդ բոլորը բավարար չի լինելու այն աշխատանքի համար, որը գտնվում է առջևում»:4

Եվ կարծում եմ, որ անձամբ ինձ համար համավարակի արդյունքներից մեկը կատարելագործվելու մեծ ցանկությունն է, համոզվելու համար, որ ես արդարացնում եմ սպասելիքները, Տիրոջ աճող սպասելիքները՝ այս բոլորովին այլ աշխարհում, որը մենք ունենք հենց հիմա: Այսպիսով, ինչպե՞ս է այն օգնելու մեր առցանց ծրագրերին։ Չգիտեմ: Ադամ, ի՞նչ է դա անելու մեր առցանց հրահանգների համար: Ենթադրում եմ, որ գուցե ավելի լավ է դու պատասխանես այս հարցին:

Եղբայր Սմիթ. Դե, ես արձագանքելու եմ ձեր խոսքերը: Կարծում եմ, որ մենք համավարակից սովորեցինք երկու իսկապես կարևոր բան, որոնք մենք կօգտագործենք՝ առաջ շարժվելով: Մեկը, ինչպես նշեցիք, մենք իսկապես աշխատում ենք լավագույն մարդկանց հետ: Մեր լրիվ դրույքով ուսուցիչներն ու մեր կամավորները շատ պատրաստակամ են, հրաշալի ու նվիրված: Նրանք իսկապես հայտնվեցին դժվարին իրավիճակում և հրաշալի դրսևորեցին իրենց:

Մենք նաև սովորեցինք կատարելագործվելու հնարավորություններ: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի լավ ենք սովորել, թե ինչ հարցեր պետք է տանք, որպեսզի ստանանք այն պատասխանները, որոնք մենք պետք է սովորենք:

Եկեղեցու գրասենյակի շենքում մենք կազմակերպել ենք թվային ուսուցման կառավարման բաժին: Հիմա, ինչ է դա նշանակում. դա փորձառություն ունեցող մարդկանց մի բաժին է, որը կօգնի մեզ առաջընթաց ունենալ սեմինարիայի և ինստիտուտի առցանց առաջարկների միջոցով: Մենք այն անվանել ենք «Թվային ուսուցման կառավարում» քանի որ առցանց բառը կարող է շատ տարբեր բաներ նշանակել: Եվ այն, ինչ մենք իսկապես նկատի ունենք, տարածության վրա ցանկացած տիպի հեռարձակումն է տեխնոլոգիաների կիրառությամբ՝ լինի դա հիբրիդային (համաժողովը տեղում և Zoom-ով), տեսահամաժողով, թե ասինխրոն (անհամաժամ), միշտ էլ տարբեր եղանակներ կան այն դիտարկելու համար:

Բայց ես կարծում եմ, որ մենք սովորեցինք, թե ինչ հարցեր պետք է տանք: Եվ մենք սկսում ենք տալ այդ հարցերը, որպեսզի կարողանանք ստեղծել միջոցներ, ենթակառուցվածքներ և ծրագրեր, որոնք կօգնեն աջակցել ընդլայնվող թվային առաջարկին՝ թե՛ սեմինարիայի, թե՛ ինստիտուտի դասարաններում:

Իհարկե, երբ COVID համավարակը վերանա, որը, հուսով ենք շուտով կլինի, պահանջարկը չի լինի այնքան մեծ, բայց ավելի մեծ կլինի, քան նախկինում էր, քանի որ մենք իրականում ընդգրկել ենք որոշ ուսանողների, ում նախկինում չէինք կարողանում ընդգրկել: Մենք կարողացել ենք օրհնել կյանքեր ու ընտանիքներ, ինչը նախկինում չի հաջողվել, և քանի որ ինչ-որ կերպ ստիպված եղանք անցնել մատուցման այս եղանակին, այժմ մենք տեսնում ենք դրա օգուտները։ Մենք հիմա գիտենք այն հարցերը, որոնք պետք է տանք՝ կատարելագործվելու համար, և մենք իսկապես համաձայնեցված ջանքեր ենք գործադրում այդ պատասխանները սովորելու համար: Եվ այսպես, ես կարծում եմ, որ սպասվում են որոշ հետաքրքիր իրադարձություններ:

Եղբայր Վեբ. Գիտեք, որոշ մարդիկ հարցրել են. «Երբևէ կհասնե՞նք մի կետի, երբ իրականում կունենանք նվիրված աշխատուժ՝ առցանց դասավանդելու համար»: Եվ ես պարզապես կասեի, որ մենք դեռ քննարկում ենք այդ հարցերը: Շատ հնարավոր է, որ գա մի օր, երբ կլինեն սեմինարիայի լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներ, ովքեր կդասավանդեն բացառապես առցանց: Բայց ճիշտ է նաև, որ բոլորս պետք է ունենանք հիմնական գիտելիք այն մասին, թե ինչպես արդյունավետ ուսուցանել առցանց: Բոլորս էլ ինչ-որ պահի կարող ենք կանչվել դա անելու: Եվ իհարկե, եթե մենք կանչվենք, մենք հնարավորինս լավ կանենք դա։ Մենք տեսել ենք որոշ ուսուցիչների, որոնց մոտ դա շատ լավ է ստացվել։ Մենք տեսել ենք ուսուցիչների, ովքեր քառապատկել են ինստիտուտի ծրագրերում ներգրավված անձանց թիվը, քանի որ նրանք մատուցել են նման արդյունավետ առցանց ծառայություններ: Եվ այսպես, կազմակերպչական կառուցվածքից առավել կարևոր է, թե արդյո՞ք մենք կարող ենք սովորել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են առցանց կրթությունն արդյունավետ իրականացնելու համար և իսկապես օրհնելու մարդկանց ուսուցման այդ եղանակի միջոցով:

Եվ ավելին իմանալով դրա մասին, մենք ավելի շատ նյութերով կկիսվենք ուսուցման ժամանակ, որպեսզի մարդիկ կարողանան լավագույնս դրսևորել իրենց՝ արդյունավետ կրոնական կրթության առցանց փորձառության ժամանակ: Ուստի, կարծում եմ, որ դրանք հիանալի մեկնաբանություններ են: Շնորհակալություն:

Եղբայր Բիգելոու. Չեմ կարծում, որ առցանց ուսուցման այս հարմարեցումն ամբողջովին հրաժարումն է այն ամենից, ինչ մենք արել ենք անցյալում: Բայց մենք պետք է հարմարվենք: Գուցե նույնիսկ վարձենք ինստիտուտի ավելի շատ կես դրույքով ուսուցիչների և սեմինարիայի կես դրույքով ուսուցիչների: Առցանց եղանակը մարդկանց դասավանդելու հնարավորություն է տալիս՝ առանց լիարժեք ծանրաբեռնելու:

Եղբայր Վեբ. Բայց ոչ ոքի չեն պարտադրվի այդ փոփոխությունները։ Մենք պարզապես կկատարենք այդ հարմարեցումները, երբ շարժվենք առաջ և նոր հնարավորություններ բացվեն: Դրա պատճառներից մեկը ես պարզապես հակիրճ կնշեմ: Մենք ունենք կանանց թվի աճ՝ աշխատուժի առումով: Եվ մենք շատ երախտապարտ ենք նրանց ներդրման համար: Նրանցից ոմանք ընտանեկան հանգամանքներից կամ այլ պատճառներից ելնելով, գուցե, նախընտրում են կես դրույքով կամ առցանց դասավանդել:

Գիտեք, ճիշտ է նաև այն, որ աշխատող կանանց թվի մեծացմանը զուգահեռ, նրանց համար ղեկավարելու հնարավորություններն ավելացել են: Ես պարզապես կնշեմ, որ Եկեղեցու գրասենյակի շենքում մենք ունենք 10 բաժնի տնօրեններ, և նրանցից երեքն այժմ կանայք են: Նրանք չեն նշանակվել կամ վարձվել այդ պաշտոններում, քանի որ նրանք կանայք են. նրանք այդ պաշտոնների ամենաորակավորված թեկնածուներն են և անհավանական ներդրումներ են կատարում այն աշխատանքում, որը մենք ենք կատարում։

Բայց դա պարզապես մի օրինակ է և մեր կազմակերպության աճին զուգահեռ, նույնը տեղի է ունենում նաև տարածաշրջանի տնօրենների, ուսուցչակազմի կամ ծրագրերի ղեկավարների հետ: Նաև նշում եմ այդ մասին, քանի որ դա փոփոխություն է մեր աշխատուժի մեջ, և մենք պետք է այդ մասին տեղյակ լինենք: Եվ նրանք, ովքեր ծրագրերի ղեկավարներ են, պետք է ավելի լավ տեղյակ լինեն տարբեր հեռանկարներից, միասին խորհրդակցեն, օգտվեն մարդկանց փորձից և օգտագործեն նրանց հեռանկարները:

Ես պարզապես կարծում եմ, որ դա մի բան է, որը մենք պետք է գիտակցենք՝ առավել բազմազան աշխատուժից օգուտ քաղելու համար: Եվ ես գիտեմ, որ սա հատուկ է աշխատակիցներին, բայց դա նաև ճշմարիտ է մի աշխարհում, որտեղ շատ են ուսուցիչները՝ կին և տղամարդ, ամենատարբեր ծագմամբ, ովքեր կանչված ուսուցիչներ են, և այնքան շատ բան ունեն առաջարկելու, որ մենք պետք է լսենք ու հասկանանք նրանց հեռանկարը և նրանց փորձը, որպեսզի կարողանանք օրհնել մեր կազմակերպության ուսանողներին:

Եղբայր Բիգելոու. Գուցե շատերը տեղյակ չեն սրա մասին, բայց մենք սկսում ենք ստեղծել տեղական աշխատանքային խմբեր: Դա թույլ է տալիս ձեզ ունենալ ուսումնական ծրագրերի հեղինակներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև վերապատրաստման ծառայություններ մատուցող անհատներ և խմբեր, թերևս, աշխարհի տարբեր մասերից: Եվ դա թույլ է տալիս մեզ շատ ավելի լավ պատկերացում կազմել աշխարհում տեղի ունեցողի մասին, քան պարզապես շատ սահմանափակ պատկերացում ունենալ:

Եղբայր Վեբ․ Շնորհակալություն։ Ադամ, կարո՞ղ ենք վերադառնալ ձեզ: Շատ փոփոխություններ են տեղի ունենում «ինստիտուտի նորացում» նախաձեռնության հետ, շատերը հետաքրքրված են դրանով, և իրենց ներդրումն ունեն այդ նախաձեռնության մեջ: Ի՞նչ նորություն կասեք «ինստիտուտի նորացման» վերաբերյալ:

Եղբայր Սմիթ. Դե, մենք, անշուշտ, շատ ժամանակ և միջոցներ ենք տրամադրել, և ինստիտուտի շատ հրաշալի տնօրեններ ու ուսուցիչներ ուսումնասիրում են այնպիսի գործոններ, ինչպես օրինակ՝ արտաքին միջավայրի փոփոխությունը, նոր դասընթացի առաջարկները և, նույնիսկ, պարզապես դասընթացի վերնագրերի հարմարեցումները: Եվ սրանք բոլորը հիանալի են: Կարծում եմ, թերևս, ամենակարևորն այն է, որ մենք լսում ենք մեր ինստիտուտի ուսանողներին, հատկապես կենտրոնանում ենք այն ուսանողների վրա, ովքեր կարող են լինել մեզ հետ, բայց մեզ հետ չեն: Միգուցե նրանք մեկ անգամ եկել են և չեն վերադարձել, կամ գուցե նրանք դեռ ընդհանրապես չեն եկել ինստիտուտ: Ուստի, մենք իսկապես կենտրոնանում ենք նրանց լսելու վրա:

Կարծում եմ, որ ամենակարևոր նորարարությունը, որ կարող ենք անել, ուսուցման ձևի մի փոքր հարմարեցումն է: Ինչպես ասացիք, Ռորի, դա ամբողջական և ընդհանուր փոփոխություն չէ, դրանք պարզապես փոքր հարմարեցումներ են, փոքր փոփոխություններ այն բաներում, որոնք մենք հաճախ ենք կատարում: Եվ ես կարծում եմ, Եղբայր Վեբ, որ անցյալ հունիսի ձեր ելույթում, որտեղ դուք կարևորեցիք դարձի, կարևորության և պատկանելության դասասենյակների ստեղծումը, իսկապես այն ուղին է, որով մենք նորացնում ենք ինստիտուտը:

Փաստորեն, ես ցանկանում էի կիսվել մի պատմությունով, որն ինձ պատմել է Ինստիտուտի մի ուսուցչի Տարածաշրջանի տնօրենը: Նա պատրաստվում էր ուսուցանել իր առաջին Zoom դասը Հավերժական ընտանիքի հավաքումը դասընթացից: Եվ ահա, նախապատրաստվելիս նա հրավիրեց իր բոլոր ուսանողներին մի կարճ տեսանյութով ներկայացնել իրենց:

Եվ նրա ուսանողներից մի տղա որոշեց ինստիտուտի դասարանին ներկայանալ որպես համասեռամոլ, և պատմեց, որ որոշ խնդիրներ ունի ընտանիքի և ամուսնության վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշման հետ: Եվ այս ուսուցիչը գիտեր, որ պատրաստվում էր ներս մտնել և ուսուցանել ընտանիքի վարդապետությունն ու սկզբունքները: Այսպիսով, նա որոշեց իսկապես խորամտորեն, զգույշ և աղոթքով վերաբերվել դրան: Նա իսկապես անկեղծ մոտեցում ցուցաբերեց այս երիտասարդի հանդեպ և տեղեկացրեց, որ ցանկանում է, որ ինստիտուտի դասասենյակը դառնա մի վայր, որտեղ ինքը ոչ միայն կարող է հստակ ուսուցանել վարդապետությունը և ուսուցանել այն, թե ինչ են սովորեցրել մարգարեներն ու առաքյալները, այլև դառնա մի վայր, որտեղ ուսանողները կարող էին զգալ, որ իրենց չեն դատում և ապահով կզգան՝ կիսվելով իրենց մտահոգություններով, խնդիրներով ու հարցերով:

Երբ նա մոտեցավ այս երիտասարդին, վերջինս պատմեց իր ուսուցչին, որ ինքը նախատեսել էր պարզապես լուռ մնալ ամբողջ դասի ընթացքում, քանի որ սովորաբար այդպես էր վարվում: Երբ ինչ-որ մեկը եկեղեցու որևէ միջավայրում սկսում է ուսուցանել ընտանիքի մասին, նա պարզապես ուշադրություն չի դարձնում և լռում է: Բայց քանի որ այս ուսուցիչն այդպիսի մոտեցում ցուցաբերեց ուսանողին, ուսանողը որոշեց, որ ինքը կգա դասի և կընդգրկվի դասի մեջ: Եվ դասարանն իսկապես հրաշալի փորձառություն ունեցավ, քանի որ այս երիտասարդը շատ մեծ ներդրում ունեցավ, և նրա մտահոգություններն ու հարցերն օգնեցին իսկապես բովանդակալից քննարկում անցկացնել: [09:45:16] Քանի որ դա տեղի էր ունենում հավատքի միջավայրում, որտեղ ուսուցանվում էր ճշմարտությունը, և կարելի էր տալ ճշմարիտ, ազնիվ ու անկեղծ հարցեր:

Դասարանի այս փորձառությունից հետո ուսանողը ուսուցչին գրեց այս գրությունը, որով կիսվեցին ինձ հետ: Եվ ես կարծում եմ, որ դա բացահայտում է, թե մենք իսկապես ինչ ենք ուզում անել, որպեսզի նորացնենք ինստիտուտը: Նա ասաց ոչ։

Նա ասում էր. «Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել դասի համար: Ես մի փոքր նյարդայնանում էի դրանից և չէի ուզում ինչ-որ բան ասել, բայց վերջում ես համարյա բարձրաձայն գոռում էի՝ «շնորհակալություն»: Այդ դասը հրաշալի էր: Ես դա համեմատում եմ այն դասի հետ, որն ինձ տրվեց, երբ ավագ դպրոցի սեմինարիայի ուսուցչին հայտնեցի, որ համասեռամոլ եմ, և նա աջակցեց ինձ այն բանից հետո, երբ ես նրան պատմեցի, թե ինչ էր պատահել ինձ հետ մեկ այլ դասարանում: Նրա դասը և ձեր դասը լի էին սիրով և աջակցությամբ և, կարծես, ուղղակի փոխեցին իմ ամբողջ կյանքը: Ես զգում եմ ավետարանում մնալու ցանկության վերածնունդ և նոր հանձնառություն՝ փորձել հնարավորինս ապրել այս օրինակով: Այն կարող է կյանքեր փոխել: Շնորհակալություն: Եվ շնորհակալ եմ, որ պատասխանում եք իմ հարցերին և ցանկանում եք ինձ ճանաչել, և այդքան աջակցում եք ինձ: Ես գրի էի առնում իմ զգացմունքները ամեն ինչի վերաբերյալ, քանի որ զգում էի Հոգին… շատ էի զգում: Ես սուրբ գրություններիս օրագրում գրեցի, որ շատ շնորհակալ եմ և այնքան ուրախ: Ես հիմա արտասվում եմ, քանի որ այնքան երջանիկ եմ: Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր եղբայր և Աստծո որդի»:

Մենք տեսնում ենք, որ այս ուսուցիչը իմաստալի կապ է հաստատել մի ուսանողի հետ այնպիսի ձևով, որը վերջինիս հույս ու քաջություն է հաղորդել՝ գալու Փրկիչի մոտ և շարունակելու իր ուխտի ուղին: Եվ դա նրա շնորհիվ էր, որ այս ուսուցչի դասարանն այժմ դարձել է դարձի, կարևորության և պատկանելության մի վայր:

Եղբայր Վեբ․ Ինձ դուր եկավ, թե դուք ինչպես պատասխանեցիք այդ հարցին։ Մենք աշխատելու ենք միջավայրի փոփոխությունների, դասընթացների ուրվագծերի և բոլոր տեսակի բաների վրա: Եվ դրան զուգահեռ դուք գտնում եք ինստիտուտը նորացնելու նոր գործնական ուղիներ, որպեսզի հրավիրեք ավելի շատ ուսանողներ, ովքեր ներկայումս չեն մասնակցում: Եվ հետո, երբ նրանք գան, որպեսզի ունենան նման փորձառություն, դա կպահի նրանց և կմիացնի նրանց Երկնային Հորը․ սա է հենց այս նախաձեռնության նպատակը, այնպես որ շնորհակալություն:

Թույլ տվեք միայն վերջին հարցը տալ և երկուսդ էլ պատասխանեք դրան: Մենք խոսեցինք շատ բաների շուրջ, որոնց մասին մարդիկ արդեն տեղյակ են, բայց մի բան, որից նրանք կարող են անտեղյակ լինել, այն մի քանի փոփոխություններն են, որոնք վերաբերում են Ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկին, և ուսուցման հետ կապված այլ բաներ, որոնք զուգորդվում են մեր նոր ձեռնարկների հետ: Այսպիսով, ի՞նչ կասեք մարդկանց այն նորություններիմասին, որոնք վերաբերում են մեր ուսուցմանը:

Եղբայր Սմիթ. Մենք իսկապես մեծացնում ենք կենտրոնանալու, պարզեցնելու և միավորելու ուղղությամբ տարվող մեր ջանքերը: Եվ մենք իսկապես ոգևորված ենք այն հնարավորությունից, որ մենք պետք է համագործակցենք Քահանայության և ընտանիքի բաժնի Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահության հետ, որպեսզի ունենանք մեկ ձեռնարկ Եկեղեցու ուսուցիչների համար: Ուսուցանել Փրկիչի ձևով և Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն գրքերը կմիավորվեն, կպարզեցվեն և կհստակեցվեն, որպեսզի մեզ համար իսկապես հստակ սահմանեն ուսուցումը, թե ինչպիսին պետք է լինի դասարանական փորձառությունը, և թե ինչ պետք է զգան սովորողները, երբ նրանք մեզ հետ լինեն: Հիմա դա ընդհանուր կլինի կանչված ուսուցիչների, ինչպես նաև սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների համար:

Այնպես որ, երբ ուսուցիչը կարդա որևէ հմտության սահմանումը, նրանք կիմանան, որ կա մի վայր, որտեղ նրանք կարող են գնալ, որտեղ կարելի է ձևավորել և բացատրել այդ հմտությունը, որտեղ նրանք կարող են ստանալ դրա վերաբերյալ ուսուցում, այն կիրառելու հրավեր, իսկ հետո իրականացնել այն: Այսպիսով, մենք իսկապես հուսով ենք, որ կօգնենք մեր ուսուցիչներին բացահայտել մի հմտություն, որը նրանք ցանկանում են կատարելագործել և ունենալ միջոցներ այն կատարելագործելու համար: Դրան զուգահեռ, մենք իսկապես ցանկանում ենք այդ ամենը չափելու եղանակներ գտնել, որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք անում ենք անհրաժեշտ քայլերը։ Արդյո՞ք մենք իրագործում ենք մեր նպատակը երիտասարդների կյանքում:

Մենք ուսումնասիրում ենք ուսուցչի կողմից իրեն չափելու և գնահատելու մի քանի արդյունավետ և իմաստալի ձևեր, որպեսզի բարելավենք այն հանգամանքը, թե ինչպես է ուսուցչին օգնում ղեկավարը, ով կարող է միջամտել և օգնել նրան աճել ու զարգանալ, ու նաև հարցնում ենք մեր ուսանողներին, թե ինչի մասին է նրանց փորձառությունը, և իրականում ինչ է տեղի ունենում նրանց կյանքում: Եվ հուսով ենք, որ այս ամենը կարվի խրախուսման, առաջընթացի և աճի ոգով, և դա պարզապես հնարավորություն է մեզ համար օգտագործելու առկա ցանկացած միջոց՝ ավելի լավ ուսուցիչներ դառնալու համար:

Մենք բոլորս գիտենք, որ ապրում ենք Փրկիչի Երկրորդ գալուստին նախորդող օրերում, և այն երիտասարդները, ովքեր մտնում են մեր դասասենյակները, լավագույններն են, որոնց այս աշխարհը երբևէ տեսել է: Եվ մենք պետք է լավը լինենք, քանի որ նրանք շատ լավն են: Ուստի, մենք պարզապես ցանկանում ենք ավելի լավը դառնալ:

Եղբայր Բիգելոու. Կարծում եմ, որ դա հետաքրքիր է, և այն, ինչ Ադամը ուրվագծեց, հետևյալ գաղափարն է՝ կարո՞ղ ենք որոշել, թե ինչ է տեղի ունենում: Կարո՞ղ ենք ուսուցանել այնպես, որ այն կարողանա արդարացնել այդ սպասումը: Այդ դեպքում այս չափումը շատ կարևոր է: Մենք նույնիսկ քննարկել ենք այդ չափումը փորձելու և ցուցադրելու եղանակները, իսկ այնուհետև որոշ նպատակներ ենք դրել՝ ելնելով դրանց գտնվելու վայրից և այն տեղից, որտեղ նրանք կցանկանային լինել:

Եղբայր Վեբ. Գիտեք, երբ մենք խոսում ենք կատարողականի կառավարման կամ ցանկացած այլ բանի մասին, և մենք այն դարձնում ենք մասնագիտական եզրույթ, մարդիկ մտածում են. «Դե, ես ավետարանն եմ ուսուցանում, իսկ այդ գնահատումն ինձ նյարդայնացնում է»: Դուք բոլորդ սիրում եք ձեր ուսանողներին և բոլորդ ցանկանում եք օրհնել նրանց: Ուստի, ունեցեք ձեր կողքին ինչ-որ մեկը, ով կօգնի ձեզ այդ առաջընթացի մեջ, ուսանողներին օրհնելու ցանկության մեջ և լինի դասարանում կատարվող իրադարձությունների արտացոլումը, օգնի ձեզ՝ առաջընթաց ունենալու և ուսանողներին օրհնելու ձեր ցանկության մեջ: Ոչ այն պատճառով, որ բոլորդ ուզում եք կատարյալ ուսուցիչներ լինել, այլ այն պատճառով, որ ուզում եք լավագույն փորձառությունը ստեղծել ձեր ուսանողների համար:

Ուստի ես կարծում եմ, որ սա իսկապես ոգևորիչ է, և դուք կզգաք դա, երբ տեսնեք, թե ինչ ենք ստանում՝ ձեռնարկի, Ուսուցման միջոցների գրադարանի և նույնիսկ նրա հետ, ինչը մենք անվանեցինք չափումներ, և այդ ամենն իսկապես դրական և օգտակար է, որը, կարծում եմ, դուք ոգևորությամբ կընդունեք: Առնվազն դա է հույսը, այդպես չէ՞:

Եղբայր Սմիթ. Այո:

Եղբայր Վեբ. Այսպիսով, հիմա կցանկացայի՞ք ասել՝ նախքան ես կամփոփեմ:

Եղբայր Բիգելոու. Այո, ես կարծում եմ, որ կարևոր է ևս մեկ հայեցակետ, և դա հետևյալն է: Մենք հաճախ կենտրոնանում ենք ուսուցման և կատարելագործող ուսուցման վրա և անտեսում ենք ղեկավարման կամ վարչական մասը, հանձինս` սեմինարիայի տնօրենի, համակարգողի, տարածաշրջանի տնօրենի, տարածքի տնօրենի կամ այլ պաշտոնների: Իսկ մենք հիմա փորձում ենք չանտեսել դա: Մենք դրել ենք նշանակետը, որի գաղափարը հետևյալն է՝ եկեք տրամադրենք դերերի (պատասխանատվությունների շրջանակ) փաստաթուղթ, որն օգնում է տնօրենին իմանալ, թե ինչ է սպասվում: Որպեսզի չափման մասին խոսելիս դա լինի ոչ միայն ուսուցման չափումը, այլև ձեր ղեկավարման չափումը: Այսպիսով, երբ ինձ մի քանի տարի առաջ խնդրեցին դառնալ տնօրեն, ես կողջունեի այն, ինչի մասին մենք խոսում ենք:

Եթե ես կարողանայի ասել իմ աշխատողներին՝ իմ ուսուցչակազմին և վարչական օգնականներին. «Օգնեք ինձ հասկանալ, թե ինչպես եմ աշխատում»՝ ըստ չափանիշի, «և օգնեք ինձ իմանալ, թե ինչ կարող եմ անել՝ կատարելագործվելու համար»: Ես ցանկանում եմ լինել հնարավոր լավագույն ղեկավարը, և դրան միայն կարող եմ հասնել, եթե հասկանամ, թե որտեղ եմ ես, որտեղ պետք է լինեմ, և ինչ կարող եմ անել այնտեղ հասնելու համար: Այսպիսով, այն ամենը, ինչի մասին մենք խոսել ենք, հենց այդ համատեքստում է՝ եկեք օգնենք ավելի շատ երիտասարդների, իսկ չափահաս երիտասարդները մեծ փորձ ունեն, և այս դեպքում դա վերաբերում է նաև իմ ղեկավարությանը:

Եղբայր Վեբ. Կարևոր է նշել, որ այս հարմարեցումների մի մասը տեղի է ունենալու բավականին արագ՝ առաջիկա ամիսներին, իսկ մյուսների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Շնորհակալություն: Դե, նախքան հեռարձակման այս հատվածն ավարտելը, ես ուղղակի կցանկանայի ևս մի բան ասել ընդհանուր փոփոխությունների մասին: Մենք կարող ենք ստեղծել բոլոր նոր ծրագրերն ու միջոցները աշխարհում, բայց դրանցից ոչ մեկն իսկապես նշանակություն չի ունենա, և դրանցից ոչ մեկը հաջողություն չի ունենա, քանի դեռ մենք միավորված չենք, և մեր կամքը չի համապատասխանում Երկնային Հոր կամքին: Դա կպահանջի լավագույն ջանքերը, որոնք մենք պետք է առաջարկենք: Դա կպահանջի, որ մենք թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը: Դա կպահանջի, որ մենք պատրաստակամորեն ընդունենք և ուրախ արձագանքենք փոփոխություններին: Կյանքեր փոխելու զորություն ունենալու համար մենք պետք է ուսուցանենք և վկայենք փոփոխված սրտերով:

Թող որ մենք միավորենք մեր սրտերը՝ լիարժեք ներգրավված լինելով Քրիստոսի գործում: Եվ թող լիովին ապավինենք Նրան: Երբ մենք այդպես վարվենք, մենք կկարողանանք հարմարվել ցանկացած փոփոխության: Սուրբ Հոգին կօգնի մեզ տեսնել և փոխել այն ամենը, ինչը մենք պետք է փոխենք մեր անձնական կյանքում և մեր ուսմունքի մեջ: Եվ մենք ինքներս կզգանք, որ մեր Աստվածը հրաշքների Աստված է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 6-8։

  2. Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012), 20։

  3. Քիմ Բ․ Քլարկ, «Օղակված կրակով», (Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների հեռարձակում, Օգոստոսի 4, 2015), ChurchofJesusChrist.org։

Տպել