2021
Միացեք
Սեպտեմբեր 2021


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, դիմերեսի շապիկի ներսի հատված։

Միացեք

Ալորա Դ․

19, Թենեսի (ԱՄՆ)

երիտասարդ աղջիկը երգում է

Հայրս ծառայել է ԱՄՆ-ի բանակում, ուստի փոքր ժամանակ մենք շատ ենք տեղափոխվել մի վայրից մյուսը։ Դժվար էր անընդհատ տեղափոխվել և ընկերներ ձեռք բերել, և ես կարծում էի, որ ամաչկոտությունն իմ ամբողջ անհատականությունն է, կարծես միայն մեկ գույնով նկար լինեի։

Նկարելն ինձ թույլ տվեց հասկանալ, որ ես իրականում շատ գունավոր անձնավորություն եմ։ Ես ավելի զուսպ եմ, քան մյուս մարդիկ, բայց իմ բնավորության մեջ կան շատ այլ շերտեր և մասեր, ինչպես լիարժեք գունանկարը։ Երբեմն մարդիկ զարմանում են, թե որքան գունեղ են իմ նկարները, իսկ ես պարզապես ասում եմ նրանց․ «Իմ նկարները կօգնեն ձեզ ճանաչել ինձ»։

Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ով եմ ես և նոր բաներ եմ բացահայտում իմ մեջ Ի դեպ, ես վերջերս երգել եմ 2020 թվականի նոյեմբերի Երիտասարդ կանանց Դեմ առ դեմ հոգևոր հավաքի ժամանակ։ Ես գիտեմ, որ երբ անում եմ հասարակ բաներ, ինչպես օրինակ՝ կարդում եմ իմ սուրբ գրությունները և աղոթում, դա օգնում է ինձ իմանալ, թե ով եմ ես և ով է Երկնային Հայրն ուզում, որ ես դառնամ։