«Հասեք ձեր ներուժի առավելագույնին», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 6-7։
Եկ, հետևիր ինձ
Հասեք ձեր ներուժի առավելագույնին
Հինգ ուղի՝ երջանիկ և ուրախ կյանք կառուցելու համար։
Երբ Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կառուցել Կիրթլենդի Տաճարը, Նա չթողեց նրան միայնակ իր մտորումներում, թե ինչպես անել դա։ Նա հայտնեց ծրագիր, որը հաջողության կառաջնորդեր։
«Տունը թող չկառուցվի աշխարհի ձևով»,- հայտարարեց Տերը: «Թող դա կառուցվի այն ձևով, որը ես ցույց կտամ» (Վարդապետություն և Ուխտեր 95.13-14։ Ապա Տերը տվեց հրահանգներ, թե ինչպես կառուցել տաճարը (տես Վարդապետություն և Ուխտեր 95․15-17)։
Բարեբախտաբար, Տերը մեզ ավելին է ցույց տվել, քան պարզապես տաճարներ կառուցելը։ Նա նաև մեզ տվել է հրահանգներ՝ օգնելու մեզ դառնալ լավագույն անձնավորությունը, որ մենք կարող ենք լինել։ Երբ մենք հետևենք դրանց, մենք կկառուցենք մեր կյանքը ոչ թե «աշխարհի ձևով», այլ Աստծո ծրագրած ուղով։
Ահա հինգ ուղինե՝ ունենալու երջանիկ և ուրախ կյանք՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա։
Կառուցեք հաստատուն հիմք
Ցանկացած ճարտարապետ կամ շինարար ձեզ կասի, որ ամուր հիմքը կարևոր է ցանկացած շենքի համար։ Հելամանն ուսուցանել է, որ մեր կյանքի ամենալավ հիմքը կարող ենք կառուցել «մեր Քավչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին» (Հելաման 5․12)։ Մենք կարող ենք դարձնել Քրիստոսին մեր հիմքը՝ գալով Նրա մոտ և հետևելով Նրա ուսմունքներին։ Որքանո՞վ է ձեզ հաջողվում Փրկչին ձեր կյանքի հիմքը դարձնել։
Ծառայել ուրիշներին
Համաձայն Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի, ով այդ ժամանակ Առաջին նախագահության երկրորդ խորհրդականն էր, մեր կյանքը կառուցելու մեկ այլ ուղի է, «երբ ոտքի ենք ելնում և ծառայում Տիրոջը և մեր շուրջը գտնվողներին»։1 Երբ դուք ծառայում եք ուրիշներին, դուք անում եք այն, ինչ Հիսուսն արեց և սովորում եք ավելի նմանվել Իրեն։ Եվ դուք ոչ միայն կօրհնեք այն մարդկանց կյանքը, որոնց ծառայում եք, այլ դուք նույնպես կօրհնվեք։
Ստեղծեք աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության կանոնավոր ընթացակարգ
Երջանիկ կյանք կառուցելու մեկ այլ միջոց է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ հարաբերություններ հաստատելը։ Դա անելու հիանալի եղանակներից են աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը։
Նախագահ Ուխդորֆն ասել է․ «Աստծո հետ մեր հարաբերությունները ամրացնելու համար մենք պետք է Նրա հետ առանձին որոշ իմաստալից ժամանակ անցկացնենք։ Լուռ կենտրոնանալով օրվա անձնական աղոթքի և սուրբ գրությունները ուսումնասիրելու վրա, … մենք մեր ժամանակի և ջանքերի իմաստուն ներդրում կունենանք մեր Երկնային Հորը ավելի մոտենալու գործում»։2
Աղոթքը հնարավորություն է շփվելու մեր Երկնային Հոր հետ։ Նա ճանաչում է մեզ, սիրում է մեզ և ցանկանում է լսել մեզ։ Երբ մենք անկեղծ աղոթում ենք, հայտնում մեր երախտագիտությունը և խնդրում մեզ անհրաժեշտ բաները, Նա լսում և միշտ պատասխանում է՝ իր իսկ եղանակով և ժամանակին։
Ինչ վերաբերում է սուրբ գրությունների ուսումնասիրությանը, չկա միակ ճիշտ ուղի այն անելու համար։ Կարևոր է, որ դուք անեք դա։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար»։3 Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը ժամանակ տրամադրելը անկասկած կօգնի ձեզ կառուցել հավատքով և ուժով լի կյանք։
Շրջապատեք ձեզ նրանցով, ովքեր խրախուսում են ձեզ բարիք գործել
Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք կապ պահպանենք և հարաբերություններ հաստատենք ուրիշների, հատկապես ընտանիքի և ընկերների հետ։ Մենք հաճախ դառնում ենք այնպիսին, ինչպիսին մեր շրջապատն է։ Անկախ նրանից, նրանք Եկեղեցու անդամ են, թե ոչ, դուք պետք է շրջապատվեք մարդկանցով, ովքեր օգնում են ձեզ ապրել ավետարանով, պահպանել Տիրոջ չափանիշները և դառնալ ավելի լավ մարդ։ Դուք կարող եք նաև օգնել ձեզ շրջապատողներին նույնն անել։ Ձեր ո՞ր ընկերն է օգնում ձեզ կառուցել ձեր հիմքը արդարության վրա։
Ուրախություն գտեք ձեր հիմքը կառուցելում
Ձեր կյանքը հոգևորապես ուժեղ և ուրախ դարձնելու շատ այլ եղանակներ կան, այդ թվում` եկեղեցի հաճախելը և հաղորդությունը ճաշակելը, ուխտեր կապելը և պահելը և կենդանի մարգարեների խորհուրդներին հետևելը։
Կարևոր է հիշել, որ այս ամենը պահանջում են աշխատանք և ժամանակ։ Միշտ էլ կարիք կա կառուցելու և սովորելու, սակայն դուք ստիպված չեք միայնակ անել այդ։ Տերը կօգնի ձեզ ամեն օր, երբ փորձեք հնարավորինս կառուցել այնպիսի կյանք, որով դուք և Նա կարող եք հպարտանալ, և որը ձեզ ուրախություն կպատճառի։