2021
Հագուստի հետ կապված մտահոգություններ
Սեպտեմբեր 2021


«Հագուստի հետ կապված մտահոգություններ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 8։

Ամուր հիմքեր

Հագուստի հետ կապված մտահոգություններ

Նկար
երիտասարդ աղջիկը փորձում է զգեստը

Նկարի հեղինակ՝ Ալիսա Գոնզալես

Երբ ես ավագ դպրոցում էի, ինձ ընտրեցին մասնակցելու նորաձևության ցուցադրության ամենամյա դպրոցական միջոցառմանը։ Ես գիտեի, որ համակարգողը կընտրեր անհամեստ զգեստներ, ուստի ես նրան ասացի, որ չէի մասնակցի, եթե ինձ համար ընտրվեր անհամեստ զգեստ։ Նա ասաց, որ ամեն բան լավ է լինելու։

Երբ ընկերներս և ես գնացինք փորձելու մեր զգեստները, ես շփոթված էի։ Անկախ համակարգողի ասածից, բոլոր զգեստները չէին համապատասխանում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի հագուստի և արտաքին տեսքի չափանիշներին։ Քանի որ թվում էր, թե լուծում չկա, ես փորձեցի անհամեստ զգեստներից մեկը։ Ուզում էի գեղեցիկ տեսք ունենալ, բայց երբ հագա այդ զգեստը, ինքս ինձ նման չէի զգում։ Ես խորհում էի․ «Ինչպե՞ս կզգայի Տիրոջ ներկայությամբ՝ այս տեսակի հագուստով»։

Մտածում էի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից։ Վերջապես, ես գտա իմ ավագ քրոջ ավարտական երեկոյի զգեստը, որը համապատասխանում էր Տիրոջ չափանիշներին։ Երբ ես ընկերներիս ասացի, որ հագնելու եմ իմ սեփական զգեստը, նրանց դեմքի արտահայտությունից կարող էի հասկանալ, որ նրանց կարծիքով անհամեստ զգեստով ավելի լավ տեսք կունենամ։ Բարեբախտաբար, համակարգողն ասաց, որ կարող եմ հագնել համեստ զգեստը։

Ես ինձ թեթևացած ու վստահ էի զգում։ Ինձ չէր անհանգստացնում իմ ընկերների կարծիքը։ Ես գտա շքեղ ու համեստ զգեստով մասնակցելու միջոցը։ Ես շնորհակալ էի, որ համարձակություն ունեցա պահպանելու բարձր չափանիշներ, մանավանդ, երբ դա հեշտ կամ ընդունելի չէր։

Ջեսիկա Ս․, Ինդոնեզիա

Տպել