2021
Կառուցենք Սիոնը միասնությամբ
Սեպտեմբեր 2021


«Կառուցենք Սիոնը միասնությամբ», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ․ 2021, 20։

Վերջին խոսքը

Կառուցենք Սիոնը միասնությամբ

Հիմնված է 2008 թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթի վրա։

Սիոնը ներկայացնում է և վայր, և մարդկանց։ Սիոնը անուն է, որը տրվել է Ջրհեղեղին նախորդող օրերին Ենովք հնադարյան քաղաքին: Տերը Ենովքի ժողովրդին կոչեց Սիոն, «որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7․18)։ Մի ուրիշ անգամ Նա ասել է․ «Սիոնը սա է,- սրտով մաքուրները» (Վարդապետություն և Ուխտեր 97.21):

Որպեսզի Սիոնը հիմնենք մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, մենք պետք է (1) դառնանք մեկ սրտով և մտքով, (2) դառնանք սուրբ մարդիկ և (3) հոգ տանենք աղքատների ու կարիքավորների մասին։ Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն այն ժամանակ, երբ այս ամենը կատարվի։

Մենք կդառնանք մեկ սիրտ և մեկ միտք, եթե ամեն մեկս Փրկչին դնենք մեր կյանքի կենտրոնում և հետևենք նրանց, ում Նա լիազորել է ղեկավարել մեզ, և միավորվենք սիրելով և միմյանց մասին հոգ տանելով։ Այս միասնությունը և միմյանց հանդեպ սերը, տարբեր եղանակներով հազարավոր անգամներ բազմապատկվելով, կարող է «ետ բերէ Սիօնին» (Եսայիա 52․8

քաղաքի փողոցները վերևից

Նկարի հեղինակ՝ Ալբերտ Փինիլա