«Հավատքի փորձություն», Երիտասարդներին զորացնելու համար, սեպտ, 2021, 18-19։ Եկ, հետևիր ինձ Հավատքի փորձություն Հեղինակ՝ Էրիկ Մըրդոք Նկարի հեղինակ՝ Դարեն Ռաուլինգս Վարդապետություն և Ուխտեր 102-105 1833 թ․, Ջեկսոն գավառ՝ Միսսուրի (ԱՄՆ)։ Ամբոխները ստիպում են սրբերին լքել իրենց տները։ Ջոզեֆ Սմիթը խորհում էր, թե ինչ անել։ Շուտով տրվեց մի հայտնություն։ Ջոզեֆին ասվեց, որ հավաքի տղամարդկանց, որ ճամփորդեն Միսսուրի և օգնեն Սրբերին վերադարձնել իրենց տները։ Մի խումբ կամավորների հետ Ջոզեֆը մեկնեց Միսսուրի։ Այս խումբն ապագայում հայտնի դարձավ որպես Սիոնի ճամբար։ Ժամանակ առ ժամանակ ճանապարհին դժվարությունների էին հանդիպում, սակայն շատերը վայելեցին այն։ Մեկ ամիս ճամփորդելուց հետո ճամբարը կանգ առավ գետի մոտ։ Նրանք իմացան, որ գետի մյուս ափին գտնվող մարդիկ պատրաստվում էին հարձակվել նրանց վրա։ Ի՞նչ ենք անելու։ Կանգնենք հանգիստ … … և տեսնենք Աստծո փրկությունը։ Շուտով փոթորիկ բարձրացավ։ Աստված է կանգնած այդ փոթորկի հետևում։ Ապա անձրևից գետն այնքան բարձրացավ, որ ճամբարի թշնամիները չկարողացան անցնել այն։ Մի քանի օր անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որ ժամանակն էր տուն վերադառնալու, չնայած նրանք չէին օգնել Միսսուրիի Սրբերին վերադարձնելու իրենց տները։ Տերն ընդունեց մեր ջանքերը։ Մենք այսքան հեռու բերվեցինք մեր հավատքի փորձության համար։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 105․19։) Ոմանք կարծում էին, որ ճամփորդությունը ձախողվեց։ Մենք իզուր անցանք այս ամբողջ ճանապարհը։ Ինչո՞ւ մենք պետք է տուն գնանք, քանի դեռ չենք օգնել այստեղի Սրբերին։ Շատերը արտոնություն համարեցին Մարգարեի հետ լինելը և նրանից սովորելը։ Սիոնի ճամբարն օգնեց նախապատրաստել Եկեղեցու ապագա ղեկավարներին։ Սիոնի ճամբարի հետ ճամփորդած ութ տղամարդ կանչվեցին Տասներկու Առաքյալների Քվորում։