Երբ Սոլթ Լեյքի Տաճարի կառուցումն ավարտվեց 1893թ., Վերջին Օրերի Սրբերը ցնծության մեջ էին: Տաճարի կառուցման համար նրանցից 40 տարի պահանջվեց: Քանի որ երեխաները գումար էին նվիրաբերել տաճարի կառուցման համար, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը որոշեց երեխաների մասնակցությամբ նվիրագործման հինգ հատուկ նիստեր անցկացնել:
Այսօր բազմաթիվ տաճարներ կան երկրի վրա, և երեխաները դեռևս մասնակցում են տաճարների տոնակատարություններին: Տես ինչպես են երեխաները մասնակցել այդ տոնակատարություններին այն ժամանակ և այժմ:
Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործմանը ներկա են եղել ավելի քան 12 000 երեխաներ: Այդ երեխաները Շուգար Հաուս Ծխից եկել էին գնացքով:
Այս տոմսը թույլ էր տալիս մինչև 16 տարեկան երեխաներին հաճախել Սոլթ Լեյք Տաճարի նվիրագործման հատուկ ծառայություններին: Առաքյալները և Առաջին Նախագահության անդամները խոսեցին երեխաների հետ տաճարի ներսում:
Երբեմն տաճարները վերանորոգվելուց հետո վերանվիրագործվում են: Էնքորիջ Ալյասկա Տաճարի վերանվիրագործման տոնակատարության ժամանակ Երեխաների Միության երեխաները երգելով լույսեր էին տանում:
Երբ կառուցվում էր Գիլբերթ Արիզոնա Տաճարը, Գիլբերթ Արիզոնա Հայլանդ Ցցի Երեխաների Միության երեխաները նպատակ դրեցին ամեն շաբաթ ծառայել իրենց ծխերից որևէ մեկին:
Սան Դիեգո Կալիֆոռնիա Տաճարի կառուցման ժամանակ Մեխիկոյից Երեխաների Միության անդամները տաճարի համար գունագեղ գորգ էին գործել: Բարձրագույն Իշխանավորներն այդ գորգի վրա էին կանգնել անկյունաքարի ծառայության ժամանակ:
Կանադայի Մանիթոբայի Երեխաների Միության երեխաները մեքենայով գնացին Ռեջինա Սասկաչեվան Տաճար , որպեսզի դիպչեին տաճարի պատերին և խոստանային, որ մի օր տաճար կմտնեն:
Կիև Ուկրաինա Տաճարի բաց դռների օրերին երեխաները ողջունում էին այցելուներին «Ոզում եմ տեսնել տաճարը» երգով:
Ակրա Գանա Տաճարի նվիրագործումից առաջ տեղի ունեցած մշակութային տոնակատարության ժամանակ Արևմտյան Աֆրիկայից ավելի քան 800 երեխաներ երգեցին «Աստծո զավակն եմ» օրհներգը:
Տաճարն ունի անկյունաքար, որը ցույց է տալիս նվիրագործման տարին: Նվիրագործմանը Բարձրագույն Իշխանավորները շաղախով կնքում են անկյունաքարը: 9-ամյա Իսահակն օգնեց դնել Կանզաս Սիթի Միսսուրի Տաճարի անկյունաքարի շաղախը:
Երեխաների Միության երեխաները երգում են Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի համար, երբ նա ժամանում է նվիրագործելու Աբա Նիգերիա Տաճարը: