Եկեղեցում ծառայող երիտասարդ միսիոներները ուրախություն են գտնում իրենց ծառայության մեջ
Երեց Էռնեստո Սարաբիան ամեն օր իր միսիայի ժամանակ կրում էր միսիոներական սև կրծքանշանը: Սակայն միսիոներական նրա հանձնարարությունը յուրահատուկ էր. Երեց Սարաբիան ծառայում էր որպես Եկեղեցում ծառայող երիտասարդ միսիոներ (ԵԾԵՄ) Մեքսիկա Հերմոսիլլո միսիայի գրասենյակում:
«Մենք հասկանում ենք, որ մեր երիտասարդ տղամարդկանցից և կանանցից ոմանց համար ճիշտ չի լինի դիմակայել լիաժամկետ միսիոներական ծառայության բարդություններին և խնդիրներին», - ասել է Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից; Բայց դա, նրա խոսքերով, չի նշանակում, որ նրանք չեն կարող մասնակցել միսիոներական ծառայության օրհնություններին (“One More,” Liahona, May 2005, 69):
Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Միսիան Աստծուն և մարդկությանը ծառայելու կամավոր աշխատանք է» («Խնդրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ», Լիահոնա, նոյ. 2012, 18), և կան այդ ծառայությունը մատուցելու շատ ճանապարհներ:
Նրանց համար, ովքեր հարգալից պատճառներով ազատված են լիաժամկետ միսիոներական ծառայությունից, կամ ովքեր ստիպված են ավելի շուտ վերադառնալ տուն, ԵԾԵՄ ծրագիրը իմաստալից միսիոներական ծառայության հնարավորություն է ընձեռում:
Ծառայելու պահանջները
ԵԾԵՄ-ը պետք է լինեն ֆիզիկապես, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ առումով ունակ կատարելու իրենց կոչման պարտականությունները, որոնց համար ընտրվում են:
ԵԾԵՄ-ի հանձնարարությունները տևում են 6-ից 24 ամիս և կարող են ներառել շաբաթական մի քանի օրից մինչև լրիվ դրույքով աշխատանք: Կան հնարավորություններ ծառայելու համայնքներում, ինչպես նաև տնից: Պոտենցիալ ԵԾԵՄ-ի հանձնարարությունները կարող են ընդգրկել ընտանեկան պատմության հետազոտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օգնականների աշխատանք միսիաների գրասենյակներում, եպիսկոպոսի պահեստներում և այլն:
Ընտանիքի և Քահանայության աջակցությունը
Ծնողները, քահանայության ղեկավարները և Եկեղեցու անդամները կարող են օգնել պոտենցիալ ԵԾԵՄ-ին պատրաստվել ծառայելուն:
Քույր Էլիզա Ջոյ Յանգի ընտանիքը ամուր աջակցություն է եղել իր համար, մեքենայով հասցնելով նրան Եկեղեցու գրասենյակներ և բերելով ետ՝ տուն, Սիդնեյում, Ավստրալիա:
Երեց Մայքլ Հիլամը, որն աշխատում է Հոնգ Կոնգի Բաշխման կենտրոնում, ասել է. «Վաղ առավոտյան սեմինարիայի իմ ուսուցիչները և Երիտասարդ Տղամարդկանց ղեկավարները օգնել են ինձ պատրաստվել»:
Զոհաբերությունը օրհնություններ է բերում
Քույր Յանգը զոհաբերել է կես-դրույքով աշխատանքից ազատ իր օրերը՝ Եկեղեցում միսիա ծառայելու համար: Նա ասել է. «Ես ինձ ավելի մոտ եմ զգում իմ Երկնային Հորը, իմանալով, որ օգնում եմ Նրան»:
Բացի հոգևոր օրհնություններից, Եկեղեցում միսիա ծառայելը երիտասարդ միսիոներներին արժեքավոր հասարակական և մասնագիտական հնարավորություններ է տալիս: «Իմ միսիան ցույց տվեց ինձ, որ ես կարող եմ աշխատել սովորական աշխատավայրում», - ասել է Քույր Յանգը: (Նախկինում նա աշխատել է միայն այնպիսի աշխատվայրում, որտեղ իրեն օգնել են:)
Թեև ոչ բոլոր երիտասարդ չափահասները, որոնք ծառայելու ցանկություն ունեն, կարող են ծառայել, մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի հնարավորություն ստեղծվի յուրաքանչյուրի համար: Երիտասարդ տղամարդիկ և կանայք, ովքեր ցանկանում են ծառայել այս ճանապարհով, կարող են զրուցել իրենց եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ, որը համապատասխան հնարավորություններ կգտնի նրանց համար:
Կարդացեք ավելին news.lds.org կայքում, որոնում կատարելով «եկեղեցում ծառայող երիտասարդ միսիոներներ» բառերով: