Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը կատարեց Քավությունը, որը ներառում էր Նրա տառապանքները Գեթսեմանում, Նրա Խաչելությունը Գողգոթայում և Նրա Հարությունը գերեզմանից:
Նախքան երկրի ստեղծումը Երկնային Խորհրդում Երկնային Հայրը ներկայացրեց Իր ծրագիրը մեզ՝ Իր զավակների համար: Մենք ուրախությունից բացականչեցինք, երբ Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին փրկության ծրագիրն իրականացնելու համար (տես Հոբ ԼԸ.7 և Աբրահամ 3.27): Ծնվելով Մարիամից Բեթլեհեմում, Հիսուսն ապրեց անմեղ կյանքով: Իր Քավության շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ և ստանալու հավերժական կյանք: Հիսուս Քրիստոսը կրկին կգա զորությամբ և փառքով բնակվելու երկրի վրա Հազարամյակի ժամանակ, և Նա կկանգնի որպես բոլոր մարդկանց Դատավոր վերջին օրը:
Հետևյալը պատկերներ են Աստվածաշնչի տեսաֆիլմերից, որոնք նկարագրում են Փրկչի կյանքի վերջին շաբաթը: Կարող եք կարդալ յուրաքանչյուր պատկերի համար տրված սուրբ գրության հատվածները: Իրադարձությունների լրիվ ժամանակագրության համար անդրադարձեք չորս Ավետարանների ներդաշնակությանը Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ Գրությունների Ուղեցույցում: Աստվածաշնչի տեսաֆիլմերը մատչելի են biblevideos.lds.org կայքում: