Մաքսն ու Միան փրկեցին օրը
Մաքսը պատրաստ էր սուպերհերոս խաղալուն: Նա հագավ իր կարմիր վերնաշապիկը, դրեց սուպերհերոսի գլխարկը և գնաց իր քույրիկի սենյակը:
«Միա, արի գնանք փրկելու օրը»,- ասում է Մաքսը:
Մաքսը և Միան, մտնելով հյուրասենյակ, տեսան շորերով լի զամբյուղը:
«Ինձ կօգնե՞ք»,- հարցրեց մայրիկը:
«Լավ, դրանից հետո կգնանք օրը փրկելու», -ասաց Մաքսը:
Մաքսն ու Միան օգնեցին մայրիկին բոլոր շորերը ծալել և դասավորել իրենց տեղերում:
Ապա Մաքսն աղբ տեսավ գետնի վրա: «Արի հավաքենք ամբողջ աղբը,- ասաց Մաքսը,- դրանից հետո կգնանք փրկելու օրը»:
Մաքսը և Միան տնով մեկ վազելով հավաքեցին ամբողջ աղբը:
Նրանք տեսան, որ մայրիկն ավլում է խոհանոցի հատակը: «Մենք կարող ենք օգնել քեզ»,- ասաց Մաքսը:
Միան պահեց գոգաթիակը, իսկ Մաքսն ավլեց հատակը:
«Այժմ, արի գնանք փրկելու օրը»,– ասաց Մաքսը:
Մայրիկը նայեց շուրջը և տեսավ, որ ամբողջ տունը մաքուր է: Ապա նա գրկեց Մաքսին և Միային, ասելով. «Կարծում եմ, դուք արդեն փրկել եք օրը»: