Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս ես բացատրեմ իմ ընկերոջը, թե ինչու է վատ մաքրաբարոյության օրենքը խախտելը»:
Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք և արժանի լինենք Իր Հոգուն, այսպիսով Նա տալիս է մեզ պատվիրաններ՝ օգնելու մեզ պահել մեր մտքերը, խոսքերը և գործողությունները պատշաճության սահմաններում: Մաքրաբարոյության օրենքն օգնում է պահել ծննդաստեղծ զորությունը ամուսնության սահմանների ներսում: Պատճառներից մեկը, որ Նա պատվիրում է ծննդաստեղծ զորությունն արտահայտվի ամուսնու և կնոջ միջև, այն է, որ «երեխաները կոչված են ծնվելու ամուսնության կապերի մեջ»:1
Դուք կարող եք տալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մի օրինակ ձեր ընկերոջը: Այն տալիս է մի քանի պատճառներ, թե ինչու պետք է պահել մաքրաբարոյության օրենքը: «Երբ դուք սեռապես մաքուր եք, դուք պատրաստվում եք կապել և պահել սրբազան ուխտեր տաճարում: Դուք պատրաստվում եք կառուցել ամուր ամուսնություն և աշխարհ բերել երեխաներ որպես հավերժական և սիրող ընտանիքի մաս: Դուք պաշտպանում եք ձեզ հոգևոր և հուզական վնասից, որոնք գալիս են ամուսնությունից դուրս սեռական ինտիմ հարաբերություններից: Դուք նաև պաշտպանում եք ձեզ վնասակար հիվանդություններից: Սեռապես մաքուր մնալն օգնում է ձեզ լինել վստահ, իսկապես երջանիկ և բարելավում է լավ ընտրություններ կատարելու ձեր ունակությունն այժմ և ապագայում»:2
Տաճարը
Մեր Երկնային Հայրը աստվածային նպատակ ունի մեզանից բոլորի համար և այդ նպատակը կարող է իրականանալ տաճարում: Մենք պետք է արժանի լինենք մտնելու տաճար, որպեսզի մեր ընտանիքները կարողանան կնքվել հավերժ: Մենք կապրենք մեր Երկնային Հոր հետ նորից և ամենակարևորը մենք կունենանք երբեք անսպառ ուրախություն, որն անարժանները չեն կարող ունենալ:
Ալոֆա Մ., 18 տարեկան, Սամոա
Ամուսնություն և ընտանիք
Մեզ խրախուսվում է սեռապես մաքուր լինել, որպեսզի կարողանանք արժանի լինել մտնելու տաճար և պահելու սրբազան ուխտերը: Եթե հետևենք մաքրաբարոյության օրենքին, մենք կկարողանանք կառուցել ուժեղ ամուսնություն և ընտանիք ապագայում: Սատանան միշտ պատրաստ է մեզ գայթակղելու, բայց աղոթքի, սուրբ գրությունների և լավ ընկերների միջոցով, մենք կարող ենք հաղթահարել այն:
Ռեսթի Մ.,16 տարեկան, Ֆիլիպիններ
Բացասական հետևանքներ
Կան շատ բացասական հետևանքներ մաքրաբարոյության օրենքը խախտելիս, բայց դրանցից ոչ բոլորի մասին եք դուք սովորում առողջապահության դասընթացում: Մաքրաբարոյության օրենքը խախտելը կարող է Հոգին դուրս մղել ձեր կյանքից, ցավ պատճառել նրանց, ովքեր ձեր կողքին են և ստիպել ձեզ վատ զգալ ձեր վերաբերյալ: Ես առաջարկում եմ դիտել Մորմոնական Ուղերձներ տեսաֆիլմը, որը կոչվում է «Մաքրաբարոյություն՝ որո՞նք են սահմանները» [youth.lds.org կայքում անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով]:
Մեթյու Թ., 17 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Սրբազան պարգև
Եթե ծննդաստեղծ պարգևին թեթևամտորեն են մոտենում, Աստծուց տրված այս թանկարժեք պարգևին կվերաբերվեն որպես սովորական մի բանի: Պարգև տալը չի զգացվում որպես պարգևատրող մի բան, եթե մարդը, որին դուք տալիս եք այն, չի մտածում, որ այն առանձնահատուկ է: Մարդ միշտ պետք է վերաբերվի ծննդաստեղծությանը սրբորեն, քանզի մենք բոլորս Աստծո տաճարներ ենք և պետք է մաքուր և անբիծ մնանք, ինչպես տաճարը:
Ջարոն Զ., 15 տարեկան, Այդահո, ԱՄՆ
Մաքրություն և հարգանք
Հետևելով մաքրաբարոյության օրենքին մենք մնում ենք մաքուր Աստծո աչքում, ք հարգում ենք ինքներս մեզ և օգնում ենք ուրիշներին ևս մեզ հարգել: Եթե մենք հնազանդվում ենք մաքրաբարոյության օրենքին, ցույց ենք տալիս, որ մենք Աստծո զավակներն ենք և պահում ենք բարձր չափանիշներ: Մենք կխուսափենք զղջումներից: Երբ մենք հնազանդվում ենք մեր Երկնային Հորը, հատկապես այս օրենքի վերաբերյալ, մեր կյանքն ավելի երջանիկ կլինի այստեղ երկրի վրա և գալիք աշխարհում:
Ալյանա Գ., 19 տարեկան, Ֆիլիպիններ
Կարևոր հարցեր
Պատասխանեք ձեր ընկերոջ հարցին ուղղելով որոշ հարցեր. «Իսկ ի՞նչ կպատահեր, եթե ձեր ապագա ամուսինը հետևեր ձեզ այժմ»: Բոլոր մարդիկ, ում մասին ես լսել եմ, որ խախտել են մաքրաբարոյության օրենքը, հետո զղջացել են: «Ի՞նչ կասեք, եթե ձեր ապագա երեխան հարցնի ձեզ, թե արդյոք խախտե՞լ եք մաքրաբարոյության օրենքը»: Ձեր ընկերը պետք է իմանա, թե որքան կարևոր է մաքրաբարոյության օրենքն այժմ, նախքան որդին կամ դուստրը կտան այդ հարցը: Դուք պետք է ձեզ մաքուր և անբիծ պահեք, երջանիկ, առողջ կյանքով ապրելու համար՝ առանց սրբազան օրենքը խախտելու հանցանքի:
Ռոբին Կ., 13 տարեկան, Յուտա, ԱՄՆ
Ամուսնության մեջ
Ես կբացատրեի իմ ընկերոջը, որ մաքրաբարոյության օրենքը խախտելը վատ գաղափար է, որովհետև ծննդաստեղծ զորությունը ստեղծվել է միայն օրինական ամուսնացած զույգերի համար: Երբ խախտում ենք մաքրաբարոյության օրենքը, մենք կորցնում ենք Սուրբ Հոգին մեր կյանքում:
Ավգուստինա Ա., 15 տարեկան, Գանա
Առաքինություն և մաքրաբարոյություն
Տերը հիանում է առաքինությամբ և մաքրաբարոյությամբ և ամեն ինչ պետք է տեղի ունենա իր ուրույն ժամանակին: Մաքրաբարոյության օրենքը պատվիրան է Տիրոջից: Աղոթքը և Հոգու ընկերակցությունը կատարյալ համակցություն են՝ իմանալու համար, որ մաքրաբարո լինելն օրհնություն է:
Սելեն Ռ., 18 տարեկան, Նիկարագուա
Հոգին մեզ հետ
Մեղքից մաքուր մնալով դուք շատ ավելի երջանիկ և օրհնված կլինեք: Մեր մարմինները նման են տաճարների և Երկնային Հայրը «չի կենում անսուրբ տաճարներում»: (Ալմա 7.21): Այսպիսով, երբ մենք մաքուր ենք մնում մեղքից, Հոգին կարող է բնակվել մեզ հետ:
Մարի Անն Փ.,14 տարեկան, Արկանզաս, ԱՄՆ