1915 թվականին վերջին օրերի մարգարեները խորհուրդ տվեցին մեզ շաբաթվա մի երեկոն առանձնացնել մեր ընտանիքների համար: Այն սկզբում կոչվում էր «տնային երեկո», որը նախատեսված էր ավետարանը սովորելու և միասին ուրախ ժամանակ անցկացնելու համար. դա պետք է նպաստեր մեր երկրային և հավերժական կապերն ամրապնդելուն:
Հարյուր տարի անց ընտանեկան երեկոն շարունակում է օգնել մեզ կառուցել հավերժական ընտանիքներ: Մարգարեները խոստանում են, որ դրա շնորհիվ հավատքն ու հոգևոր ուժը կաճեն մեր սրտերում, մեր տները կունենան ավելի մեծ պաշտպանություն, որտեղ կտիրի միասնություն և խաղաղություն:
Մենք բոլորս պատկանում ենք Երկրի վրա մի ընտանիքի, միևնույն ժամանակ մեր Երկնային Հոր ընտանիքի մասը կազմելով: Որտեղ էլ որ գտնվենք աշխարհում, ինչպիսին էլ որ լինի մեր իրավիճակն այս կյանքում, մենք կարող ենք տոնել ընտանեկան երեկոն և մասնակցել դրան: