Փոքր երեխաների համար
Փոլի դդումները
Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:
Փոլն օգնում էր հայրիկին տնկել այգի։ Նա կուզենար, որ իր եղբայր Էրիկը նույնպես այնտեղ լիներ և օգներ։ Բայց Էրիկը հեռու միսիայում էր։
«Ես երբեք Էրիկի նման մեծ չեմ լինի», - ասաց Փոլը։ «Ինչպե՞ս կարող եմ նրա նման միսիայի գնալ»։
«Մի անհանգստացիր», - ասաց հայրիկը: «Դու կմեծանաս»։
Հայրիկը Փոլին դդմի մի քանի սերմ տվեց։ Նա օգնեց Փոլին ցանել դրանք։
«Այս փոքրիկ սերմերը մեծ դդումնե՞ր կդառնան», - հարցրեց Փոլը:
«Եթե լավ հոգ տանես դրանց համար», - ասաց հայրիկը:
Փոլը ամեն օր դուրս էր գալիս և խնամում իր այգին։ Նա ջրում էր այն և շուտով փոքրիկ սերմերը սկսեցին աճել։ Տերևները մեծանում էին։ Փոլը խնամքով հանում էր մոլախոտերը։
Աշնանը նրա դդումները հասունացան։ Դրանք մեծ նարնջագույն դդումներ դարձան։
Փոլը հայրիկին տարավ ցույց տալու դրանք։ «Դու լավ հոգ ես տարել քո դդումների համար», - ասաց հայրիկը:
«Այո, և ես իմ համար նույնպես լավ հոգ կտանեմ, որպեսզի նույնպես մեծանամ»։ Փոլը ժպտաց։ «Իսկ երբ մեծանամ, ես նույնպես կարող եմ միսիայի գնալ, ինչպես Էրիկը»։