Մինչև նոր հանդիպում
Ապահովության ուղին
From “Finding Safety in Counsel,” Liahona, July 1997, 23–25.
Վկայությունների՝ լիազորված վկայությունների օրենքի շնորհիվ է, որ մենք կարող ենք իմանալ, որ տվյալ զգուշացումը Տիրոջից է:
Կարծես անսահման է մեզ՝ դեպի ապահովություն առաջնորդելու Փրկչի ցանկությունը: Եվ մեզ ուղին ցույց տալիս՝ Նա անփոփոխ է գործում: Նա մեկից ավելի միջոցներ է կիրառում, որպեսզի իր խոսքը հասցնի նրանց, ովքեր ցանկանում են ընդունել այն: Իսկ այդ միջոցներից է հանդիսանում Իր մարգարեների բերանով ուղերձ ուղարկելը, երբ մարդիկ արժանանում են իրենց մեջ Աստծո մարգարեներ ունենալուն: Այդ լիազորված ծառաները միշտ պարտավոր են մարդկանց զգուշացնել, նրանց ցույց տալով դեպի ապահովություն տանող ուղին:
Երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի հյուսիսում, 1838 թվականի աշնանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը կոչ արեց բոլոր Սրբերին, որ նրանք պաշտպանություն կգտնեն՝ հավաքվելով Ֆար Վեստում: Շատերը ապրում էին մեկուսի ագարակներում կամ սփռված բնակավայրերում: Նա հատկապես խորհուրդ տվեց Ջեյքոբ Հանին, ով Հանի Ջրաղաց կոչվող փոքր բնակավայրի հիմնադիրն էր: Այդ ժամանակների մասին արձանագրվել է հետևյալը. «Եղբայր Ջոզեֆը լուր էր ուղարկել Հանի միջոցով, ով ջրաղացի տերն էր, ցանկանալով տեղեկացնել այնտեղ ապրող եղբայրներին, որ հեռանային և գային Ֆար Վեսթ, սակայն Պր. Հանը տեղ չէր հասցրել այդ հաղորդագրությունը» (Philo Dibble, in “Early Scenes in Church History,” in Four Faith Promoting Classics [1968], 90): Ավելի ուշ, Մարգարե Ջոզեֆը գրեց իր պատմության մեջ. «Մինչ այսօր Աստված ինձ իմաստություն է տվել փրկելու մարդկանց, ովքեր խորհուրդ են ընդունել: Ոչ ոք երբևէ չի սպանվել, ով իմ խորհրդով է [շարժվել]» (History of the Church, 5:137): Այնուհետև Մարգարեն մի տխուր ճշմարտություն է արձանագրել, որ անմեղ կյանքեր կարող էին փրկվել Հանի ջրաղացում, եթե իր խորհուրդն ընդունեին և դրանով առաջնորդվեին:
Մեր օրերում մեզ նախազգուշացնող խորհուրդ է տրվում, թե որտեղ կարող ենք մեղքից և վշտից ապահովություն գտնել: Այդ զգուշացումներն ընկալելու բանալիներից մեկն այն է, որ դրանք կրկնվում են: Օրինակ, այս համաժողովներին մեկից ավելի անգամներ ենք լսել, որ մեր մարգարեն ասել է, որ մեջբերում կանի նախորդ մարգարեից, այդպիսով լինելով երկրորդ, իսկ երբեմն էլ նույնիսկ՝ երրորդ վկան: … Պողոս Առաքյալը գրել է, որ «երկու կամ երեք վկաների բերանից ամեն բան կհաստատուի» (Բ Կորնթացիս 13.1): Վկայությունների՝ լիազորված վկայությունների օրենքի շնորհիվ է, որ մենք կարող ենք իմանալ, որ տվյալ զգուշացումը Տիրոջից է: Երբ մարգարեների խոսքերը կարծես կրկնվում են, դա պետք է կենտրոնացնի մեր ուշադրությունը և մեր սիրտը լցնի երախտագիտությամբ, որ ապրում ենք այսպիսի օրհնյալ ժամանակներում: …
Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա ուղարկել է Իր Միածին Որդուն՝ լինելու մեր Փրկիչը: Նա գիտեր, որ մահկանացու կյանքում կլինենք լուրջ վտանգի ներքո՝ ենթարկվելով հրեշավոր հակառակորդի սոսկալի գայթակղություններին: Դա է պատճառներից մեկը, թե ինչու Փրկիչը շնորհեց քահանայության բանալիները, որպեսզի ովքեր ականջներ ունեն և հավատք՝ հնազանդվելու, կարողանան գնալ ապահով վայրեր: