Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:
«Ընտանեկան երեկոն տոնելը», էջ 26. Անկախ այն բանից որ դուք երբեք բաց չեք թողել շաբաթը կամ սա ձեր առաջին փորձն է, մտածեք հատուկ ընտանեկան երեկո անցկացնելու մասին ի պատիվ ընտանեկան երեկոյի։ Դուք կարող եք կարդալ այս հոդվածը՝ իմանալու, թե ինչպես են ընտանիքները ամբողջ աշ նց հետ ավետարանը սովորելիս։ Մտածեք քննարկել, թե ինչպես եք հասնելու ձեր ընտանեկան երեկոն անցկացնելու նպատակին։ Ինչպե՞ս կարող եք հարմարեցնել այն՝ հաշվի առնելով ձեր ընտանիքի կարիքները։ Որպես ընտանիք դուք կարող եք կրկին նպատակադրվել՝ այս 100-ամյա ավանդույթը դարձնելու առաջնահերթություն ձեր սեփական տան մեջ, անկախ ձեր իրավիճակից։
Նկարազարդումները՝ Մարկ Ռոբիսոնի
«Օգնություն գտնել,» էջ 72. Մտածեք՝ ընտանյոք հանդերձ հոդվածը կարդալու մասին, իսկ այնուհետև, քննարկելու հետևյալ հարցերը. (1) Ի՞նչ տիպի նկարների կամ տեղեկատվական միջոցների հետ կարող են առնչվել երեխաները։ (2) Դրանցից որո՞նք մեզ համար լավ չէին լինի նայելու կամ կենտրոնանալու համար։ (3) Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ այն իրավիճակում, որտեղ նա տեսնում կամ լսում է որևէ բան, ինչն իր իմացությամբ չպետք է լսեր կամ տեսներ։ Քննարկեք ռազմավարությունները՝ «Օ, ո՜չ։ Իսկ հիմա ի՞նչ» էջ 74-ում, եթե մտքերի վերաբերյալ օգնության կարիք եք զգում (այդ իրավիճակից հեռանալը, ծնողների հետ խոսելը, ծառայություն կատարելը և այլն)։