2016
Ի՞նչ են անում Առաքյալները:
April 2016


Պատասխաններ Առաքյալից

Ի՞նչ են անում Առաքյալները:

Հատված Երեց և Քույր Բեդնարների համաշխարհային դեմառդեմ հեռարձակումից:

what do Apostles do

Առաքյալները Տիրոջ ծառաներն են: Նրանք ճամփորդում են՝ այցելելով Եկեղեցու անդամներին ողջ աշխարհում:

Որպես Առաքյալ առաջին անգամ ճամփորդելիս հանդիպեցի մի մարդու, ով չէր կարողանում պահել Իմաստության Խոսքը: Ես նրան ասացի. «Տերն ուղարկել է ինձ այստեղ, որ ձեզ հայտնեմ մի պարզ ուղերձ. Դուք կարող եք դա անել: Ես խոստանում եմ՝ դուք կունենաք Նրա օգնությունը այդ մարտահրավերին դիմակայելիս»:

Արդյո՞ք Տերը կուղարկի Տասներկու Առաքյալներից մեկին աշխարհի մյուս ծայրը՝ ընդամենը մեկ մարդու օգնելու համար: Պատասխանն է՝ այո: Նա միշտ այդպես է վարվում: