2016
Աշտարակի պահապանները
April 2016


Աշտարակի պահապանները

Նկար
watchmen on the tower

Պահապաններ

Պահապանները պահակներ էին, որ կանգնում էին պատերի կամ աշտարակների վրա, որպեսզի կարողանային հսկել և զգուշացնել հեռվից մոտեցող վտանգի մասին։ Նրանք վարձվում էին պաշտպանելու քաղաքները, այգիները, դաշտերը և արոտավայրերը։

Աշտարակների տեսակները

Քաղաքի պատերի աշտարակները սովորաբար կառուցվում էին դարպասների վրա կամ անկյուններում (տես Բ Մնացորդաց 26․9)։ Դարպասների և անկյունների աշտարակները ապահովում էին բարձր դիրք, որտեղից տեսնում էին մոտեցող վտանգը և կանխում թշնամու հարձակումները (տես Բ Մնացորդաց 26․15

Բերդերի կամ միջնաբերդերի աշտարակները սովորաբար առանձին կառույցներ էին, կառուցված բարձր մակարդակի կամ այլ ռազմավարական վայրերում։ Դրանք երբեմն այնքան մեծ էին լինում, որ վերջնական ապաստան էին ծառայում մի ամբողջ քաղաքի բնակիչների համար, երբ նրանք հարձակման էին ենթարկվում (տես Դատավորաց 9․46–52

Այգիների, դաշտերի կամ արոտավայրերի աշտարակները փոքր շինություններ էին, որոնք կառուցվում էին օգնելու պաշտպանել բերքը և նախիրները գողերից ու գազաններից (տես Բ Մնացորդաց 26․10, Եսայիա 5․2, 27․3)։ Հաճախ առաջին հարկում գտնվում էր այն սենյակը, որտեղ պահվում էին գործիքները։

Աշտարակի պահապանները

մեծ տեսադաշտ ունեն։ Որպես Աստծո կողմից կանչված և լիազորված ծառաներ, մարգարեներն առանձնանում են աշխարհից, ավելի են մոտենում Նրան և նրանց թույլ է տրվում ամեն ինչ տեսնել երկնային տեսանկյունից։

Տեսնում են բաներ, որոնք ուրիշները տեսնել չեն կարող։ «Բայց տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են և նաև բաների մասին, որոնք պետք է գան, և նրանց միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, կամ, ավելի շուտ, գաղտնի բաներ պիտի հայտնի դարձվեն, և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն նրանց միջոցով, և նաև նրանց միջոցով պիտի իմացվեն բաներ, որոնք այլ կերպ չէին կարող իմացվել» (Մոսիա 8․17):

Զգոն են։ Մարգարեներն ունեն լուրջ պատասխանատվություն՝ զգուշացնելու մեզ եկող վտանգների մասին, և նրանք կշարունակեն անել դա՝ անկախ ժողովրդի կարծիքից կամ հասարակության միտումներից։

Զգուշացնում են բաների մասին, որոնք դեռևս հեռվում են։ «Մարգարեն դատապարտում է մեղքը և կանխավ ասում է հետևանքների մասին։ Նա արդարության քարոզիչ է: Երբեմն մարգարեները կարող են ոգեշնչվել կանխավ պատմելու ապագան՝ մարդկության օգտի համար» (Guide to the Scriptures, “Prophet,” lds.org/scriptures/gs

Առաջարկում են ապահովություն և պաշտպանություն Ականջ դնելով մարգարեի զգուշացումներին՝ մենք կարող ենք ապահովություն գտնել և խուսափել փորձանքներից, որոնք սպասվում են մեզ անհատապես կամ ընդհանուրին, եթե մենք չհնազանդվենք։

Տպել