2016
Ինձ դպրոցում ծաղրում են ՎՕՍ լինելու համար: Ես գիտեմ, որ պիտի պաշտպանեմ այն, ինչին հավատում եմ, բայց դա այնքան դժվար է: Ինչպե՞ս ես կարող եմ քաջ դառնալ։
April 2016


Հարցեր և պատասխաններ

«Ինձ դպրոցում ծաղրում են ՎՕՍ լինելու համար: Ես գիտեմ, որ պիտի պաշտպանեմ այն, ինչին հավատում եմ, բայց դա այնքան դժվար է: Ինչպե՞ս դառնամ բավականաչափ քաջ։

Դուք ճիշտ եք, որ քաջության կարիք ունեք այս իրավիճակին դիմակայելու համար: Ի վերջո, Հիսուս Քրիստոսը պատվիրել է. «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (ՎևՈւ 115.5): Բայց քաջություն ունենալը, որպեսզի թույլ տաք, որ ձեր լույսը շողա, կարող է կամ չի կարող նշանակել դուրս գալ նրանց դեմ, ովքեր ծաղրում են ձեզ:

Երկու դեպքերում էլ դուք կարող եք թույլ տալ, որ դիմադրությունը ոգեշնչի ձեզ՝ավելի լավը լինելու համար: Երբ դուք տքնաջան աշխատում եք՝ ամրացնելու ձեր վկայությունը, կարող եք զարգացնել մի տեսակ հանգիստ քաջություն, որը կօգնի ձեզ բարձրաձայնել կամ պարզապես շարունակել անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ երբ ուրիշները ծաղրում են:

Զայրացնում է, երբ ձեզ ծաղրում են, բայց հիշեք, որ դուք կարող եք աղոթել գթությամբ լցվելու համար, այնպես որ ուրիշներն էլ կարողանան ձեր միջոցով զգալ Քրիստոսի սերը (տես Մորոնի 7.48): Քանի որ յուրաքանչյուր իրավիճակ եզակի է, ուղղորդում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչպես պատասխանել Քրիստոսանման եղանակով:

Կախված իրավիճակից, ամենալավ եղանակը անձամբ խոսելն է նրանց հետ, ովքեր ծաղրել են ձեզ կամ նույնիսկ պարզապես անտեսելն է անբարյացկամ ծաղրանքը, մինչ շարունակում եք ապրել ձեր համոզմունքներով: Եթե մյուսները հետաքրքրված չեն լսելու այն, ինչ դուք պիտի ասեք, բարության, ներողամտության ու անկեղծության ձեր օրինակը կարող է դառնալ ամենալավ ուղերձը, որը դուք կարող եք ուղարկել:

Ցուցադրեք իսկական քաջություն

Նրանք, ովքեր ծաղրում են ձեզ, հնարավոր է, չդադարեն այդ անելուց, պարզապես քանի որ դուք բավականաչափ քաջություն ունեք խնդրելու նրանց դադարեցնել, բայց նրանք կդադարեցնեն, երբ դուք քաջություն գործադրեք՝ ապրելով այնպես, ինչպիսին կաք՝ որպես Վերջին Օրերի Սուրբ: Նախքան դու կիմանաք, մեր Երկնային Հոր հավանության շողը կփայլի ձեզ վրա, բացելով նրանց աչքերը վերականգնված ավետարանի դիմաց:

Բրայթ Ու. 17 տարեկան, Իմո նահանգ, (Նիգերիա)

Առաջնորդվիր աղոթքի միջոցով

Երկար ժամանակ իմ դպրոցում ես միակ անդամն էի: Իմ մոտ ընկերները, կարծես, հասկանում էին ինձ, բայց մյուս դպրոցական ընկերները ծաղրում էին ինձ: Մի օր ես աղոթեցի և զգացի, որ պիտի խոսեմ նրանցից մեկի հետ, ով քաջալերում էր մյուսներին ծաղրել ինձ: Ես բացատրեցի, որ զայրացած չէի նրա վրա, բայց խնդրեցի նրան հարգել ինձ այնպես, ինչպես ինքը կկամենար, որ իրեն հարգեն: Մեր խոսակցությունը լսելուց հետո իմ ուսուցիչներից մեկը միշտ պաշտպանում էր ինձ, երբ ինչ-որ բան էր պատահում: Եվ ես գիտեմ, որ Տեր Աստված ձեզ հետ կլինի, երբ դուք խոսեք այս մարդկանց հետ:

Շանելա Ս. 14 տարեկան, Պանգասինան, (Ֆիլիպիններ)

Ստեղծեք ձեր վկայությունը

Նախ ձեռք բերեք իսկական վկայություն այն ճշմարտությունների մասին, որոնցով դուք ցանկանում եք կիսվել ուրիշների հետ։ Հետո սեր ցուցաբերեք այն մարդկանց հանդեպ, ովքեր ծաղրում են ձեզ, և վեճի մի բռնվեք, որովհետև հակառակության ոգին երբեք Աստծուց չէ (տես 3 Նեփի 11.29): Եվ ամենակարևորը՝ ձգտեք Հոգին միշտ ձեզ հետ ունենալ: Հոգին կօգնի ձեզ ավելի շատ սեր ցուցաբերել ու լինել ավելի քաջ, և Նա ձեր խոսքերը զորեղ կդարձնի:

Ջուլիա Ֆ. 19 տարեկան, Հեսսե, (Գերմանիա)

Սիրեք ձեր թշնամիներին

Ես եղել եմ նմանատիպ իրավիճակում: Եթե դուք հավատ ունեք և խոնարհվում եք, դուք կօրհնվեք զորությամբ ու հավատով, որի կարիքը դուք ունեք, որ «սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողնեին, … և աղոթք արեք նրանց համար» (Մատթեոս 5.44): Ես քաջալերում եմ ձեզ սուրբ գրություններում պատասխան փնտրել այն հարցին, թե ինչպես ուժեղ լինել: Աղոթեք, երբ մենակ եք զգում ձեր հավատքում: Հռովմայեցիս 8.31 հատվածում ասվում է. «Ապա ի՞նչ ասենք այս բաների համար: Եթե Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Աստված ձեր կողքին է: Ամեն բան հնարավոր է։

Ռեյգան Տ., 15 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Ուժ գտեք սուրբ գրություններում

Աղոթելն ու ծոմ պահելը կարևոր են, քանի որ դրանք կօգնեն ձեզ դիմակայել կատակներին և մարտահրավերներին դպրոցում, ճիշտ ինչպես Հիսուս Քրիստոսը դեմ առ դեմ կանգնեց այդքան շատ ծաղր ու ծանակին այստեղ՝ երկրի վրա: Դրանք կօգնեն ձեզ զարգացնել ավելի շատ սեր ու համբերություն մարդկանց հանդեպ:

Վալտեր Ս. 15 տարեկան, Ջաեն (Պերու)

Մի վախեցեք

Ավելի հաճախ խոսեք ձեր կրոնի մասին կամ նպատակային բաներ արեք այն ի հայտ բերելու համար: Ես նույն իրավիճակում էի և իմ պայուսակի վրա գրեցի. «Ինձ դուր է գալիս ՎՕՍ լինելը»: Այդպես վարվելով ես դուռ բացեցի մի քանի միսիոներական հնարավորությունների համար և չէի վախենում նրանց տեղեկացնել, որ ես ՎՕՍ եմ: Ինչ էլ որ անեք, թույլ մի տվեք նրանց ձեզ հունից հանել: Աղոթեք նրանց և ձեր համար: Շուտով դուք կպարզեք, որ եթե դուք կենտրոնանաք ուրիշների հոգիները փրկելու վրա, դուք այդքան չեք վախենա պատմել նրանց մեր Հոր ավետարանի ճշմարտությունը:

Սավաննա Պ., 14 տարեկան, Տեխաս (ԱՄՆ)

Տպել