2016
Փնտրեք հոգևոր պարգևներ
April 2016


Մինչև նոր հանդիպում

Փնտրեք հոգևոր պարգևներ

The Latter-day Saints Millennial Star, Apr. 23, 1894, 258–61, կետադրությունը և մեծատառերը ստանդարտացված են։

Ձեզանից քանի՞սն են փնտրում այն պարգևները, որոնք Աստված խոստացել է շնորհել։

hanging lightbulbs

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ © iStock/Thinkstock

Քրիստոսի Եկեղեցու յուրաքանչյուր տղամարդ և կին կարող է ունենալ Աստծո Հոգու պարգևները, որոնք բաժանվում են նրանց՝ համաձայն իրենց հավատքի և ինչպես Աստված է կամենում։ …

Ձեզանից քանի՞սն են … փնտրում այն պարգևները, որոնք Աստված խոստացել է շնորհել։ Ձեզանից քանի՞սն են ընտանիքով կամ ձեր գաղտնի տեղերում Երկնային Հոր առաջ ծնկի գալիս պայքարում, որ այդ պարգևները շնորհվեն ձեզ։ Ձեզանից քանի՞սն են խնդրում Հորը Հիսուսի անունով, որ հայտնի դարձնի Իրեն ձեզ այս զորությունների և այս պարգևների միջոցով։ Թե՞ դուք անց եք կացնում ձեր օրերը, ինչպես դուռը, որը տարուբերվում է՝ հենվելով ծխնիներին, առանց որևէ զգացողություն ունենալու տվյալ հարցի շուրջ, առանց հավատք գործադրելու, բավարարվելով լոկ այն բանով, որ մկրտվել և Եկեղեցու անդամ եք դարձել և ահա այդտեղ էլ հանգիստ եք առնում, մտածելով, որ ձեր փրկությունն ապահովված է, քանի որ դուք արել եք դա։ …

… Ես գիտեմ, որ Աստված կամենում է բուժել հիվանդներին, որ Նա կամենում է շնորհել հոգիներ թափանցելու պարգևը, իմաստության պարգևը, գիտելիքների և մարգարեության պարգևը և այլ պարգևներ, որոնք անհրաժեշտ են։ Եթե մենք թերանում ենք ինչ-որ բանում, ապա մենք պարտավոր ենք աղոթել պարգևի համար, որը մեզ կատարյալ կդարձնի։ Ունե՞մ ես թերություններ։ Ես լի եմ դրանցով։ Ո՞րն է իմ պարտականությունը: Աղոթել Աստծուն, որ տա ինձ պարգևներ, որոնք կուղղեն այս թերությունները։ Եթե ես լցված եմ զայրույթով, ապա իմ պարտականությունն է աղոթել գթության համար, որը երկայնամիտ է և բարի։ Ես նախա՞նձ մարդ եմ։ Իմ պարտականությունն է աղոթել գթության համար, որը չի նախանձում։ Այդպես էլ ավետարանի բոլոր պարգևների համար։ Դրանք նախատեսված են այս նպատակի համար։ Ոչ մի մարդ չպիտի ասի․ «Ես չեմ կարող զսպել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում, քանի որ Աստված խոստացել է ուժ տալ այդ բաներն ուղղելու համար և տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն դրանք։ Եթե մարդը իմաստության պակաս ունի, նրա պարտականությունն է Աստծուց խնդրել իմաստություն։ Նույնը պետք է անել ցանկացած խնդրի դեպքում։ Դա է Աստծո նախագիծը կապված Իր Եկեղեցու հետ։ Նա ցանկանում է, որ Իր Սրբերը կատարելագործվեն ճշմարտության մեջ։ Այդ նպատակով է Նա տալիս այդ պարգևները և շնորհում է նրանց, ովքեր փնտրում են դրանք, որպեսզի դառնան կատարյալ մարդիկ երկրի վրա, անկախ իրենց բազում թուլություններից, քանի որ Աստված խոստացել է տալ պարգևներ, որոնք անհրաժեշտ են նրանց կատարելագործման համար։