2016
Նույնիսկ եթե դու ամաչկոտ ես
April 2016


Նույնիսկ եթե դու ամաչկոտ ես

Ապավինիր Տիրոջը և Նա կօրհնի ձեզ ավետարանով կիսվելու ձեր ջանքերում։

Նկար
shy missionary

Երբ Բրազիլիայում նոր էի որպես միսիայի նախագահ կանչվել, ես հարցազրույց էի անցկացնում երեցների հետ: Նրանցից մեկին խնդրեցի պատմել իր մասին:

«Ես շատ ամաչկոտ եմ»,- ասաց նա: Նա անհանգստանում էր, որ իր ամաչկոտությունը կխանգարի իրեն ծառայության ընթացքում:

Ես հարցրեցի. «Իսկ ի՞նչ ես կարծում, Տերը կարո՞ղ է օգնել քեզ լավ միսիոներ լինել»:

«Ես հավատում եմ, որ Տերը կարող է ամեն ինչ անել»:

«Ուրեմն թույլ տուր, որ Նա օգնի քեզ: Կարծում ես, կարո՞ղ ես դա անել»:

«Կարող եմ»,- ասաց նա:

Պիտի խոստովանեմ, որ երբ նա գնաց, ես մտածեցի. «Հուսով եմ, դա կօգնի»:

Շաբաթներ անց այդ միսիոներները կրկին եկան հարցազրույցի: Այս անգամ այդ ամաչկոտ երեցի զուգընկերն ասաց. «Նախագահ, ես չգիտեմ, թե դուք ինչ եք ասել նրան, բայց նա շատ է փոխվել: Նա անկաշկանդ է խոսում մարդկանց հետ»: Եվ ես անհամբեր սպասում էի նրա հետ հանդիպմանը:

Երբ նա ներս մտավ, աչքերը խոնարհեց:

«Ես լավ լուր ունեմ,- ասաց նա,- Ճիշտ է, դեռևս ամաչում եմ, բայց խնդրեցի Տիրոջը, որ օգներ ինձ: Դրանից հետո լեզուս բացվեց և սկսեցի խոսել: Եվ գիտե՞ք ինչ եղավ: Այժմ անընդհատ խոսում եմ: Նույնիսկ չեմ հիշում, թե ինչ եմ ասում: Անհավատալի է, բայց մարդիկ սիրով են լսում ինձ: Նրանք զգում են Հոգին: Նրանք ընդունում են ինձ և իմ ասածները»:

Ես ապշել էի տեսնելով, թե ինչպես էր այդ միսիոները կերպարանափոխվել, երբ հույսը դրել էր Տիրոջ վրա: Նա հրաշալի գործիք էր դարձել՝ երջանկություն բերելով բազմաթիվ մարդկանց:

Հաղթահարեք վախը

Ավետարանով կիսվելիս երբեմն լարվածություն ենք զգում: Բայց ինչպես այդ ամաչկոտ միսիոների դեպքում եղավ, Տերը կուղեկցի մեզ, եթե մենք վստահենք Իրեն: Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ՝ ինչ պիտի ասենք (տես 2 Նեփի 32.2–3), և երբ մարդիկ զգում են Հոգին, նրանք հաճախ դրական պատասխան են տալիս: Շատերին հետաքրքրում է, թե ինչին ենք մենք հավատում և ցանկանում են ավելին իմանալ:

Մեծ ուրախություն

Ես վկայություն ունեմ, որ Երկնային Հայրը կառաջնորդի մեզ ավետարանով կիսվելու մեր ջանքերում, և արդյունքում մենք մեծ ուրախություն կապրենք: Իրականում, այդ ուրախությունը կլինի մեզ հետ ոչ միայն այս, այլև գալիք աշխարհում: (Տես ՎևՈւ 18․16:) Դա լավ պատճառ է, որ դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց և անեք ինչ-որ բան, անգամ եթե դուք ամաչկոտ եք:

Տպել