2021
Աստված խոսում է մեզ հետ այսօր
Հունվար 2021


Ավետարանի հիմունքները

Աստված խոսում է մեզ հետ այսօր

Երկնային Հայրը ցանկանում է օգնել մեզ։ Արդյո՞ք մենք լսում ենք Նրան:

Նկար
photo of reenactment of First Vision

Երկու հարյուր տարի առաջ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթ անունով պատանուն: Այս Առաջին Տեսիլքը մեզ ուսուցանում է կարևոր ճշմարտություններ: Հիսուսը մեկ անգամ ևս առաջնորդում է Եկեղեցին երկրի վրա: Այսօր էլ գոյություն ունեն մարգարեներ, ինչպես հին ժամանակներում: Եվ Աստված յուրաքանչյուրիս անունով է ճանաչում ու լսում է մեր աղոթքները: Մենք օրհնված ենք, երբ փորձում ենք ամեն օր լսել Նրա ձայնը:

Ի՞նչ է հայտնությունը:

Երբ Աստված խոսում է Իր զավակների հետ, դա կոչվում է «հայտնություն»: Կան տարբեր տեսակի հայտնություններ։

Անձնական հայտնությունը այն է, երբ Աստված խոսում է մեզ հետ անհատապես Սուրբ Հոգու միջոցով: Նա կարող է սփոփել և առաջնորդել մեզ:

Մենք կարող ենք նաև ստանալ հայտնություն այն մասին, թե ինչպես օգնել նրանց ում կոչված ենք առաջնորդել: Օրինակ՝ ծնողները կարող են ստանալ հայտնություն իրենց ընտանիքների մասին, իսկ եպիսկոպոսը կարող է ստանալ հայտնություն իր ծխի մասին:

Միայն մարգարեն կարող է ստանալ հայտնություն ամբողջ Եկեղեցու համար, սակայն մեզանից յուրաքանչյուրը կարող է աղոթել, որ իմանա՝ արդյոք այն, ինչ մեր առաջնորդներն ուսուցանում են, ճիշտ է, թե ոչ:

Նկար
person praying

Եկեղեցու նստարանին նստած աղջկա լուսանկար, ըստ՝ Միգել Ա. Օնօրես Տրոնկոսկի, Աղոթող կնոջ լուսանկար, ըստ՝ Քեթրին Ֆրոստի, Տղամարդը անտառում, լուսանկար ըստ՝ Դեյվիդ Ուինթեչսի, Եհովան կատարում է խոստումը ըստ՝ Սեմ Լոուլորի

Ես ինչպե՞ս կարող եմ հայտնություն ստանալ:

Աղոթքի միջոցով մենք ցանկացած ժամանակ կարող ենք խոսել սիրող, ամենազոր, ամենագետ Երկնային Հոր հետ: Նա ցանկանում է, որ մենք Իրեն շնորհակալություն հայտնենք օրհնությունների համար, խոսենք Իր հետ մեր կյանքի մասին և խնդրենք այն, ինչի կարիքն ունենք: Ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք այն մտքերին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց, ով կարծես, մեր Երկնային Հոր սուրհանդակը լինի:

Ինչպե՞ս է տրվում հայտնությունը:

Գոյություն չունի մեկ եզակի ձև հայտնությունը նկարագրելու համար: Աստված յուրաքանչյուրիս հետ խոսում է այնպիսի եղանակով, որ մեզ հասկանալի լինի (տես Վարդապետություն և Ուխտեր 1.24): Երբեմն մարդիկ երազներ կամ տեսիլքներ են տեսնում: Բայց ավելի հաճախ Աստված խոսում է մեզ հետ Սուրբ Հոգուց եկող հանդարտ զգացմունքների միջոցով, ինչպիսիք են՝ ջերմությունը, խաղաղությունը կամ ուրախությունը:

Վարդապետություն և Ուխտերի այս ամսվա ուսումնասիրության մեջ մենք կարդում ենք Օլիվեր Քաուդերիի մասին, ում ուսուցանել էին, որ հայտնությունը գալու է իր մտքում և սրտում (տես Վարդապետություն և Ուխտեր 8.2):

Որո՞նք են հայտնության օրինակները սուրբ գրություններում:

Բազմաթիվ սուրբ գրություններ նկարագրում են, թե ինչպես է Աստված խոսում Իր ժողովրդի հետ.

  • Աստված ասաց Նոյին, թե ինչպես փրկի իր ընտանիքը (տես Ծննդոց 6.17-18):

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սփոփեցին Ստեփանոս անունով աշակերտին (տես Գործք 7.55):

  • Հայտնությունն օգնեց Նեփիին պահել պատվիրանները (տես 1 Նեփի 4.6):

  • Մյուս սուրբ գրությունները գալիս են հին գրառումներից, իսկ Վարդապետություն և Ուխտերը կազմված են ժամանակակից հայտնություններից: Այս տարի մեզ հատուկ հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել մի գիրք, որը լի է Տիրոջ ուղիղ խոսքերով:

Տպել