2021
Քահանայության օրհնությունները
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Եկ, հետևիր ինձ

Քահանայության օրհնությունները

Վարդապետություն և Ուխտեր 107

Նկար
hand pulling aside a curtain

Լուսանկարը տրամադրել է Getty Images կայքը։

«Երբեմն չափազանցնելով՝ մենք զուգակցում ենք քահանայության զորությունը Եկեղեցու տղամարդկանց հետ: Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է՝ տրված բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաների փրկության և օրհնության համար:

Տղամարդը կարող է բացել վարագույրները, որպեսզի արևի լույսի ջերմ շողերը թափանցեն սենյակ, սակայն արևը կամ լույսը, կամ դրա բերած ջերմությունը չեն պատկանում տղամարդուն: Քահանայության օրհնությունները շատ ավելի մեծ են, քան այն մարդը, ում խնդրում են տալ այդ պարգևը:

Երեց Նիլ Լ. Անդերսեն, Տասներկու Առաքյալների Քվորումից, «Զորություն քահանայությունում», Լիահոնա, նոյեմբեր 2013, 92:

Քննարկում

Ե՞րբ եք զգացել Տիրոջ բարությունը ձեր կյանքում:

Տպել