2021
Հարգանք Աստծո բոլոր զավակների հանդեպ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Բարի գալուստ այս համար

Հարգանք Աստծո բոլոր զավակների հանդեպ

Նկար
women sitting in circle enjoying sharing stories in group meeting

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հորդորել է մեզ «ընդլայնել մեր սիրո շրջանակը և ընդգրկել ամբողջ մարդկային ընտանիքը» (Teachings of Russell M. Nelson [2018], 83): Աստծո զավակների մեջ այսքան բազմազանություն ունենալով, ինչպե՞ս կարող ենք ստեղծել մի համայնք, որտեղ բոլոր մարդիկ ներդաշնակ են ապրում:

«Առաջ բերել Սիոնը» հոդվածում (էջ 12) Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիտ Վ. Գոնգը հրավիրում է մեզ միավորել մեր սրտերն ու մտքերը, երբ մենք հրավիրում ենք բոլորին գալ Քրիստոսի մոտ: «Հաղթահարել ռասիզմը և նախապաշարմունքը. Մենք կարող ենք կամուրջներ կառուցել» (էջ 18) հոդվածը կարող է օգնել մեզ՝ մեկ դառնալու մեր ջանքերում: Անշուշտ, մեկ դառնալը ներառում է՝ մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը՝ որպես եկեղեցի և որպես անհատ: Իմացեք ավելին Նախագահ Հենրի Բ. Այրինգի «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին» հոդվածում (էջ 8):

Մեր բազմազանության մեջ միասնություն ստեղծելը ոչ միայն պատվիրան է (տես Հովհաննես 17.21, Վարդապետություն և Ուխտեր 38.27), այլև հնարավորություն՝ սովորելու այլ մշակույթների, էթնիկական խմբերի եղբայրների և քույրերի փորձառություններից և օրհնվել նրանց կողմից: Հուսով ենք, որ այս ամսվա համարը մեզ բոլորիս կօգնի ավելի միասնական ապրել Քրիստոսում:

Հարգանքով՝

Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես

Յոթանասունից

Լիահոնայի խորհրդական

Տպել