2021
Ազնվականի առակը. Հնազանդության դաս
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Եկ, հետևիր ինձ

Ազնվականի առակը. Հնազանդության դաս

Վարդապետություն և Ուխտեր 101

Վարդապետություն և Ուխտեր 101.43–62-ը ներկայացնում է մի առակ, որը բացատրում է, թե Սրբերն ինչու վտարվեցին Միսսուրիից:

Առակում ծառաները սկսում են աշտարակ կառուցել, բայց հետո որոշում են, որ դրա «կարիքը չկա» (Վարդապետություն և Ուխտեր 101.49): Բայց, քանի որ նրանք չեն կառուցում աշտարակը, նրանք չեն նախազգուշացվում վտանգի մասին, երբ թշնամին ներխուժում է խաղողի այգին և ոչնչացնում այն:

Նկար
illustrations from parable of the nobleman

Մի ազնվական իր ծառաներին հրահանգում է խաղողի այգի տնկել, ծառերի շուրջը ցանկապատ ու մի աշտարակ կառուցել, որպեսզի պահակը կարողանա հսկել հողը:

Ծառաները տնկում են խաղողի այգին և կառուցում են ցանկապատը, բայց որոշում են աշտարակ չկառուցել:

Չնախատեսված թշնամին ոչնչացնում է խաղողի այգին:

Նկարները՝ Բեն Սիմոնսենի

Ես երբևէ կասկածի տակ դնու՞մ եմ Աստծո պատվիրանները

Այս ծառաների նման երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք պատվիրանն իրոք անհրաժեշտ էր: Այս առակը մեզ սովորեցնում է, որ Տիրոջ պատվիրանները պաշտպանում են մեզ և օգնում են մեզ ապրել երջանիկ կյանքով (տես նաև Մոսիա 2.41, Վարդապետություն և Ուխտեր 82.8–10):

Ի՞նչ կարող ենք անել, եթե պատվիրանի կարիք չենք տեսնում:

  • Ուսումնասիրեք թեման և աղոթեք, որ Տերն օգնի մեզ «զգալ, որ դա ճիշտ է» (Վարդապետություն և Ուխտեր 9.8):

  • Հիշեք անցյալի այն ժամանակները, երբ հնազանդությունը օրհնություններ էր բերում:1

  • Գործեք հավատքով՝ վստահ լինելով, որ մենք կհասկանանք «[մեր] հավատքի փորձությունից [հետո]» (Եթեր 12.6):

Նկար
article on parable of the nobleman

Հղումներ

  1. Տես Նիլ Լ․ Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 18–22։

Տպել