2021
Ի՞նչ օրհնություններ են ստանում սրտով մաքուրները:
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Եկ, հետևիր ինձ

Ի՞նչ օրհնություններ են ստանում սրտով մաքուրները:

Վարդապետություն և Ուխտեր 94–97

Նկար
men working on Kirtland Temple

Նկարի հեղինակ՝ Դեն Բարրի

Այս բաժիններում մենք սովորում ենք վաղեմի Սրբերին տված Տիրոջ պատվիրանի մասին, որը վերաբերում է տաճարի կառուցմանը:

«Սրտով մաքուրները … պիտի տեսնեն Աստծուն»

97-րդ բաժնում Տերը խոստանում է, որ եթե Սրբերը տաճար կառուցեն և մաքուր պահեն այն, «բոլոր սրտով մաքուրները, որոնք կմտնեն այնտեղ, պիտի տեսնեն Աստծուն» (հատված 16): Գերագույն համաժողովի ելույթում այս հատվածը մեջբերելուց հետո Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Բ. Հեյթը (1906–2004) ասաց.

«Ճիշտ է, որ ոմանք փաստացի տեսել են Փրկիչին, բայց բառարանից տեղեկանում ենք, որ տեսնել բառն ունի ուրիշ այլ իմաստներ, օրինակ՝ սկսել ճանաչել Նրան, նկատել Նրան, իմանալ Նրան և Նրա աշխատանքը, ըմբռնել Նրա կարևորությունը կամ սկսել հասկանալ Նրան:

Նման երկնային լուսավորությունն ու օրհնությունները մատչելի են յուրաքանչյուրիս համար»:1

Երբևէ տեսե՞լ եք, թե Աստված ինչպես է իրեն ցույց տալիս տաճարում:

Սուրբ գրությունների ուսումնասիրման վարժություն

Այս սուրբ գրությունները նկարագրում են մի շարք այլ օրհնություններ, որոնք գալիս են սրտով մաքուրներին.

Քննարկում

Ի՞նչն եք առավելապես գնահատում տաճար հաճախելու հնարավորության վերաբերյալ:

Հղումներ

  1. David B. Haight, “Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61.

Տպել