«Նախագահ Էմիլի Բել Ֆրիման», Լիահոնա, մայիս 2023թ.
Նախագահ Էմիլի Բել Ֆրիման
Երիտասարդ կանանց գերագույն նախագահ
Շատերը գուցե արդեն ծանոթ են Էմիլի Բել Ֆրիմանին որպես խոսնակ, հեղինակ, փոդքասթեր և ուսուցիչ: Բայց նրանք, ովքեր չեն ճանաչում կամ գուցե նույնիսկ ճանաչում են նրան, նախագահ Ֆրիմանը հուսով է, որ առաջին բանը, որ գիտեն իր մասին, նրա խոր և մնայուն հավատքն է Հիսուս Քրիստոսի հանդեպ:
«Նրա հետ անձնական փորձառությունների միջոցով է, որ ես ճանաչեցի Երկնային Հորը և իմացա, թե ինչ է հայտնությունը», - ասաց Նախագահ Ֆրիմանը: «Նրա հետ ցմահ ընկերակցությունը եղել է իմ կյանքի որոշիչ գործոնը»:
Երբ նա սկսեց իր աշխատանքը որպես հեղինակ և փոդքասթեր, ինքն իրեն հարցրեց, թե ինչի վրա էր ուզում կենտրոնանալ: Պատասխանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին վկայելն էր:
Նա ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 31-ին Բոստոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ), մինչ նրա հայրը՝ ՄակՔինլի Մակվիչի Օսվալդը, սովորում էր Հարվարդի համալսարանում: Նախագահ Ֆրիմանն ասել է, որ իր մայրը՝ Լեսլի Ջեյմս Օսվալդը, իր ժամանակի «շատ եռանդուն և սիրառատ» կանանց մեկն էր:
Նախագահ Ֆրիմանը՝ վեց երեխաներից ամենամեծը, մեծացել է Սենդիում (Յուտա): Նրա կյանքը փոխվեց ավագ դպրոցի ավարտական տարվա ընթացքում, երբ նրա ծնողները կանչվեցին ղեկավարելու Կալիֆորնիա Վենտուրա միսիան: Նա և իր քույրերն ու եղբայրները իրենց ծնողների հետ մասնակցում էին միսիայի, տարածաշրջանի և ցցի բոլոր համաժողովներին: Ավագ դպրոցից հետո նա մեկնեց Կալիֆորնիայից՝ ուսանելու Բրիգամ Յանգի Համալսարանում:
Երբ Գրեգորի Գարթ Ֆրիմանը, որը ծառայում էր Կալիֆորնիայի Վենտուրա միսիայում, վերադարձավ տուն՝ Բաունթիֆուլ (Յուտա), նրա միսիայի ղեկավարները խնդրեցին նրան գնալ դիտելու իրենց դստերը ելույթներից մեկը Յուտայում: Դրանից անմիջապես հետո Էմիլին և Գրեգորին սկսեցին հանդիպել, ապա ամուսնացան 1989 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) տաճարում: Նրանք ունեն հինգ զավակ:
Նախագահ Ֆրիմանը գրել է ավելի քան մեկ տասնյակ գրքեր և ելույթ է ունեցել տարբեր համաժողովների, աշխատաժողովների և հավաքների ժամանակ: Նա երկար տարիներ ուսուցանել է Եկեղեցու կրթական համակարգում և ծառայել է որպես Ավետարանի Վարդապետության ուսուցիչ, նաև որպես ծխի Երիտասարդ կանանց, ապա Սփոփող միության նախագահ: