Մարգարեն հայտարարում է 15 նոր տաճարների մասին
2023 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է տաճարների մասին՝ հետևյալ վայրերում.
-
Ռիտալհուլու (Գվատեմալա)
-
Իքուիտոս (Պերու)
-
Տերեզինա (Բրազիլիա)
-
Նատալ (Բրազիլիա)
-
Տուգեգարաո Սիթի (Ֆիլիպիններ)
-
Իլոյլո (Ֆիլիպիններ)
-
Ջակարտա (Ինդոնեզիա)
-
Համբուրգ (Գերմանիա)
-
Լեթբրիջ (Ալբերտա, Կանադա)
-
Սան Խոսե (Կալիֆորնիա, ԱՄՆ)
-
Բեյքերսֆիլդ (Կալիֆորնիա, ԱՄՆ)
-
Սփրինգֆիլդ (Միսսուրի, ԱՄՆ)
-
Շառլոտ (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)
-
Վինչեստեր (Վիրջինիա, ԱՄՆ)
-
Հարիսբուրգ (Փենսիլվանիա, ԱՄՆ)
Նոր տաճարների առաջընթացը շարունակվում է
Հետևյալ տաճարները նվիրագործվել կամ վերանվիրագործվել են անցյալ հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո.
-
Համիլտոնի (Նոր Զելանդիա) տաճարը վերանվիրագործվել է 2022-ի հոկտեմբերի 17-ին:
-
Կիտոյի (Էկվադոր) տաճարը նվիրագործվեց նոյեմբերի 20-ին:
-
Բելեմի (Բրազիլիա) տաճարը նվիրագործվեց նոյեմբերի 20-ին:
-
Սան Խուանի (Պուերտո Ռիկո) տաճարը նվիրագործվեց 2023 թվականի հունվարի 15-ին:
Ռիչմոնդի (Վիրջինիա) տաճարը կնվիրաբերվի մայիսի 7-ին:
Հիմնարկեքի արարողություն է կատարվել հետևյալ տաճարների համար՝ Կերետարոյի (Մեքսիկա) տաճար, Մանագուայի (Նիկարագուա) տաճար, Վիլամետ Վելիի (Օրեգոն, ԱՄՆ) տաճար, Տորրեոնի (Մեքսիկա) տաճար, Միրաֆլորես Գվատեմալա Սիթիի (Գվատեմալա) տաճար, Պորտ Վիլայի (Վանուատու) տաճար և Հեբեր Վելի (Յուտա, ԱՄՆ) տաճար:
Թարմացում Տաճարային հրապարակի վերանորոգման վերաբերյալ
Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման նախագիծը վերջերս ավարտեց իր երրորդ տարին: 2022 թվականին տեղի ունեցան հետևյալ հիմնական աշխատանքները.
-
Ջրամեկուսացում և կանաչապատում Մեյն Սթրիթ Պլազայում:
-
Տաճարի առկա հիմքերի տակ երկաթբետոնե հեծանների տեղադրում.
-
Եկեղեցու գրասենյակային շենքի հրապարակում ջրամեկուսիչ և ձնհալեցնող ջեռուցման խողովակների տեղադրում, սկսվեցին նոր սալահատակի աշխատանքները.
-
Սկսվել է հյուրերի փորձառության տաղավարների և տաճարի հավելման երեք լրացուցիչ ստորին հարկերի կառուցումը, որոնք կներառեն երկու մկրտարաններ, կնքման սենյակներ, հանդերձարաններ և վարչական գրասենյակներ: