2023
Նախագահ Ջոնսոնը և նախագահ Քորդոնը այցելում են Աֆրիկա
Մայիս 2023


Նախագահ Ջոնսոնը և նախագահ Քորդոնը այցելում են Աֆրիկա

Սփոփող միության և Երիտասարդ կանանց կազմակերպությունների գերագույն նախագահները մարտ ամսին մեկնեցին արևելյան և կենտրոնական Աֆրիկա՝ հանդիպելու Վերջին Օրերի Սրբերի և կառավարության ղեկավարների հետ, ինչպես նաև այցելելու հումանիտար վայրեր: Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը և Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոնի Հ. Քորդոնը սկսեցին իրենց իննօրյա ծառայության շրջագայությունը Նաիրոբիում (Քենիա):

Նախագահ Քորդոնը ճամփորդեց Քենիա, Ուգանդա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Կոնգոյի Հանրապետություն: «Մենք խոսել ենք այն կառավարությունների ղեկավարների հետ, որոնք ցանկություն են ունեցել օգնելու ընտանիքներին, և մենք այնքան տպավորված ենք առաջնորդներով, որոնք ցանկանում են հետևել Հիսուս Քրիստոսին», - ասաց նախագահ Քորդոնը: «Մենք՝ որպես հավատքի վրա հիմնված առաջնորդներ, մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ օգնել ընտանիքներ կառուցել, ուստի այն ուշագրավ է եղել»:

Նախագահ Ջոնսոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հետ մեկնեց հյուսիս-արևելյան Ուգանդա և հանդիպեց Վերջին Օրերի Սրբերի հետ Լուբումբաշիում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն): «Սա մեր անդամների շրջանակներից դուրս գալու փորձ է, որով ի վիճակի կլինենք լուծելու աշխարհի երեխաների հումանիտար կարիքները, և մենք գտանք նրանց: Իրոք հրաշալի էր»,- ասել է նախագահ Ջոնսոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կատարած իր ուղևորության մասին: «Շատ հուզիչ ու ոգևորիչ էր, միևնույն ժամանակ՝ տխրեցնող, բայց ես մեծ հույսով հեռացա այնտեղից»:

Տպել