Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Օգոստոս. Իմ մարմինը Աստծո տաճար Է


Օգոստոս

Իմ մարմինը Աստծո տաճար Է

Երգ. «Տերն Ինձ մի Տաճար Պարգևեց»

(CS, 153)

«Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակվում է ձեզանում: … Աստծո տաճարը սուրբ է՝ որ դուք եք» (Ա Կորնթացիս Գ.16-17):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Իմ մարմինը տաճար է:

Ներկայացրեք վարդապետությունը. Նախքան Երեխաների խմբի դասի սկսվելը գրատախտակին գրեք «Դուք Աստծո տաճար եք» (Ա Կորնթացիս Գ.16) ձևակերպումը: Երեխաներին ցույց տվեք տաճարների նկարներ և հարցրեք, թե ինչն է տաճարը դարձնում այդքան յուրահատուկ (այն Տիրոջ տունն է, մաքուր, լավ խնամված և մի վայր, որտեղ Սուրբ Հոգին կարող է գալ): Պատասխանները գրեք գրատախտակին: Բացատրեք, որ մեր մարմինները տաճարների պես սուրբ են և թե՛ մենք, թե՛ ուրիշները պետք է հարգանքով վերաբերվեն դրան:

Օգնեք հասկանալ և կիրառել. Պատճենահանեք մանկամսուրային ծրագրի 47 էջի նկարը, Նայեք Ձեր Փոքրիկներին: Կտրեք նկարի շրջանները և դրանք դրեք տարայի մեջ: Երեխաներից մեկին խնդրեք ընտրել շրջաններից մեկը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես է նկարը նրանց հիշեցնում վերաբերվել իրենց մարմիններին ինչպես տաճարների: Երեխաներից յուրաքանչյուրին տվեք նկարի մեկական օրինակ և հրավիրեք նրանց գունավորել այն: Մեծ երեխաներին խնդրեք յուրաքանչյուր շրջանի տակ մի բան գրել, որը նրանք այս շաբաթ կանեն, որպեսզի վերաբերվեն իրենց մարմիններին ինչպես տաճարների: Հրավիրեք երեխաներին իրենց նկարները տուն տանել և սովորեցնել իրենց ընտանիքներին, թե ինչպես կարող են նրանք վերաբերվել իրենց մարմիններին ինչպես տաճարների:

Օգնեք կիրառել. Ցուցադրեք «Իմ Ավետարանի Չափանիշների» մի օրինակ: Հարցրեք երեխաներին, թե ավետարանի չափանիշներից որոնք են նրանց սովորեցնում վերաբերվել իրենց մարմիններին ինչպես տաճարների: Հրավիրեք երեխաներին շրջվել դեպի իրենց մոտ նստած որևէ մեկը և կիսվել իրենց մարմիններին որպես տաճարի վերաբերվելու ճանապարհներից մեկով: Այնուհետև խնդրեք նրանց մտածել, թե ինչում կարող են նրանք կատարելագործվել: Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել իրենց մտքերով բոլորի հետ:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program
Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Ես կհոգամ իմ մարմնի համար

Ազդագիր և մանկամսուրի ծրագրի էջ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 2. Համեստ հագնվելը հարգանք է ցուցաբերում Երկնային Հոր և իմ անձի հանդեպ:

Ներկայացրեք վարդապետությունը. Խնդրեք երեխաներին բացել Ա Կորնթացիս Գ.16 և միասին բարձրաձայն կարդալ այն: Ասեք երեխաներին, որ մեր մարմիններին որպես տաճարների վերաբերելու ճանապարհներից մեկը համեստ հագնվելն է: Ցուցադրեք «Իմ Ավետարանի Չափանիշները» և թող երեխաները բարձրաձայն կարդան այն չափանիշը, որն ասում է. «Ես համեստ կհագնվեմ՝ հարգանք ցուցաբերելով Երկնային Հոր և ինքս իմ հանդեպ»:

Օգնեք հասկանալ.Քննարկեք, թե ինչ է նշանակում պարկեշտ հագնվել (տես «Հագուստ և արտաքին տեսք» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից): Պատրաստեք մի քանի ազդագրեր, որոնց վերևում գրված կլինի. «Ես պարկեշտ կհագնվեմ …»: Երեխաներին խմբերի բաժանեք և խնդրեք յուրաքանչյուր խմբի ազդագրերից մեկի վրա գրել պարկեշտ հագնվելու իրենց խոստումը կամ նկարեն իրենք իրենց՝ պարկեշտ հագուստով: Ցուցադրեք ազդագրերը Երեխաների խմբի սենյակում:

Նկար
Modesty drawing
Նկար
Modesty drawing
Նկար
Modesty drawing

Շաբաթ 3. Իմաստության Խոսքով ապրելը ցույց է տալիս հարգանք մարմնի նկատմամբ:

Օգնեք հասկանալ. Գրատախտակի մի կողմում գրեք «Պատվիրաններ» և հետևյալ սուրբ գրությունների հղումները. ՎևՈՒ 89.7-9,12,14,16: Մյուս կողմում գրեք «Խոստումներ» և հետևյալ հղումը. ՎևՈՒ 89.18-21: Թող երեխաների կեսը կարդան սուրբ գրությունների առաջին մասը և գտնեն պատվիրաններ, որոնք Տերը տվել է մեզ Իմաստության Խոսքում: Թող մյուս երեխաները կարդան մնացած սուրբ գրությունները և գտնեն օրհնությունները, որոնք Նա խոստացել է մեզ, եթե մենք հնազանդվենք: Քննարկեք՝ ինչ են նշանակում պատվիրանները և օրհնությունները:

Օգնեք կիրառել. Հրավիրեք մի երեխայի ասել. «Ես կապրեմ Իմաստության Խոսքով» և լրացնել բացթողումը ինչ-որ բանով, որ նա կանի Իմաստության Խոսքով ապրելու համար: Այնուհետև հրավիրեք մեկ այլ երեխայի կրկնել արտահայտությունը և առաջին երեխայի պատասխանը և այնուհետև ավելացնել իր սեփական պատասխանը: Խնդրեք երրորդ երեխային կրկնել արտահայտությունը և նախորդ երկու երեխաների պատասխանները և այնուհետև ավելացնել մեկ այլ պատասխան: Եթե ժամանակը թույլ է տալիս՝ կրկնեք, և ամեն երեխա թող մի պատասխան ավելացնի:

Իմաստության Խոսք

Պատվիրաններ

ՎևՈՒ 89.7-9, 12, 14, 16

Խոստումներ

ՎևՈւ 89.18-21

Շաբաթ 4. Լավ բաներ կարդալը, դիտելը և լսելը իմ միտքը մաքուր են պահում:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին ցույց տվեք երկու բաժակ, մեկը պղտոր ջրով և մյուսը մաքուր ջրով: Հարցրեք, թե դրանցից որը նրանք կնախընտրեն խմել և ինչու: Ասեք երեխաներին, որ մեր մտքերը բաժակների նման են և որ մենք պետք է դրանց մեջ դնենք միայն մաքուր և լավ բաներ: Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը և թող երեխաները այն ասեն ձեզ հետ. «Լավ բաներ կարդալը, դիտելը և լսելը իմ միտքը մաքուր են պահում»: Երեխաներին սովորեցրեք ձեռքի հասարակ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել նախադսությունը: Օրինակ, կարդալ բառի համար ձեր ձեռքերը առաջ պահեք, ասես թե դուք գիրք եք բռնել. դիտել բառի համար ցույց տվեք ձեր աչքը. լսելու համար ափերի մեջ առեք ձեր ականջները. և մտքի համար ցույց տվեք ձեր ճակատը: Մի քանի անգամ կրկնեք նախադասությունը՝ գործողությունները փոխարինելով բառերով:

Նկար
Two glasses. One containing clean water and the other containing dirty water.

Օգնեք հասկանալ. Երեխաներին ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը երեխաների հետ և նրանց խնդրեք մի քանի վայրկյան նայել դրան: Ծածկեք նկարը և խնդրեք նրանց ասել ձեզ, թե ինչ մանրամասներ են նրանք հիշում դրա մասին: Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք հիշում ենք այն, ինչ տեսնում ենք: Բացատրեք, որ երբ մենք լցնում ենք մեր մտքերը լավ բաներով, մենք նաև մտածում ենք լավ բաներ: Նկարը նորից ցուցադրեք և թող երեխաները երգեն «Ես Զգում Եմ Իմ Փրկչի Սերը» (CS, 74–75): Խնդրեք երեխաներին կիսվել, թե երգը նրանց ինչ զգացողություններ է տալիս: Բացատրեք, որ լավ երաժշտություն լսելը օգնում է մեզ զգալ Հոգին և մեր մտքերը մաքուր է պահում:

Նկար
Children standing at the front of the room in Primary. They are making hand gestures. There is a chalkboard in the background.

Երեխաների սովորելն ավելի արդյունավետ կլինի, եթե ուսուցման տարբեր եղանակներ կիրառվեն: Օրինակ, շաբաթ 4-ում երեխաներին վարդապետությունը ներկայացվում է առարկայական դասի միջոցով և այնուհետև նրանք խրախուսվում են օգտագործել ձեռքի հասարակ շարժումներ՝ օգնելով նրանց հիշել:

Տպել