Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Նոյեմբեր. Ակնածանքը սեր ու հարգանք է Աստծո հանդեպ


Նոյեմբեր

Ակնածանքը սեր ու հարգանք է Աստծո հանդեպ

«Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մատթեոս ԻԲ.37):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ակնածանքը սեր ու հարգանք է Աստծո հանդեպ:

Ներկայացրեք վարդապետությունը. Ցուցադրեք աղոթող երեխայի նկար, և բացատրեք, որ երեխան սեր ու հարգանք է ցուցաբերում Աստծո նկատմամբ: Ասեք երեխաներին, որ դուք մտածում եք ութ տառանոց բառի մասին, որը նշանակում է սեր ու հարգանք Աստծո հանդեպ: Գրատախտակին նկարեք ութ դատարկ վանդակներ, ակնածանք բառի յուրաքանչյուր տառի համար առանձին-առանձին, և հրավիրեք երեխաներին տառեր գուշակել: Երբ նրանք գուշակեն ճիշտ տառ, գրեք դրանք համապատասխան վանդակում: Եթե ցանկանում եք, ավագ երեխաներից մեկը կարող է ձեզ օգնել: Կրտսեր երեխաների համար նկար ցույց տվեք և հարցրեք նրանց, թե ինչից են իմանում, որ երեխան ակնածանք ունի: Թող երեխաները միասին ասեն. «Ակնածանքը սեր և հարգանք է Աստծո հանդեպ»:

Օգնեք հասկանալ. Խնդրեք երեխաներին բացել սուրբ գրությունները և կարդալ Հովհաննես ԺԴ.15: (Եթե երեխաները անցյալ տարի անգիր էին սովորել այս հղումը, կարող եք խնդրել նրանց անգիր ասել): Հարցրեք երեխաներին, թե ինչպես ենք մենք ցույց տալիս մեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Երգեք «Ակնածանքը սեր է» (CS, 31): Խնդրեք երեխաներին «ակնածանք» կամ «ակնածալից» բառերը ամեն անգամ լսելիս դնել իրենց ձեռքը իրենց սրտին:

Օգնեք կիրառել. Երեխաներին բաժանեք փոքր խմբերի, և թող նրանք քննարկեն, թե ինչ ճանապարհներով կարող են ակնածանք ցուցաբերել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ հետևյալ իրավիճակներից մեկում, երբ նրանք եկեղեցում են, երբ նրանք աղոթում են, և երբ նրանք տանն են կամ ընկերների հետ: Կրտսեր երեխաները կարող են նկարներ նկարել այն բանի վերաբերյալ, ինչ կարող են անել: Թող մի քանի երեխա կիսեն իրենց մտքերը ամբողջ խմբի հետ: Խրախուսեք նրանց կիսվել իրենց մտքերով տանը՝ իրենց ընտանիքների հետ:

Շաբաթ 2. Ակնածանքը հաղորդության ընթացքում օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին:

Օգնեք հասկանալ և կիրառել. Հրավիրեք եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին և մի քանի Ահարոնյան Քահանայություն ունեցողների սովորեցնել երեխաներին հաղորդության մասին: Եթե հնարավոր է, դուք կարող եք խնդրել նրանց երեխաներին տանել հաղորդության սենյակ և սովորեցնել նրանց, թե ինչ է հաղորդությունը խորհրդանշում և նրանց ցույց տալ հաղորդության սեղանը, վայրը, որտեղ նրանք ծնկի են գալիս աղոթքն ասելու համար, և ծածկոցը, որն օգտագործում են հաղորդությունը ծածկելու համար: Հրավիրեք Ահարոնյան Քահանայություն կրող մեկ այլ անձի բացատրել, թե ինչ է նա անում ժողովրդին ամեն շաբաթ հաղորդությունը բաժանելու համար և ինչու է սա սրբազան հնարավորություն: Հարցրեք երեխաներին, թե քահանայություն կրողները հաղորդությունը օրհնելիս ինչ են անում, որ ցույց է տալիս հարգանք Աստծո հանդեպ (ծնկի են գալիս աղոթելու, հաղորդությունը ծածկում են սպիտակ կտորով, հագնվում և խոսում են ակնածալից կերպով:) Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, ինչ կարող են անել հաղորդության բաժանման ընթացքում Հիսուս Քրիստոսի հանդեպ հարգանք ցույց տալու համար:

Նկար
A Primary class gathered as a group at the sacrament table learning about the sacrament.

Երբ Երեխաների խումբ եք հրավիրում հյուր խոսնակների, հիշեցրեք նրանց հասարակ ձևով ներկայացնել ուղերձը, որպեսզի երեխաները հասկանան: Բոլոր հյուր խոսնակները պետք է երաշխավորված լինեն եպիսկոպոսության կողմից:

Շաբաթ 3. Ես կարող եմ ակնածանք ցուցաբերել սուրբ վայրերի ու բաների նկատմամբ:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք «Ես կարող եմ ակնածանք ցուցաբերել սուրբ վայրերի ու բաների նկատմամբ» և խնդրեք երեխաներից մեկին կարդալ այն Երեխաների ողջ խմբի համար: Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք կարողանան լսել, երբ դուք ցած գցեք մետաղադրամ կամ կոճակ: Ասեք երեխաներին, որ եկեղեցու շենքը սրբավայր է և որ հանգիստ նստելը և ուշադիր լսելը մեր ակնածանքը ցույց տվող ճանապարհներից մեկն է: Հրավիրեք երեխաներին կիսվել մի քանի այլ բաներով, որ նրանք կարող են անել եկեղեցու շենքերում ակնածանք ցույց տալու համար:

Օգնեք հասկանալ. Ցուցադրեք Մովսեսի ու վառվող մորենու նկարը և պատմեք Ելից Գ.1-10–ում գտնվող պատմությունը: Բարձրաձայն կարդացեք 5-րդ հատվածը և թող երեխաները լսեն, թե ինչու Տերն ասաց Մովսեսին հանել կոշիկները: Բացատրեք, որ կարիք չկա հանել մեր կոշիկները ակնածալից լինելու համար, բայց շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել սուրբ վայրերի ու բաների հանդեպ ակնածանք ցույց տալու համար:

Օգնեք կիրառել . Ցուցադրեք հետևյալ նկարներից մի քանիսը. տաճար կամ եկեղեցու շենք, տուն, ընտանիք, որևէ մեկին աղոթելիս, երեխա, սուրբ գրություններ, մի խումբ երեխաներ, Երեխաների խմբի դաս և հաղորդություն: Մի մեծ կտոր պահեք բոլոր նկարների դիմաց և մի նկար հանեք: Կտորը իջեցրեք և թող երեխաները ասեն, թե որ նկարն է բացակայում: Ցուցադրեք բացակայող նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ ճանապարհով կարող են ցուցաբերել ակնածանք կամ հարգանք նկարի վայրի կամ եղածի նկատմամբ: Կրկնեք մյուս նկարներով:

Նկար
A teacher and children standing in front of a group of children. They are lowering a blanket to reveal pictures on the bulletin board.

Ի՞նչ պետք է անեն երեխաները սովորելու համար: Վարժություններին պատրաստվելիս այս հարցը տվեք, որը կօգնի երեխաներին մասնակցելով սովորել: Օրինակ, շաբաթ 3-ի երրորդ վարժությունը բոլոր երեխաներին մասնակցելու հնարավորություն է տալիս քննարկելով, նկարներ նայելով և մտքեր կիսելով:

Շաբաթ 4. Ակնածանքը Աստծո հանդեպ օգնում է ինձ հարգել ու սիրել ուրիշներին:

Օգնեք հասկանալ. Երգեք հետևյալ երգերը: Ամեն երգից հետո քննարկեք դրանց ուղեկցող հարցերը:

  • «Ակնածանքը սեր է» (CS, 31): Կրկնեք այն տողը, որ ասում է. «Երբ ես ակնածալից եմ,դա երևու է իմ բառերում ու իմ գործերում»: Հարցրեք. Որո՞նք են այն բառերը կամ արտահայտությունները, որ ակնածանք են ցույց տալիս Երկնային Հոր ու ուրիշների հանդեպ: Որո՞նք են այն բաները, որ հարգանք են ցուցաբերում ուրիշների հանդեպ:

  • «Բարին ինձնից պիտ գա» (CS, 145): Հարցրեք. Որո՞նք են մեր ընկերների նկատմամբ բարի լինելու ճանապարհներից մի քանիսը:

  • «Ես կքայլեմ Քեզ հետ» (CS, 140–41): Հարցրեք. Ովքե՞ր են այն մարդկանցից ոմանք, որ ունեն մեր բարության կարիքը: Ինչպե՞ս կարող ենք բարի լինել նրանց հանդեպ:

Տպել