Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Դեկտեմբեր. Սուրբ գրությունները ինձ սովորեցնում են Փրկչի ծննդի ու Երկրորդ Գալստյան մասին


Դեկտեմբեր

Սուրբ գրությունները ինձ սովորեցնում են Փրկչի ծննդի ու Երկրորդ Գալստյան մասին

«Որովհետև մարդի Որդին գալու է իր Հոր փառքովն իր հրեշտակների հետ. և այն ժամանակ ամեն մեկին կհատուցանե նորա գործերի համեմատ» (Մատթեոս ԺԶ.27):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Մարգարեները մարգարեացել էին Հիսուս Քրիստոսի ծննդի մասին:

Օգնեք հասկանալ. Երեխաներին բաժանեք հինգ խմբի: Յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ սուրբ գրություններից մեկը և որոշ դեկորացիաներ կամ հասարակ թատերական հագուստ համապատասխան մարգարեին ներկայացնելու համար. Եսայիա Է.14, Թ.6 (Եսայիա), 1 Նեփի 11.14-21 (Նեփի), Մոսիա 3.5, 8 (Բենիամին թագավոր), Ալմա 7.9-10 (Ալմա), Հելաման 14.2-6 (Սամուել): Յուրաքանչյուր խմբի հրավիրեք կարդալ և քննարկել, թե ինչ է ասել մարգարեն Քրիստոսի ծննդի մասին: Թող ամեն խմբից մեկական երեխա օգտագործի դեկորացիաները կամ թատերական հագուստը՝ մարգարեին ներկայացնելու համար, և ասի մյուս երեխաներին, թե որ մարգարեին է ներկայացնում և կարդա կամ պատմի, թե ինչ է այդ մարգարեն ասել Քրիստոսի ծննդի մասին: Երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» (CS, 34–35) կամ «Սամուելն ասաց Մանուկ Հիսուսի մասին» (CS, 36):

Շաբաթ 2. Հիսուս Քրիստոսը ծնվել էր:

Օգնեք հասկանալ. Միասին երգեք «Սուրբ Ծննդյան երգը» (CS, 52–53): Երեխաներին բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ քառյակներից մեկը(2-5): Խնդրեք երեխաներին նկարել իրենց քառյակին համապատասխան նկարներ: Երգեք ամբողջ երգը և թող երեխաները բարձրացնեն իրենց նկարները, երբ նրանք երգեն երգի իրենց մասը:

Նկար
Nativity Drawing
Նկար
Nativity Drawing
Նկար
Nativity drawing
Նկար
Nativity Drawing

Շաբաթ 3. Հիսուս Քրիստոսը մի օր կվերադառնա երկիր:

Ներկայացրեք վարդապետությունը.Հետևյալ արտահայտությունները գրեք փոքր բառաշերտերի վրա. Քանզի, Մարդու, Որդին, կգա իր Հոր, փառքով: (Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում): Բառաշերտերը խառը դրեք գրատախտակին և հրավիրեք երեխաներին օգնել ձեզ դասավորել դրանք: (Եթե ցանկանում եք, կարող եք բառաշերտերը պատրաստել մի քանի օրինակից և երեխաներին թույլ տալ միասին աշխատել խմբերում): Երբ երեխաները արտահայտությունները դասավորեն ճիշտ կարգով, թող նրանք ստուգեն իրենց պատասխանները՝ կարդալով Մատթեոս ԺԶ.27:

Օգնեք հասկանալ. Խնդրեք չորս երեխաների առաջ գալ և ցուցադրել Սամուել Լամանացու, Հիսուսի ծննդի, Հիսուսը ուսուցանելիս և Երկրորդ Գալուստի նկարները: Յուրաքանչյուր նկարը երեխաների հետ քննարկեք: Նկարները ցուցադրող երեխաներին խնդրեք անկանոն կարգով կանգնել: Հրավիրեք Երեխաների խմբին ասել երեխաներին ուր տեղափոխվել, որպեսզի նկարները լինեն ժամանակագրական կարգով:

Նկար
Primary children standing in a row. They are participating in sharing time by holding pictures.

Նկարներ և այլ ցուցադրական այլ նյութեր օգտագործելը օգնում է երեխաներին սկզբունքը կամ վարդապետությունը իրենց մտքում կապել որևէ պատկերի հետ, որը մեծացնում է նրանց սովորածը հասկանալու և հիշելու կարողությունը:

Նկարներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք կիրառել. Գրատախտակի մեջտեղից մի գիծ գծեք դեպի ներքև: Գրատախտակի վերևում գրեք «Հիսուս Քրիստոսը մի օր երկիր կվերադառնա»: Գրատախտակի մի կեսում գրեք հետևյալ հարցերը: Մյուս կեսի վրա գրեք սուրբ գրությունների հղումները անկանոն կարգով:

Երեխաներին խնդրեք աշխատել իրենց ուսուցչի հետ՝ համընկեցնելով հարցերը պատասխանների հետ: Միասին քննարկեք պատասխանները: (Տես նաև Հավատարիմ Հավատքին [2004], 159-61):Հարցրեք երեխաներին, թե ինչպե՞ս նրանք կարող են պատրաստվել Երկրորդ Գալուստին:

Շաբաթ 4. Ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար:

Օգնեք հասկանալ. Ասեք երեխաներին, որ հոգևոր ճշմարտությունները ուսուցանելիս Հիսուսը հաճախ սովորեցնում էր առակներով՝ օգտագործելով ծանոթ առարկաներ և իրավիճակներ: Համառոտ պատմեք տասը կույսերի պատմությունը (տես Մատթեոս ԻԵ.1-13, տես նաև “The Parable of the Ten Virgins,” Ensign, Mar. 2009, 48–49): Բացատրեք, որ այս առակը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը համեմատում է հարսանիքի հետ: Հրավիրեք մի քանի երեխաների բեմականացնել առակը: Իմաստուն կույսերի դերերը խաղացողներին հարցրեք, թե ինչպես էին իրենց զգում, իմանալով, որ պատրաստ էին, և քննարկեք Փրկչի կրկին գալուն պատրաստվելու կարևորությունը:

Օգնեք կիրառել. Գրատախտակին մի լապտեր նկարեք: Քննարկեք, թե լավ բաներ անելով Հիսուս Քրիստոսին հետևելը ինչպես է նմանվում մեր լապտերներում ձեթ լցնելուն: Թող երեխաները անվանեն մի քանի ճանապարհներ, որոնցով կարող են հետևել Հիսուս Քրիստոսին, ինչպես օրինակ՝ ծառայել ուրիշներին, տասանորդ վճարել և աղոթել: Բացատրեք, որ սրանք բաներ են, որ նրանք պետք է անձամբ ինքնուրույն անեն. ուրիշները չեն կարող այս բաները իրենց փոխարեն անել: Յուրաքանչյուր երեխայի տվեք ձեթի մեծ կաթիլի տեսքով կտրված թղթի կտոր: Խնդրեք նրանց (կամ նրանց ուսուցիչներին) գրել «Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին » իրենց թերթիկների վրա: Խնդրեք երեխաներին լրացնել բացթողումները կամ նկարել որևէ բան, որ նրանք կարող են անել Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար: Խրախուսեք երեխաներին թերթիկները տանել իրենց տուն և կիսվել իրենց ընտանիքների հետ նրանով, ինչ նրանք սովորեցին:

Նկար
Oil lamp template
Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Լապտեր և փոքրիկ կաթիլ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար ես կհետևեմ Հիսուս Քրիստոսին

Տպել