Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մարտ. Երկնային Հայրը խոսում է մեզ հետ Իր մարգարեների միջոցով


Մարտ

Երկնային Հայրը խոսում է մեզ հետ Իր մարգարեների միջոցով

Երգ. «Պաշտպանել ճշմարտությունը»

(CS, 159)

«Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, … լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (ՎևՈՒ 1.38):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթներ 1 և 2. Մարգարեները խոսում են Երկնային Հոր անունից:

Ներկայացրեք վարդապետությունը. Հրավիրեք երեխաներից մեկին առաջ գալ: Ասեք մյուս երեխաներին հետևել նրա հրահանգներին: Երեխային շշնջացեք պարզ հրահանգներ, ինչպես օրինակ՝ «Ասա նրանց, որ դնեն իրենց ձեռքերը իրենց գլխին» կամ «Ասա նրանց, որ ցածր ձայնով ողջունեն իրենց կողքինին»: Կրկնեք, մի քանի այլ պարզ հրահանգներ տալով, ավարտելով «Ասա նրանց, որ ծալեն իրենց ձեռքերը» հրահանգով: Հարցրեք երեխաներին՝ ինչպես նրանք իմացան, թե ինչ էիք դուք ուզում,որ իրենք անեն: Բացատրեք, որ ճանապարհներից մեկը, որով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ուղերձներ են ուղարկում աշխարհի մարդկանց, դա Իրենց ծառաների հետ խոսելն է և այնուհետև պատվիրելը, որ այդ ծառաները խոսեն ժողովրդի հետ: Հարցրեք. «Ովքե՞ր են այն ծառաները, որոնք խոսում են Երկնային Հոր ու Հիսուսի անունից»: Թող երեխաները միասին ասեն. «Մարգարեները խոսում են Երկնային Հոր անունից»:

Նկար
A Primary leader whispering to a girl during sharing time. The girl is standing with her arms stretched out in front of her.

Օգնեք հասկանալ. Մինչև Երեխաների Խմբի դասի սկսվելը մի քանի աթոռների տակ ամրացրեք մարգարեի նկար և սուրբ գրություններից որոշ հղումներ, որ պատմում են նրա արածների կամ ասածների մասին: Օրինակները կարող են ընդգրկել Նոյին Ծննդոց Զ.13-14,Է.5, 7-10), Մովսեսին (Ելից ԺԴ.8-9, 13-14, 21-22), Սամուել Լամանացուն (Հելաման 14.1-8,16.1-3), և Ջոզեֆ Սմիթին (ՎևՈՒ 89): Երեխաներին հրավիրեք նայել իրենց աթոռների տակ՝ նկարները գտնելու համար: Երեխաներին բաժանեք խմբերի, յուրաքանչյուր խմբում՝ մեկական նկար, և թող նրանք պատրաստեն ու ներկայացնեն բեմադրություն՝ իրենց մարգարեի վերաբերյալ: Հրավիրեք մյուս խմբերին գուշակել, թե որ մարգարեին են ներկայացնում: Քննարկեք,թե ինչպես են մարդիկ ստացել մարգարեի ուղերձը և ինչպիսին է եղել արդյունքը:

Օգնեք հասկանալ. Պատրաստեք «Մարգարեների անիվ», ինչպիսին ցուցադրված է այստեղ: Բաժանեք շրջանը ութ մասի՝ յուրաքանչյուրը «Հետևիր մարգարեին» (CS, 110–11) երգից մարգարեի անունով: Հրավիրեք մի երեխայի անիվը պտտելու: Կիսվեք համառոտ պատմությամբ անիվի վրա նշված մարգարեի մասին (մտքերի համար օգտվեք CS, 111-ի հղումներից): Այնուհետև «Հետևեք մարգարեին» երգից երգեք այդ մարգարեի մասին տողը: Հրավիրեք մեկ ուրիշ երեխայի պտտելու անիվը, և կրկնեք վարժությունը՝ որքան որ ժամանակը թույլ կտա:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Անիվ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Մովսես

Աբրահամ

Դանիել

Ենովք

Հովնան

Նոյ

Ադամ

Սամուել

Շաբաթ 3. Այսօր մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեի կողմից:

Օգնեք հասկանալ. Թղթի կտորը բաժանեք չորս մասի և դրեք դրանք այսօրվա մարգարեի նկարի վրա: Թղթի յուրաքանչյուր կտորի հետևում գրեք մարգարեի ուսմունքներից մեկը: (Տեղեկություններ քաղեք Ensign կամ Լիահոնա համաժողովի համարից, սովորելու համար, թե ինչի մասին է վերջերս մարգարեն խոսել):Հրավիրեք մի երեխայի վերցնել թղթի կտորներից մեկը և բեմադրել ուսմունքը: Թող մյուս երեխաները կռահեն, թե ինչ է նա ցույց տալիս: Կրկնեք նույնը մյուս ուսմունքների հետ: Ցույց տվեք որևէ Ընկեր կամ Լիահոնա և բացատրեք, որ մենք այսօր կարող ենք կարդալ մարգարեի խոսքերը:

Նկար
A portrait of Thomas S. Monson mostly covered by four pieces of paper.

Օգնեք կիրառել. Թող երեխաներից մեկը կանգնի ու լրացնի այս նախադասությունը. «Ես կհետևեմ ապրող մարգարեին … »: Հրավիրեք մեկ ուրիշ երեխայի կրկնել առաջին երեխայի ասածը՝ ավելացնելով մարգարեին հետևելու մեկ այլ ճանապարհ: Շարունակեք՝ որքան որ ժամանակը թույլ կտա, օգնելով երեխաներին կրկնել ուրիշ երեխաների ասածները որքան հնարավոր է շատ:

Շաբաթ 4. Մարգարեին հետևելը ապահովություն է բերում:

Օգնեք հասկանալ. Պատրաստեք սովորական ճանապարհային նշաններ, որոնց վրա գրված է «Կանգնել», «Դանդաղ» և «Գնալ»: Նշանները պահելու համար երեք երեխա ընտրեք, և ասեք նրանց բարձրացնել նշանները, երբ երաժշտության ղեկավարը ամրացնի դրանք ուսին: Ասեք երեխաներին, որ Գնալ նշանը նշանակում է սկսել երգել. Կանգնել նշանը նշանակում է դադարել երգել և Դանդաղ նշանը նշանակում է դանդաղ երգել: Թող երաժշտության ղեկավարը առաջնորդի երեխաներին երգել «Պաշտպանել ճշմարտությունը» (CS, 159) երգը:

Բացատրեք, որ ճանապարհային նշանները մեզ ապահով են պահում և նախօրոք զգուշացնում են վտանգի մասին: Այնուհետև բացատրեք, որ մարգարեների հրահանգները նման են այս ճանապարհային նշաններին, որովհետև Երկնային Հայրը պաշտպանում և օրհնում է մեզ, երբ մենք հետևում ենք դրանց: Երեխաներին երեք խմբի բաժանեք: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը կամ ավագ երեխաներից մեկը թող կիսվի մի համառոտ պատմությամբ այն ժամանակների մասին, երբ նա (կամ սուրբ գրություններից ինչ-որ մեկը) պաշտպանվել է, երբ հետևել է մարգարեին: Այնուհետև թող խմբերը տեղափոխվեն մեկ ուրիշ ղեկավարի մոտ մեկ այլ պատմություն լսելու համար: Հրավիրեք երեխաներին երգել «Հետևիր մարգարեին» երգի կրկներգը՝ մինչ նրանք ուղևորվում են մի ղեկավարի մոտից մյուսը: Վկայեք օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք հետևում ենք մարգարեին:

Օգնեք կիրառել. Թող երեխաները նկարեն ճանապարհի իրենց սեփական նշանները և գրեն դրանց վրա, թե ինչպես են նրանք հետևելու ապրող մարգարեի ուսմունքներին: Թող նրանք նշանները իրենց հետ տանեն տուն` դրանք կօգնեն նրանց հիշել հետևել մարգար եին:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Ավելի հավանական է, որ երեխաները կիրառեն վարդապետությունները, եթե ունենան իրենց սեփական ներդրումը: Երեխաները նաև իրենց սիրված ու կարևոր են զգում, երբ իրենց մտքերը կրկնում են ուսուցիչներն ու մյուս երեխաները:

Գնալ

Ուրվագծեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Կանգնել

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Դանդաղ

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Գնալ

Օգնություն երաժշտության ղեկավարին

Որպեսզի օգնեք երեխաներին սովորել «Պաշտպանել ճշմարտությունը» երգը (CS, 159), խորհեք հետևյալի շուրջ.

  • Ցույց տվեք մեր օրերի մարգարեի նկարը և համառոտ քննարկեք մեզ տված նրա հրահանգներից մի քանիսը: Ասեք երեխաներին, որ երգը, որը նրանք կսովորեն, բացատրում է մարգարեին հետևելու կարևորությունը:

  • Երեխաներին բաժանեք խմբերի: Յուրաքանչյուր խմբի տվեք երգի մեկ կամ երկու տող և հրավիրեք նրանց ստեղծել գործողություններ, որոնք կօգնեն նրանց հիշել բառերը: Թող յուրաքանչյուր խումբ սովորեցնի իր գործողությունները մնացած երեխաներին:

Նկար
A woman leading the singing in Primary.

Երբ երեխաներին երգ եք սովորեցնում, օգտագործեք ձեր ձեռքը` մեղեդին նրանց ցույց տալու համար: Բարձրացրեք և իջեցրեք ձեր ձեռքը, երբ տոնայնությունը փոխվում է (տես ՈՒՉԱՄԿ, 174):

Տպել