Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հուլիս. Տաճարը Աստծո Տունն Է


Հուլիս

Տաճարը Աստծո տունն է

Երգ. «Ուզում եմ տեսնել տաճարը»

(CS, 95105)

«Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար վերադարձը Աստծո ներկայություն, իսկ ընտանիքների համար՝ հավերժորեն միանալը» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», պարբերություն 3):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Պլանավորեք, թե ինչպես կարող եք երեխաներին ներկայացնել վարդապետությունը և օգնել նրանց հասկանալ և կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Աստված պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել:

Ներկայացրեք վարդապետությունը. Ցուցադրեք տաճարի նկար և գրատախտակին գրեք «Տաճարը … է »: Հրավիրեք երեխաներին երգել “Ուզում եմ տեսնել Տաճարը” երգի առաջին քառատողը (CS, 95): Ասեք նրանց, որ իրենց ձեռքերը ծալելով ազդանշան տան, երբ նրանք երգեն այն արտահայտությունը, որը լրացնում է գրատախտակին գրված նախադասությունը: Հարցրեք նրանց, թե ինչ է տաճարը (Աստծո տունը): Օգնեք երեխաներին Սուրբ Գրքերի ուղեցույցի թեմաների այբենական ցանկից գտնել «Տաճար»-բառը (էջեր 780-81): Օգնեք նրանց գտնել այնպիսի արտահայտություններ, որոնք բացատրում են, որ տաճարը ուղիղ իմաստով Տիրոջ տունն է և որ Աստված միշտ պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել:

Օգնեք հասկանալ. Հուշումներ պատրաստեք Մովսեսի (տես Ելից ԻԵ.1-2, 8-9), Նեփիի (տես 2 Նեփի 5.16) և Ջոզեֆ Սմիթի (տես ՎևՈՒ 124.31) ու նրանց հետևորդների կողմից պատրաստված տաճարների վերաբերյալ: Օրինակ. «Մեր տաճարը կոչվում էր խորան, և մենք տեղափոխում էինք այն, երբ ճամփորդում էինք» (Մովսես) կամ «Մենք տաճար կառուցեցինք Երուսաղեմից դուրս գալուց հետո, երբ ճանապարհորդում էինք ծովից այն կողմ» (Նեփի): Ընտրեք երեք երեխաների, որպեսզի ներկայացնեն այդ մարգարեներին, և խնդրեք նրանց հուշումներ տալ Երեխաների խմբին: Հրավիրեք մյուս երեխաներին գուշակել, թե երեխաներից ամեն մեկը ում է ներկայացնում: Նրանց ճիշտ գուշակելուց հետո ցույց տվեք մարգարեի կամ տաճարի նկարը, որը կառուցել են նա ու իր ժողովուրդը:

Նկար
The Book of Mormon prophet Lehi and his family aboard a ship. The family members are looking at and pointing to the shores of the promised land. Birds are flying around the ship.
Նկար
A depiction of the Israelite tabernacle in the wilderness. The tabernacle is viewed from above. The interior and exterior of the tabernacle are depicted.
Նկար
Night time shot of the Nauvoo Illinois Temple. The photograph is taken looking west, showing the temple from the back.

Պատկերներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք կիրառել. Ցուցադրեք ձեզ ամենամոտը գտնվող տաճարի նկարը: Քննարկեք հետևյալ հարցերը. Ձեր կարծիքով, ինչու՞ է Աստված մեզ պատվիրում տաճարներ կառուցել: Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի պատրաստվեք մի օր տաճար գնալուն:

Շաբաթ 2. Ընտանիքները օրհնված են տաճարի սուրբ արարողությունների միջոցով:

Ներկայացրեք վարդապետությունը. Հրավիրեք համեմատաբար մեծ երեխայի Երեխաների խմբի համար կարդալ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» երրորդ պարբերության վերջին երկու նախադասությունները: Հետևյալ բառերից ու արտահայտություններից յուրաքանչյուրը դրեք առանձին թերթիկների վրա. Տաճարը, սուրբ վայր է, որտեղ մենք, միասին, կնքվում ենք: Դրանք խառը դրեք գրատախտակին: Թող երեխաներից մեկը տեղափոխի թերթիկներից մեկը և դնի իր ճիշտ տեղում: Կրկնեք մինչև բոլոր բառերը իրենց ճիշտ տեղում կլինեն: Երգեք «Ուզում եմ տեսնել տաճարը» երգի երկրորդ տունը և թող երեխաների կեսը լսեն երկու բաներ, որ մենք անում ենք տաճարում (ուխտում ու խոստանում ենք հնազանդվել) և մյուս կեսը լսեն ճշմարտությունը ,որը սովորել են (ընտանիքը հավերժության համար է): Օգնեք երեխաներին հասկանալ, որ տաճարում ընտանիքով կնքվել նշանակում է, որ նրանք կարող են հավերժ միասին լինել:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Պարզորոշ ներկայացրեք ուսուցանվող վարդապետությունը: Դա օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ և կիրառել այն:

Տաճարը սուրբ վայր է, որտեղ մենք կնքվում ենք միասին:

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք կիրառել. Հրավիրեք մի ընտանիքի կամ մի քանի երեխաների կիսվել, թե ինչպես են նրանք իրենց զգում, երբ այցելում են տաճարի շրջակա տարածքը կամ ինչպես են նրանք օրհնվել տաճարի ու կնքման արարողությունների արդյունքում: Երեխաներին հրավիրեք նկարել նկարներ, որտեղ իրենց ընտանիքը տաճարի մոտ է:

Շաբաթ 3. Պիոներները ջանասիրաբար աշխատում ու զոհաբերում էին, որ տաճարներ կառուցեին:

Օգնեք հասկանալ. Տեղեկություններ հավաքեք Կիրթլենդի և Սոլթ Լեյքի Տաճարների և, եթե հնարավոր է, ձեր ապրած տեղին մոտ տաճարի կառուցման վերաբերյալ: (Տես Երեխաների Խումբ 5, դասեր 25 և 44 կամ LDS.org Կիրթլենդի և Սոլթ Լեյքի Տաճարների մասին տեղեկությունների համար): Խնդրեք որոշ մեծերի գալ Երեխաների Խումբ և կիսել տեղեկություններ երեխաների հետ: Երեխաներին բաժանեք խմբերի և թող խմբերը հերթով հանդիպեն մեծերից յուրաքանչյուրի հետ: Երեխաներին հրավիրեք երգել «Տեսնում Եմ Ես Տաճարը»՝ մինչ նրանք տեղափոխվում են մի խոսնակ հյուրի մոտից դեպի մյուսը:

Նկար
Primary teachers gathered in groups in a large room. They are each being taught by a different teacher.

Դուք կարող է կարիք ունենաք հարմարեցնելու վարժությունները ձեր Երեխաների Խմբի կարիքներին: Օրինակ, եթե ձեր Երեխաների Խումբը մեծ է, դուք կարող եք խնդրել հյուր խոսնակներին տեղափոխվել մի խմբի մոտից մյուս խմբի մոտ, երեխաներին մի խոսնակի մոտից մյուսի մոտ տեղափոխելու փոխարեն (տես ՈՒՉԱՄԿ, 179):

Շաբաթ 4. Ես կարող եմ պատրաստվել արժանի լինել տաճար գնալուն:

Օգնեք հասկանալ և կիրառել. Ցուցադրեք «Ավետարանի Իմ Չափանիշները» և բացատրեք, որ այս չափանիշներին հետևելը մեզ կօգնի արժանի լինել տաճար գնալու: Երեխաներին բաժանեք խմբերի: Թող ուսուցիչը յուրաքանչյուր խմբում քննարկի չափանիշները, որոնք կօգնեն երեխաներին պատրաստվել տաճար գնալու և վկայեն, թե ինչպես է չափանիշներով ապրելը օգնել իրեն: Խնդրեք յուրաքանչյուր խմբի ընտրել մեկական ավետարանի չափանիշ և այնուհետև գրել կամ նկարել այդ չափանիշին հետևելու իրենց պարտավորությունը: Հրավիրեք եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին Երեխաների Խումբ և թող յուրաքանչյուր խումբ նրա հետ կիսի իրենց խոստումը: Հրավիրեք եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին կիսվել տաճարների կարևորության մասին իրենց վկայությամբ:

Նկար
2016 Outline for Sharing Time/Children's Sacrament Meeting Program

Պաստառ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Տպել