«Սուրբ գրությունների ուսումնասիրություն. Ամուր բռնեք Աստծո խոսքից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024թ.)
«Սուրբ գրությունների ուսումնասիրություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ներածական նյութեր
Սուրբ գրությունների ուսումնասիրություն
Ամուր բռնեք Աստծո խոսքից
Սուրբ գրությունները եզակի հնարավորություն են տալիս խորացնելու հավատքը և սերը Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Հետևողական և խորիմաստ ուսումնասիրությունը հավատք է հրավիրում և ամրացնում է մեր առօրյա կյանքը։ Այս դասի նպատակն է մեծացնել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ձեր ցանկությունը և կարողությունը և ստանալ խոստացված օրհնությունները, որոնք ուղեկցում են սուրբ գրությունների ուսումնասիրությանը։
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն
Եթե մարդը ցանկանում է ուժեղանալ հրումներ կատարելով, նա ի՞նչ պետք է անի։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի զգալիորեն ուժեղանալու համար։ Ի՞նչ դժվարություններ պետք է հաղթահարի մարդը։
-
Ինչպե՞ս կարող է դա կապված լինել սուրբ գրությունների ուսումնասիրության հետ։
Ընթերցեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) և Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական Ջուլի Բ. Բեքի հետևյալ խոսքերը և դիտարկեք, թե նրանք ինչ են ուսուցանում սուրբ գրությունների ուսումնասիրության մասին.
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն, անկասկած, կամրապնդի հավատի մեր հիմքերը և ճշմարտության մասին մեր վկայությունները: (Թոմաս Ս․ Մոնսոն, «Որքան ամուր է հիմքը» Լիահոնա, նոյեմբեր 2006թ., 68)։
Թեև ես ինձ փորձագետ չեմ համարում, … սակայն երախտապարտ եմ, որ [սուրբ գրությունների] ընթերցումը սովորություն դարձավ իմ ողջ կյանքի համար։ Անհնար կլիներ սերտել սուրբ գրությունների դասերը՝ միայն մեկ անգամ կարդալով կամ դասի ժամանակ առանձին ընտրված հատվածներ ուսումնասիրելով: (Ջուլի Բ. Բեք, «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով», Լիահոնա, մայիս 2004թ., 107)։
-
Դուք ի՞նչ բացահայտեցիք։
Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության վերաբերյալ ձեր զգացողության մասին։
Օրհնություններ սուրբ գրությունների ուսումնասիրության համար
Անկախ նախորդ գնահատման արդյունքներից՝ դուք կարող եք զարգացնել սուրբ գրությունների օրհնությունները ստանալու ձեր ցանկությունն ու կարողությունը։ Հասկանալով սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրության հետ կապված օրհնությունները՝ կարող եք խթանել այդ աճը։
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով օրհնություններ, որոնք գալիս են սուրբ գրությունների ուսումնասիրությունից։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության հետ կապված ի՞նչ ճշմարտություններ կարող եք առանձնացնել այդ հատվածներից։
-
Այս ճշմարտություններից կամ օրհնություններից որո՞նք եք զգացել։
Ինչպե՞ս կարող եմ ավելին ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրությունից
-
Ի՞նչը կարող է օգնել մարդուն ավելին ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրությունից։
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ստորև ներկայացվող խոսքերը և փնտրեք լրացուցիչ հմտություններ, որոնք կօգնեն ավելի ազդեցիկ դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։
Երբեմն լավ է սուրբ գրություններ կարդալ որոշակի ժամանակահատվածում, որպեսզի ընդհանուր գաղափար կազմեք այդ գրությունների ուղերձի մասին, սակայն դարձի համար պետք է աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել սուրբ գրությունները կարդալու համար, ոչ թե կենտրոնանաք այդ ժամանակի ընթացքում որոշակի քանակով գրություններ կարդալու վրա։ Ես տեսնում եմ, թե ինչպես եք երբեմն մի քանի հատված կարդում, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, և երբ մտածում եք դրանց նշանակության մասին՝ աղոթելով հասկանալու համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, կարող եք հիշել և ավելին սովորել։ Այսպես ուսումնասիրելով, դուք գուցե չհասցնեք շատ գլուխներ կամ հատվածներ կարդալ կես ժամում, բայց ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին, և Նա կխոսի ձեզ հետ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Երբ դու դարձի եկար», Լիահոնա, մայիս 2004թ., 11)։
-
Ի՞նչ եք սովորում այս գաղափարներից, որոնք կարող են օրհնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր փորձառությունը։
Հաջորդ 5 կամ 10 րոպեների ընթացքում փորձեք օգտագործել Երեց Քրիստոֆերսոնի առաջարկները։ Ժամանակ հատկացրեք խորհելու, վերընթերցելու, աղոթելու, հարցեր տալու և տպավորությունները գրելու համար։ Ահա սուրբ գրությունների մի քանի հնարավոր հատվածներ, որոնք կարող եք օգտագործել (կարող եք Մորմոնի Գրքի այլ հատվածներ ընտրել)։
-
Ի՞նչ փորձառություն ունեցաք սուրբ գրություններն այս եղանակով ուսումնասիրելուց։
-
Այս եղանակով ուսումնասիրությունն ինչպե՞ս կազդեր սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր անձնական փորձառության վրա։
Սահմանեք սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակ
Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության միջոցով ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Ձեզ օգնելու համար սեմինարիան սահմանել է կրեդիտային պահանջ՝ կարդալ սուրբ գրության ընթացիկ տարվա գիրքը կիսամյակի օրացուցային օրերի առնվազն 75 տոկոսի ընթացքում։
Ուսումնասիրության անձնական նպատակ սահմանելու համար ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգու միջոցով։ Օգտակար կլինի, եթե սկսեք աղոթել՝ Երկնային Հորից ոգեշնչում խնդրելու համար։ Նպատակ սահմանելիս մտածեք հետևյալ հարցերի մասին.
-
Ե՞րբ և ո՞րտեղ կարող եմ ամեն օր ուսումնասիրել իմ սուրբ գրությունները։
-
Յուրաքանչյուր օր որքա՞ն ժամանակ պետք է ուսումնասիրեմ։
-
Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի Սուրբ Հոգին առավել լիարժեք ներկա լինի սուրբ գրությունների ուսումնասիրության իմ փորձառությանը։