Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1. Գործել հավատքով


«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1. Գործել հավատքով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Գործել հավատքով

Երիտասարդ կինը կարդում և սովորում է

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ սովորել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, ինչը կօգնի ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսով: Այս դասը կարող է օգնել ձեզ կյանքի մասին հարցերի ու մտահոգությունների պատասխանները փնտրելիս գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Հարցերը լա՞վն են, թե՞ վատ

Մտածեք, թե հետևյալ պատասխաններից որոնք են կիրառելի այս հարցի համար.

  • Հետևյալներից որոնք են այն հնարավոր պատճառները, որ մարդը կարող է հարցեր ունենալ ավետարանի կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին:

    1. Նրանք դեռևս չունեն ավետարանի մասին վկայություն:

    2. Նրանք այնքան են կարևորում ավետարանը, որ ցանկանում են ավելին հասկանալ:

    3. Նրանք վստահ չեն երբևէ ունեցած իրենց հավատքի հանդեպ:

    4. Աստված գուցե ոգեշնչում է նրանց մտածել մի բանի մասին, ինչը Նա ցանկանում է ուսուցանել նրանց:

      Պատասխանը կախված է յուրաքանչյուր անձի մոտեցումից և հարցեր տալու պատճառներից: Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 3-րդ պարբերությունը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022) և փնտրեք, թե մեր մոտեցումն ավետարանի հարցերին ինչպես կարող է ուժեղացնել կամ թուլացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Այդ պարբերության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար: Ինչո՞ւ:

Յուրաքանչյուրը հարցեր ու մտահոգություններ ունի: Մենք պետք է զգույշ լինենք, որ չդատենք ուրիշների հավատքը, երբ նրանք հարցեր ունեն, և մենք չպետք է կասկածենք մեր իսկ հավատքին, երբ ինքներս հարցեր ունենք: Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և վերականգնված ավետարանի մասին մեր վկայությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ՝ կախված մեր հարցերին ու մտահոգություներին մեր ունեցած մոտեցումից: Այսօր ուսանելու ընթացքում մտածեք, թե ձեր հարցերն ինչ դեր են խաղում ձեր հոգևոր առաջընթացում: Ի՞նչ հարցեր ունեք ավետարանի և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին: Արդյո՞ք զգում եք, որ ձեր հարցերը ձեզ ավելի են մոտեցնում Փրկչին և Նրա Եկեղեցուն:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Սեմինարիայում ձեր ուսումնառության ընթացքում դուք հնարավորություն կունենաք փորձելու օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հետևյալ երեք սկզբունքները կարող են օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, երբ ձեր կյանքում հարցեր կամ մտահոգություններ առաջանան.

  1. Գործեք հավատքով

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Այս դասի մնացած մասը նվիրվելու է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու սկզբունքին:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–7-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից՝ փնտրելով հետևյալ նախադասությունն ավարտելու մի քանի ձև:

Երբ հարցեր կամ մտահոգություններ են ծագում, մենք կարող ենք գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս այսպես… :

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք այս հարցերից առնվազն երկուսին.

    • Ըստ ձեզ՝ ձեր ընտրած եղանակներից ո՞րն է այսօր լավագույնս կիրառելի պատանիների կամ նույնիսկ ձեր կյանքի համար: Ինչո՞ւ:

    • Այս եղանակով հավատքով գործելու սկզբունքի ընտրությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Փրկչի հետ մարդու հարաբերության վրա:

    • Ո՞ւմ գիտեք, որ հավատքով է գործել, երբ հարցեր կամ մտահոգություններ է ունեցել: Ի՞նչ է արել նա:

Կարող եք դիտել «Գործեք հավատքով. Որմնադիրը» տեսանյութը (4:57), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ուսումնասիրեք, թե տեսանյութի երիտասարդությունն ինչպես էր գործում Փրկչի հանդեպ հավատքով, երբ բախվել էր կարևոր հարցերի ու մտահոգությունների:

4:56

Գործեք հավատքով. Որմնադիրը

Երբ որևէ վարդապետություն կամ ուսմունք չի համապատասխանում մեր վկայության քարե պատին, արդյո՞ք մենք հրաժարվում ենք պատից ու հեռանում:

Սուրբ գրությունների օրինակներ

Սուրբ գրություններում կան շատ հատվածներ այն մարդկանց մասին, որոնք բախվել են բարդ հարցերի ու մտահոգությունների Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով: Նրանցից մեկը մարգարե Նեփին է: Կարդացեք ստորև ներկայացվող օրինակները Նեփիի կյանքից՝ փնտրելով, թե հարցերի և այլ խնդիրների առաջ կանգելիս ինչպես է նա գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

  • 1 Նեփի 2.16. Նրա մտերիմներից ոմանք բարկացած էին այն բանի համար, ինչ նրա հայրը՝ մարգարե Լեքին խնդրեց նրանց անել:

  • 1 Նեփի 3.7. Նրան խնդրեցին որևէ դժվար գործ կատարել:

  • 1 Նեփի 9.5–6. Տերը պատվիրեց նրան ինչ-որ բան անել որոշ պատճառներով, որոնք նա չէր հասկանում:

  • 1 Նեփի 10.17, 11.1–5. Նա ցանկանում էր իր սեփական վկայությունն այն բանի, ինչ նրա հայրը՝ մարգարեն, ուսուցանել էր:

  • 1 Նեփի 11.17. Նա չգիտեր ավետարանի վերաբերյալ իրեն տրված հարցի պատասխանն ամբողջությամբ:

  • Հավատքով գործելու ո՞ր տարրերն է լավագույնս դրսևորել Նեփին:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

Նկարագրեք որևէ ժամանակակից հարց կամ մտահոգություն, որը կարող է ոչ նպաստավոր ազդեցություն ունենալ Հիսուս Քրիստոսի կամ Նրա Եկեղեցու հանդեպ ունեցած հավատքի վրա: Ինչպե՞ս կարելի է գործել հավատքով՝ այդ հարցին կամ խնդրին բախվելիս:

  • Ինչպե՞ս կարող է հավատքով գործելու կամ հավատքով չգործելու որոշումն ազդել Փրկչի հետ հարաբերության վրա:

  • Ձեր այսօրվա սովորածից ի՞նչը կցանկանայիք ամենաշատը կիրառել ձեր կյանքում: Ինչպե՞ս կարող է դա օգնել ձեզ ձեր կյանքում: