«Սովորել հավատքով. Ուսանողի դերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Սովորել հավատքով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ներածական նյութեր
Սովորել հավատքով
Ուսանողի դերը
Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ցանկանում են ուսուցանել ձեզ ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելին ստանաք այն ուսմունքից, որ Նրանք պատրաստ են տալ ձեզ։ Այս դասը կօգնի ձեզ ստանալ առավելագույնը սեմինարիայի ձեր ուսումնառությունից՝ հասկանալով, թե ինչ է նշանակում սովորել հավատքով առ Հիսուս Քրիստոս։
Տերը սիրում է, երբ ջանք է գործադրվում
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Տերը սիրում է ջանքը, որովհետև ջանքը բերում է վարձքեր, որոնք չեն կարող գալ առանց դրա (Ռասսել Մ․ Նելսոն, Ջոյ Դ. Ջոնսի «Մի հատուկ վեհ կոչում», Լիահոնա, մայիս 2020թ., 16)։
-
Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում կիրառել նախագահ Նելսոնի խոսքերը։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող են այդ խոսքերը կիրառվել միսիոներական աշխատանքում, սպասավորության կամ կրթություն ստանալու մեջ։
-
Ձեր կարծիքով՝ այդ խոսքերն ինչպե՞ս կարելի է կիրառել այս տարի սեմինարիայում Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսման գործընթացում։
Մտածեք հետևյալ հարցերի շուրջ, որոնք կօգնեն ձեզ գնահատել, թե ինչպես եք սերտել ավետարանը.
-
Ի՞նչ ջանքեր եք գործադրում ներկայումս՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը սերտելու համար։ Ինչպե՞ս եք հրավիրել Աստծուն ուսուցանելու ձեզ։
-
Արդյոք զգո՞ւմ եք, որ ստանում եք ձեզ անհրաժեշտ և ցանկալի արդյունքները։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչպես եք ցանկանում սովորել և աճել սեմինարիայում այս տարի։ Սուրբ Հոգու միջոցով փնտրեք Երկնային Հոր առաջնորդությունը, որով կիմանաք, թե ինչպես կիրառել այս դասը ձեր կյանքում։
Մորմոնի Գրքի ուսմունքները
Կարդացեք վարդապետության սերտման ստորև բերված հատվածներից առնվազն երկուսը՝ նկատելով, թե ինչ դեր են խաղում մեր սեփական ջանքերն ու ցանկությունները, և ինչ դեր է Աստված կատարում ավետարանի ուսումնասիրման գործընթացում։
-
Ի՞նչ բացահայտեցիք, որը սեմինարիայում ուսանելու ընթացքում կարող է օգնել ձեզ ավելին սովորել Աստծուց։
-
Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի արդյունքը, եթե որևէ մեկն ակնկալի, որ Աստված իրեն գիտելիք տա, սակայն իր կողմից որևէ ջանք չգործադրի։ Կամ, եթե նա ջանք գործադրի՝ առանց Աստծո օգնությունը փնտրելու։ Ինչո՞ւ։
Հիմնվելով մինչ օրս ուսումնասիրածի վրա՝ մեկ նախադասությամբ ամփոփեք, թե ինչ եք հասկանում ավետարանի ուսումնասիրություն ասելով։
Արդյո՞ք սեմինարիան կարող է փոխել ձեր կյանքը
-
Ինչո՞ւ եք կարծում, թե ճիշտ է ասել, որ սեմինարիան կարող է կյանքեր փոխել։
Կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող խոսքը և փորձեք գտնել այն, ինչը կօգնի հասկանալ, թե արդյոք սեմինարիան կփոխի ձեր կյանքը։
Որքան շատ հետևեք Հիսուս Քրիստոսի օրինակին, այնքան ավելի հաջողակ կլինեք։
Այդ դեպքում ի՞նչը կօգնի ձեզ դառնալ Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտ։ Պատասխաններից մեկը սեմինարիան և ինստիտուտն են. ոչ միայն հաճախելը, այլև դասերին ակտիվ մասնակցելն ու բոլոր հանձնարարություններին հավատքով հետևելը։ …
Ավարտելով սեմինարիան և ինստիտուտը՝ դուք կզարգացնեք ձեր հետևյալ կարողությունը. գերազանցության հասնել ամենակարևոր բաներում, որոնք երբևէ կանեք ձեր կյանքում։ Եվ դուք իսկապես կցնծա՛ք: (Ռասսել Մ․ Նելսոն, «Սեմինարիայի և ինստիտուտի մասնակիցը դառնալու անհատական հրավեր», փետրվար 2019 թ., ChurchofJesusChrist.org)։
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ նախագահ Նելսոնի խոսքերում։ Ինչո՞ւ։
-
Սեմինարիայում ուսման ընթացքում ինչպե՞ս կարողացաք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսին հետևելու վրա։
-
Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում «ակտիվ մասնակցություն ունենալ» սեմինարիայում։
Ինչպես ստանալ առավելագույնը սեմինարիայից
-
Գրեք ձեր խորհուրդը հետևյալ սցենարի համար։
Պատկերացրեք, որ այս նկարի երիտասարդ տղան առաջին անգամ է սեմինարիա հաճախում։ Նա ցանկանում է սովորել և հոգևոր աճ ունենալ, սակայն վստահ չէ, թե ինչպես պետք է անի դա։ Հիմնվելով այսօր սովորածի և սեմինարիայում ու եկեղեցում նախկինում սովորածի վրա՝ գրեք, թե ինչ խորհուրդ կտայիք նրան։
Մի՛ մոռացեք ներառել հետևյալը.
-
նա ինչ կարող էր անել դասից առաջ, դասի ժամանակ և դասից հետո, որպեսզի կատարելագործեր իր հոգևոր ուսումնառությունը
-
նա ինչպես կարող էր կենտրոնանալ Փրկչին հետևելու վրա և հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել իրեն
-
Սահմանեք նպատակ՝ ստանալ առավելագույնը սեմինարիայում ձեր այս տարվա ուսումնառությունից։ Դա անելու համար կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.
-
Հույս ունեք ի՞նչ ստանալ այս տարի սեմինարիայից։
-
Ի՞նչ եք պատրաստ անել, որպեսզի ցույց տաք Տիրոջը, որ ցանկանում եք սովորել Նրանից և ավելի նմանվել Նրան։